Рубрика: Հաշվետվություններ

Նոյոմբեր ամսվա աշխատանքների ամփոփում

Նոյեմբեր ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք նոյեմբերին 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Կարևոր եմ համարում որպես նախասիրությունների բացահայտում, նոյեմբերի 10-ին կազմակերպված Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան ճամփորդությունը, որի ամփոփումը՝ Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան ամփոփում տեղադրված է իմ բլոգում:

Կազմել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի նոյեմբեր ամսվա չորրորդ մակարդակի խնդիրները:

Նոյեմբեր ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի, հոկտեմբեր ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Ստուգել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի 11 աշխատաք։

Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  կայացել է նոյեմբերի 7, 14, 21, 28  և որին մասնակցել եմ առկա ձևաչափով:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, սեպտեմբեր ամսում ուսումնասիրեցինք.

9-դասարան հանրահաշիվ

9-րդ դասրան երկրաչափություն

թեմաները:

10-րդ, 11-րդ , 12-րդ դասարանների հետ ընդհանուր առմամբ նույնպես աշխատեցինք լիարժեք:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Ուսումնական երկրորդ շրջան ՚՚Մաթեմատիկան մեր շրջապատում՚՚ Մասնագիտական կողմնորոշման խումբ

«Մաթեմատիկան մեր շրջապատում» մասնագիտական կողմնորոշման խումբ

Ղեկավար՝ Թաթուլ Շահնազարյանը 

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ

Ուսումնական շրջանի բովանդակային ուղղությունները՝

  • Ճամփորդություններ՝   ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՍԱՀՔԻ ԵՎ ՀՈԿԵՅԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ, ՋՐՎԵԺ ԱՐԳԵԼՈՑ ՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
  • Մասնագիտական թարգմանություններ     «Մաթեմատիկա»  ամսագրի համար
  • «Անհավանական մաթեմատիկա  »   ,  մեկ շաբաթյա նախագիծ
  • Հետաքրքիր օպտիկական խաբկանքներ և նրանց բացատրությունը