Рубрика: Ճամփորդություն

«Ճամփորդություն դեպի աստղեր» . Բյուրականի աստղադիտարան

Byurakan Astrophysical Observatory

«Ճամփորդություն դեպի աստղեր» .Բյուրականի աստղադիտարան

Բնագիտական-ուսումնական ճամփորդության նախագիծ.  /04.09.2020/

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)

Մեկնում՝ Կրթահամալիրի  Մայր դպրոցի բակ, ժամը՝ 18:00  Երևան—Աշտարակ —Բյուրական

Վերադարձ՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 23:30 Բյուրական — Աշտարակ —Երևան

Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին.

 Այս տարվա ամռան վերջում և աշնան սկզբում աստղադիտակով տեսանելի է Մարս մոլորակը; 

Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով;

🌖 Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։

🛰 Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է  բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների  հետ։

Անզեն աչքով երևում են Պերսեիդների ասուպային հոսքը (Ամառային աստղաթափ, օգոստոսին): 

Ուրանն ու Նեպտունը (սառցային հսկաները) Արեգակին կհակադրվեն և աստղադիտակով շատ ավելի տեսանելի կլինեն քիչ ավելի ուշ՝ սեպտեմբերի 11:

Նպատակը՝

  • Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում;
  • ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը,  որպես միջազգային  գիտական կենտրոններից մեկը;
  • Հայրենաճանաչություն —  Հայաստանի կարևորագույն ռազմապաշտպանական անառիկ հենակետերից մեկը՝ Ամբերդի ամրոց-համալիր;  
  • Կիրառական  և գործնական — Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;
  • Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան:
  • «Ամառային աստղաթափ» — տվյալներ ամռան վերջին ամսին՝ օգոստոսին տեղի ունեցող  շատ գեղեցիկ երկնային երևույթի, տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝  Պերսեիդների ասուպային հոսքի մասին; 
  • Ընտանեկան դպրոցների ներառումը բնագիտական  ուսումնաիրություններին և այս ձևաչափի  ուսումնական-ճամփորդական նախագծերում:

Խնդիրներ՝

  • Տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին;
  • Աստղադիտակների գործունեությունը;
  • Ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին;
  • Պատմական ակնարկ և տեղեկություններ Ամբերդի մասին:

Ճամփորդության երթուղին՝

Երևան՝ կրթահամալիրի Մայր դպրոցի բակ — Աբերդ — Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ կրթահամալիրի մայր դպրոցի բակ: Քարտեզ՝

Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • լուսանկարչական սարքեր
  • պաշտպանիչ դիմակ
  • ձեռնոցներ
  • ախտահանիչ միջոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր
  • Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ տաք հագուստ,  գլխարկ, արևապաշտպան ակնոց:

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

  • Նախահաշիվ՝ Տրանսպորտ /գումար/-30 000 դրամ, Mercedes Sprinter, 35 MA 637; Գեղամ Հովհաննիսյան  093 743619 
  • Տրանսպորտ —  անձը՝  3000 դրամ (իր մեջ ներառում է նաև աստղադիտարանի մուտքի տոմս 500 դրամ)
    Վճարող- ծնող

Արդյունքում՝ սովորողները կունենան անհատական հրապարակումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:

Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, ծնողներ:

1.Մանյա Ոսկանյան 

2.Էլիզա Այվազյան 

3.Աշոտ Զոզանյան 

4.Կարինե Գյուլումյան 

5.Սոնա֊Մարիա 

6.Գույմուճյան 

7.Ամալյա Ազատյան

8.Մարիամ Արշակյան 

9.Դավիթ Սարգսյան 

10.Մաքս Սինհա 

11.Արամ Մինասյան

12. Հովհաննես Ղազարյան

13. Դավիթ Նիկողոսյան

14. Միքայել Իսախանյան

15. Արամ Միրզոյան

16. Վարդան Նավասարդյան

17. Հայկ Ավագյան

18. Տաթև Գրիգորյան

 Պատասխանատուներ՝ Նունե ԹեմուրյանԹաթուլ ՇահնազարյանԶարինե Փանյան

 Օգնականներ՝ Էմմա Այվազյան, Լուսինե ՆերսիսյանԳայանե Սարգսյան:

Նախագծի համակարգող՝ Նունե Թեմուրյան, Թաթուլ Շահնազարյան
էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am   Հեռ.՝+374(99) 91 44 77 էլ.հասցե՝ T.shahnazaryan@mskh.am Հեռ.՝+374(99) 52 77 90

Рубрика: «Մուտք» ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օգոստոսի 28, օր վերջին

Օգոստոսի 28-Ճամբարի ամփոփում

Ինչպես գրված է <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի օրակարգում հանդիպումը կայացավ Մայր դպրոցի պուրակում: Վարդան Կարապետյանը մեզ ներկայացրեց օրվա անելիքները: Այնուհետև մեզ մոտ այցելեց տիար Բլեյանը և մենք սկսեցինք քայլել դեպի հարավային դպրոց: Պետք է նշել, որ Տիարի աչքից չէր վրիպում ոչինչ՝ ծառը, թուփը, քարը, խոտը, պարիսպը և այլն:

Երբ մենք քայլում էին Առնո Բաբաջանյան փողոցով, Տիարը պարբերաբար կանգ առնելով մեզ հետ կիսվում էր իր մանկավարժական ձեռքբերումներով և գաղտնիքներով, ինչպես նաև բացատրում, թե ինչումն են կայանում մեր գլխավոր նպատակները, օրինակ այն, որ երեխաները պետք է լինեն ոչ թե իրերի, այլ մտքերի մեջ, կարևորեն իրենց շրջապատող արտաքին աշխարհը, այլ ոչ թե նյութականը, և այո, մենք պետք է կարողանանք երեխաներին սովորեցնել աշխարհը իսկապես ճանաչելու մշակույթը։

Այգիների միջով երբ քայլում էինք դեպի հարավային դպրոց, ինձ շատ զարմացրեց ընտրված երթուղին, բայց ես մեկ ուրիշ կողմից բացահայտեցի Մալաթիա- Սեբաստիա թաղամասը: Այնուհետև հասնելով հարավային դպրոց նախ շրջեցինք դպրոցի տարածքով, նշեմ նաև, որ բուռն շինարարական աշխատանքներ են կատարվում, ինչը անշուշտ ողջունելի է:

Այնուհետև լողավազանի մոտ հարմար տեղավորվելով սկսեցինք զրուցել կրթությանը վերաբերվող ամեն ինչից: Պարզ, անմիջական զրույց:

Ընդհանուր առմամբ օրը և ամբողջ վերապատրաստումը համարում եմ կայացած:

Рубрика: «Մուտք» ճամբար

Գրական նամականի։ Երեք սիրային նամակ

Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին

Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։
Իմ սե՜ր, եթե դու ինձ այլևս չես սիրում, թաքցրու՛ ինձանից այդ լուրը մի որոշ ժամանակ․ես դեռ չունեմ այդ մասին իմանալու ուժը։ Գթացե՛ք գոնե այն տղամարդուն, որին սիրել եք, եթե ամենևին չեք խղճում բոլոր տղամարդկանիցից ամենադժբախտին։

Ապրիլ-մայիս 1725

Ժան Կոկտոյի նամակը Ժան Մարեին

Իմ Ժանո,

Խորապես շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր։ Ես խեղդվում էի, իսկ դու նետվեցիր ջուրն առանց մեկ վայրկյան վարանելու, առանց ետ նայելու։ Հիանալին այն է, որ քեզ համար հեշտ չէր, և դու այդպես չէիր վարվի, եթե քո պոռթկումն այդքան անկեղծ չլիներ։ ՈՒստի սա քո ուժի ապացույցն է ինձ համար, ապացույցն այն բանի, որ մեր աշխատանքի բոլոր դասերն իրենց արգասիքն են տվել։ ԱՅծն ու կաղամբը ստեղծված չեն սիրո համար, փոքրիկ սերեր գոյություն չունեն։ Դու հակված էիր հավատալու ԱՆդրեի համակարգին․« Դեմքը քաղում են», այլն։ Սուտ է։ Սերը Տրիստանը և Իզոլդան են։ Տրսիտանը դավաճանումէ Իզոլդային և մահանում դրանից։ Դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել ։ Ես երբեք չեմ մոռանա այս երկու օրերը և այդ սարսափելի հուլիսի 14-ը, երբ ես խմորում էի իմ բախտը և, երբ ես ոչ մի տեղ ապրել չգիտեի։ Մենք կգտնենք մեր սիրո կղզին և մեր լավ ստեղծագործությունների գործարանը։ Ես քեզ պաշտում եմ ։
Գրի՛ր ինձ երկու տող։ Քո այդ փոքրիկ նամակներն իմ պաշտամունքի առարկան են։
Ժան։
Քեզ մի հիմարություն ևս պետք է խնդրեմ։ Սպասումն ինձ համար հիվանդագին է։ Եթե շատ ուշ վերադառնաս, զա՛նգ տուր, որ ձայնդ լսեմ։

Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն

Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։

Ֆրանսերենրից թարգմանությունը` Լուսիեն Բլբուլյան-Շուքուրյանի

Աղբյուրը՝ Գրանիշ

Рубрика: «Մուտք» ճամբար

Փոքրիկ առակներ. Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Մեծամիտ, իր անձը կարևորող մարդու մասին է, որը արտաքին աշխարհի երևույթները կապում է իր կատարած գործողության հետ:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Առակում առկա է քանակի և որակի հարաբերակցության խնդիրը։ Միջակությունները, որոնք ճնճղուկներ են միշտ քննադատում են հանճարներին, որնք սոխակներ են:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Առակը փառասիրության մասին է։ Ոմանք սիրում են փառաբանված և մեծարված լինել անկախ այն հանգամանքից, թե իրենք այդքան արժանիքներ ունեն, թե ոչ։

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Առակը եսակենտրոն մարդկանց մասին է, որոնք իրենց շրջապատի մարդկանց մեջ տեսնում են միայն թշնամիների, մրցակիցների և այնպիսի մարդկանց որոնց կարելի է շահագործել և խաբել: Եվ ոչ-մի խոսք ընկերների մասին:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Առակը վերաբերում է աշխատանքի անհավասար բաշխմանը և մարդկանց շահագործմանը։ Աշխատող մարդու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հարստանում են ուրիշները։

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Միօրիկը առակում մարմնավորում է կարճաժամկետ կյանքի փորձ ունեցող մարդկանց, ովքեր թերագնահատում են ժամանակի հետ ձեռք բերած փորձը և իմաստությունը։

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Առակը մարմնավորում է այնպիսի մարդկանց, ովքեր դառնալով ժամանակի և հանգամանքների զոհը՝ ընդունում են իրենց պարտությունը և հանձնվում։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Առակը այնպիսի մարդկանց մասին է, որոնք ոչինչ չեն կատարում, իներցիայով շարժվում են և դա համարում են քայք ժամանակի հետ:

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Առակը բնութագրում է այն մարդկանց,ովքեր առաջնորդվում են հետևյալ գաղափարով՝ նպատակն արդարացնում է միջոցները։ Եվ չեն տարբերում առաջնայինը երկրորդայինից:

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Նա, ով ուզում է դիմացինի մեջ թերություն գտնել, միշտ էլ կգտնի։

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Առակը բնութագրում է այնպիսի մարդկանց ովքեր նույնիսկ անխուսափելի լավի և դրականի մեջ տեսնում են բացասականը և վատը:

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Առակը վերաբերվում է այն մարդկանց ովքեր զբաղված են միայն խորհուրդներ տալով, և ոչ մի օգտակար գործ անել չեն կարող: Կարելի է նմանություն անցկացնել հայտնի << Ես ճառ ասեմ, թե զանգ կախեմ>> թևավոր դարձած խոսքի հետ:

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Առակը վերաբերվում է մարդկանց, ովքեր սեփական գործողությունների պատասխանատվությունը դնում են ուրիշների վրա։ Սեփական ասածի կամ արածի համար պատասխան չտվող մարդու՝ պաշտոնյայի մասին է:

Ոչխարի հոտ

Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։

Իրավիճակի անելանելիությունն ընդունած մարդ, ով հաշտվել է ճակատագրի թելադրանքին և հանձնվել։ Եվ մտածում է ինչ-որ բան անելով ավելի կբարդացնի իրավիճակը:

Рубрика: «Մուտք» ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օգոստոսի 27

Օգոստոսի 27 ՝ օրը Մայր դպրոցում 

Ինչպես գրված է <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի օրակարգում հանդիպումը կայացավ Մայր դպրոցի պուրակում: Վարդան Կարապետյանը մեզ ներկայացրեց օրվա անելիքները: Այնուհետև հանդիպեցինք Աշոտ Տիգրանյանի հետ:

Նախ քննարկեցինք նախորդ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերը, հասկացողությունները, և դրանց կիրառումը մանկավարժության մեջ, կիրառումից առաջացող դրական և բացասական էֆեկտները: Մեծ հպարտությամբ եմ արձանագրում, որ իմ ու տիար Տիգրանյանի միջև տեղի ունեցավ մտքերի փոխանակում փիլիսոփայության և ֆիզիկայի բնագավառից:

Այնուհետև կատարեցինք սուրճի ընդմիջում Ավագ դպրոցում: Եվ քանի որ տիար Տիգրանյանի հետ զրույցը այնքան հետաքրքիր էր, մեր զրույցը շարունակվեց նաև ընդմիջման ժամանակ: Որից հետո Վարդան Կարապետյանի հետ քննարկեցինք վաղվա անելիքները և սեպտեմբերի 1-ին կայանալիք ճամբորդությունը դեպի Արագածի գագաթ:

Ընդհանուր առմամբ օրը համարում եմ կայացած:

Рубрика: «Մուտք» ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օգոստոսի 26

Օգոստոսի 26` օրը Արևելքում, Քոլեջում

Ինչպես գրված է <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի օրակարգում հանդիպումը կայացավ Մայր դպրոցի պուրակում: Վարդան Կարապետյանը մեզ ներկայացրեց օրվա անելիքները: Այնուհետև կատարեցինք մարզական պարապմունք՝ թենիս, հրաձգություն, նետածգություն: Շատ տպավորված եմ հատկապես նետաձգությունից, քանի որ առաջի անգամ էի փորձում:

10։30-ի մոտակայքում կատարեցինք քայլք դեպի Սարալանջ-Սասնալանջ և դեպի Արևելյան դպրոց, քոլեջ: Ճանապարհին ծանոդացանք տարածքին, հատկապես տպավորիչ էր խաղողի վազերը, տարածքի մաքրությունը, և որ ամենակարևորն էր,ամբողջը ոռոգվում և խնամվում էր:

Այնուհետև այցելեցինք Արևելյան դպրոց, քոլեջ շրջեցինք դպրոցով և հասանք վերնատան: Վերնատունը այնպես հավանեցինք, որ որոշեցինք ընդմիջումը կազմակերպել հենց վերնատանը: Ընդմիջումից հետո այցելեցինք քոլեջ, ծանոթացանք գինու դպրոցի հետ, գինիների հետ: Ազնիվ Գալստյանը մեզ գինի հյուրասիրեց՝ արտակարգ գինի էր:

Որից հետո այցելեցինք լեզվագործունեություն դասի, որի ժամանակ քննարկեցինք և վերլուծեցինք  Կարել Չապեկի առակները : Հետաքրքիր և բովանդակալից քննարկում ստացվեց: Ամենակարևորը մասնակցեցինք բոլորս և լսեցինք բազմապիսի կարծիքներ:

Ընդհանուր առմամբ օրը համարում եմ կայացած:

Рубрика: «Մուտք» ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օգոստոսի 25

Օգոստոսի 25՝ օրը Ագարակում

Ինչպես գրված է <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի օրակարգում հանդիպումը կայացավ Մայր դպրոցի պուրակում: Վարդան Կարապետյանը մեզ ներկայացրեց օրվա անելիքները:Քայլելով գնացինք Արևմտյան դպրոց, ընդացքում ծանոթանալով տարացքին և նորից զրուցելով կրթահամալիրի նիստուկացի մասին:

Այնուհետև Արևմտյան դպրոցում հանդիպեցինք Աշոտ Տիգրանյանի հետ: Հաճույքով և հպարտությամբ, կարող եմ նշել, որ ներկա գտնվեցի տիար Տիգրանյանի խոհափիլիսոփայական մտքերի քննարկմանը: Իմ համար նոր բացահայտում էր տիար Տիգրանյանի հանրագիտարանային գիտելիքները, խորը փիլիսոփայական մտքերը:

Այնուհետև սուրճի ընդմիջումից հետո այցելեցինք ագարակ: Ագարակում մեծ հետաքրքրությամբ ծանոդացանք տարածքին: Շատ լավ կազմակերպված, շատ մաքուր պայմաններում ապրում են կենդանիները: Իսկ ձիերը հատուկ հիացմունքի են արժանի:

Այնուհետև քայլելով վերադարձանք Մայր դպրոց: Մայր դպրոցում մասնակցեցինք մեղրաքամի ծեսի պատրաստություն միջոցառմանը:

Ընդհանուր առմամբ օրը նույնպես համարում եմ կայացած:

Рубрика: «Մուտք» ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օգոստոսի 24

Օգոստոսի 24` օրը Մայր դպրոցում

Ինչպես գրված է <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի օրակարգում հանդիպումը կայացավ Մայր դպրոցի պուրակում: Վարդան Կարապետյանը մեզ ներկայացրեց ընդհանուր մուտքի ճամբարի անելիքները, համառոտ տեղեկացրեց կրթահամալիրի նրբություններին, աշխատակարգին, առօրյաին:

Այնուհետև մեզ այցելեց Վարդաբլուրցի վարպետ-քանդակագործ՝ Գրիգոր Մանուկյանը, իսկ մի փոքր ավելի ուշ, տիար Բլեյանը, և կազմակերպեցինք փառատոնային պարապմունքները ջրաներկի տեխնիկայով։

10:30 այցելեցինք լեզվագործունեություն պարապմունքի, ՄԱՐԻԵՏ ՍԻՄՈՆՅԱՆ -ի գլխավորությամբ: Շատ հետաքրքիր և բովադակալից հանդիպում ստացվեց:Որից հետո կատարեցինք փոքրիկ ընդմիջում, այնուհետև մասնակցեցինք պարուսուցման միջոցառմանը: Այնուհետև տուն վերադառնալով ծանոթացա Կարել Չապեկի առակներին, որը իմ համար նոր բացահայտում էր:

Ընդհանուր առմամբ օրը համարում եմ կայացած:

Рубрика: Ծրագրեր

Օգոստոս 19

Վերջապես եկավ օգոստոսի 19 և բոլոր դասավանդողներով այցելեցինք կրթահամալիր: Ի տարբերություն քաղաքի մյուս փակ տարածքների կրթահամալիրում խստորեն պահպանված էր անվտանգության կանոնները: Բոլոր պատուհանները բացված էին, մայր դպրոցը ամբողջությամբ օդափոխվում էր: 90:30 — 10:00 ժամանակահատվածում կազմակերպվեց հավաք մանկավարժական խորհրդով Մարթա Ասատրյանի գլխավորությամբ: Հիմնականում քննարկում էինք, թե ինչպես պետք է կազմակերպել դասընթացը 2020-2021 ուս. տարում: Արդյունքում եզրահանգեցինք, որ դասընթացները հնարավոր է կազմակերպել չորս տարբեր եղանակներով:

  • Առկա՝ ֆիզիկական միջավայրում
  • Հեռավար օնլայն տարբերակով
  • Ընտանեկան դպրոց տարբերակով
  • Համակցված՝ հեռավար և ընտանեկան դպրոց տարբերակով:

Այնուհետև 10:00 — 12:00 կատարեցինք մաքրման և կարգավորման աշխատանքներ կաբինետներում: 12:30 փոքր ընդմիջումից հետո կատարեցինք ծրագրային աշխատանքներ: Ամփոփելով կարող եմ ասել, որ 2020-2021 ուս. տարվա մեկնարկը պաշտոնապես տրված է, և ամբողջ տարին պետք է շարունակել աշխատել նույն ոգևորվածությամբ և տեմպով: