Рубрика: Նախագծեր, Աշխատաժամանակ

Աշնանային մանկավարժական ճամբար. հոկտեմբերի 25-29

Ուղղություններ․

  • Առցանց աշխատանք՝  Սեբաստացու օրերի նախագծերի մշակումներ, մատենավարություն, նախագծային փաթեթների, հաշվետվությունների հրապարակում հոկտեմբերի 29-ին
  • Աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ ճամփորդություններ, բաց քննարկումներ, միջավայրի խնամք, կաբինետների մաքրում, ախտահանում

Հոկտեմբերի 25-29 աշխատանքներ

Հոկտեմբերի 25

1.Աշխատանք ֆիզիկական միջավայրում-2.8 կաբինետի մաքրում, ախտահանում
2.մաթեմատիկա մասնագիտական խմբի հանդիպում մենթոր Գևորգ Հակոբյանի հետ 
3.սովորողների հետ հանդիպում ,հարցերի քննարկում ( համակցված տարբերակով)

Հոկտեմբերի 26

1.Աշխատանք ֆիզիկական միջավայրում-2.8 կաբինետի մաքրում, ախտահանում
2.մաթեմատիկա մասնագիտական խմբի հանդիպում մենթոր Գևորգ Հակոբյանի հետ 
3.սովորողների հետ հանդիպում ,հարցերի քննարկում ( առցանց  տարբերակով)

հոկտեմբերի 27

1.բլոգավարություն
2.մատենավարություն
3. ուսումնական փաթեթների վերանայում
4.Աշխատանք ֆիզիկական միջավայրում-2.8 կաբինետի մաքրում, ախտահանում

Հոկտեմբերի 28

Մաթեմատիկայի մասնագիտական խմբով  ճամփորդություն դեպի  Ապարան
Ապարան տարածքում , գործող դպրոցիների այց ,առկա
խնդիրների քննարկում

Рубрика: 9 Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր

8. Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

Սեպտեմբերի ֆլեշմոբ մաթեմատիկայից խնդիրների քննարկումը, մասնավորապես երրորդ մակարդակի

3. Ուղղանկյան երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից, իսկ մակերեսը 50 է ։ Գտի՛ր ուղղանկյան պարագիծը։

4. Արմենուհին խնջույքի սեղանը կարող է պատրաստել 3 ժամում, իսկ Վարդուհին՝ կես ժամում։ Եթե միասին աշխատեն, որքա՞ն ժամանակում նրանք կպատրաստեն խնջույքի սեղանը։

6.Գտե՛ք ամենափոքր բնական թիվը, որն ունի ճիշտ 5 հատ բաժանարար (օրինակ՝ 12 թիվն ունի 6 հատ բաժանարար՝ 1, 2, 3, 4, 6 և 12):

խնդիրները:

Рубрика: 9 Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր

7.Ռացիոնալ անհավասարումների լուծումը

Սեպտեմբերի ֆլեշմոբ մաթեմատիկայից խնդիրների քննարկումը, մասնավորապես երկրորդ մակարդակի

6. 1000 կգ ցորենից ստացվում է 210 կգ բարձրորակ ալյուր: Քանի՞ կգ ցորեն է անհրաժեշտ 42 կգ ալյուր ստանալու համար:

7. 18 տարի առաջ մայրիկը որդուց մեծ էր 3 անգամ, իսկ հիմա մեծ է 2 անգամ: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը:

8. Ճանճը ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք: 3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք ունեն 9 հավը և քանի՞ կատուն:

10. Ձեռքի գնդակի մրցաշարում չորս մարզիկներ խփել են տարբեր քանակի գոլեր: Չորս մարզիկներից ամենաքիչ գոլ խփել է Մեսրոպը: Մյուս երեք մարզիկները միասին խփել են 20 գոլ: Ամենաշատը քանի՞ գոլ կարող էր խփել Մեսրոպը:

խնդիրները:

Рубрика: 9 Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր

7. Միջակայքերի եղանակ

Սեպտեմբերի ֆլեշմոբ մաթեմատիկայից խնդիրների քննարկումը, մասնավորապես երկրորդ մակարդակի

1. Գտե՛ք այն երկնիշ թվերի քանակը, որոնց միավորը մեծ կամ հավասար է տասնավորին։

2. Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը հավասար է 143: Գտե՛ք այդ թվերի գումարը:

4. Մայրիկը սեղանին թողել էր 9 կտոր շոկոլադ և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ երեխային թույլ էր տվել ուտել միայն մեկ կտոր։ Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

5. Արամը կերավ ափսեում եղած ծիրանների 3/11 մասը, Արմանը կերավ մնացած ծիրանների 3/8 մասը, արդյունքում ափսեում մնաց 10 ծիրան։ Սկզբում քանի՞ հատ ծիրան կար ափսեում:

խնդիրները: