Рубрика: Հաշվետվություններ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում 2022թ.

Առաջին ուսումնական շրջանում լիարժեք կատարեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները և ծրագրերը։

Այս ուսումնական շրջանում մասնակցել եմ ուսուցիչների պարտադիր ատեստավորման բոլոր փուլերին և հավաքել առավելագույն 11 կրեդիտ:

Սեպտեմբերի 24-ին մասնակել եմ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը , և հաղթահարել 60% շեմը:

Հատկապես կարևորում եմ 9-րդ դասարանցիների հետ կատարած աշխատանքները:Մասնավորոպես գրեթե բոլոր սովորողների մասնակցությունը երկրաչափությունից հարցերի քննարկմանը, և իրենց բլոգներում հրապարակումներին:

Անձնական ձեռքբերումներից եմ համարում, այս ուսումնական տարում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի մասնակցությունը: Ասեմ, որ մասնակցել եմ բոլոր ամիսների համար նախատեսված ֆլեշմոբերի խնդիրների լուծմանը: Կազմել եմ՝

Չափազանց շատ եմ կարևորում մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  Գևորգ Հակոբյանի հետ  կայացել է յուրաքանչյուր երկուշաբթի օրը: Ի դեպ կարևոր եմ համարում այն, որ մասնակցել եմ բոլոր հավաքներին, և առկա միջավայրում:

Նշե՛մ նաև, որպես կարևորոր ձեռքբերում եմ համարում հետևյալ ճամփորդություններին կազմակերպումը իմ կողմից

Յուրաքանչյուր ամսվա վերջում ամփոփել եմ տվյալ ամսվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր ամսվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը, կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.

Այս ուսումնական շրջանում ամբողջացրեցինք 12-րդ դասարանի սովորող Միլենա Մխիթարյանի կատարած հետազոտական աշխատանքը:

Մասնակցել եմ նաև Աշնանային 17-րդ մանկավարժական ճամբարին:

Իրականացրել եմ նաև՝

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2022-2023 նախագիծը:

Оставьте комментарий