







Ինչպես գրված էր << Մաթեմատիկական ճամբար Արատեսում>> նախագծում, մեր ճամփորդությունը սկսվեց օգոստոսի 31-ին Սուրբ Երորդություն եկեղեցու բակում: Ավանդական դարձած ժամերգությունից հետո ուղևորվեցինք դեպի Սմբատաբերդ:

Ճամբարակաները մեծ սիրով և հետաքրքրությամբ բարձրացան Սմբատաբերդը: Ինքս առաջին անգամ էի բարձրանում և ստացա մեծ տպավորություններ:











Որից հետո այցելեցինք մեր սիրելի Արատեսը:
Արատեսում ուզում եմ կարևորել մեր կատարած աշխատանքները տարածքի բարեկարգման և խնամքի հետ կապված:











Առավոտյան մեր մարմնամարզությունը այսպիսին էր
Իսկ Արատեսյան մեր առօրյան այս տեսքը ուներ








Արատեսը նաև մաթեմատիկական էր: Դաշտային պայմաներում քննարկեցինք մաթեմատիկական ֆլեշմոբի որոշակի խնդիրներ:
Սեպտեմբերի 2-ին Երևան վերադառնալիս հանդիպեցինք Վաղաշենում Սեբաստացի մեր կրտսեր ընկերների հետ:







Իրենց տպավորություններով են կիսվել նաև սովորողները՝
Օգոստոսի 29
Նոր ուսումնական տարվա առաջին շրջանի նախագծերի քննարկում:
Մաթեմատիկա ամսագրի օրացույցի վերանայում, առաջարկներ, 2022-2023 ուսումնական տարվա Մաթեմատիկա ամսագրի նոր օրացույց:
Հարցեր հուլիսյան ֆլեշմոբի խնդիրներից:
Այլ Հարցեր:
Օգոստոսի 30
Նոր ուսումնական տարվա առաջին շրջանի նախագծերի քննարկում:
Մաթեմատիկա ամսագրի օրացույցի վերանայում, առաջարկներ, 2022-2023 ուսումնական տարվա Մաթեմատիկա ամսագրի նոր օրացույց:
Հարցեր օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրներից:
Այլ Հարցեր:
Օգոստոսի 31-սեպտեմբերի 2
Ավագ դպրոցի ճամբարական սովորողների և «Մուտք» ճամբարի մասնակից ճամբարականների եռօրյա ճամբար Արատես դպրական կենտրոնում: Մաթեմատիկական ճամբար Արատեսում
Սեպտեմբերի 5-9
Կրեդիտային համակարգը Ավագ դպրոցում
հետազոտական աշխատանքների ներկայացման օր՝ սեպտեմբերի 5
Հետազոտական աշխատանք մաթեմատիայից
Թեմաները՝
Վիկտոր Համբարձումյանի օրեր:
Օգոստոս ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի հուլիս ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:
Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը Գևորգ Հակոբյանի հետ կայացել է օգոստոսի 22, 23, 24, 25, 26 և որին մասնակցել եմ առկա ձևաչափով:
Մասնակցել եմ նաև Մանկավարժական ճամբար. օգոստոսի 22-26
Ինչպես նաև Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստմանը որպես վերապատրաստվող:
Թեմաները՝
Հավելում․
Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով:
Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
Սովորողը կարողանա՝
Հետազոտական աշխատանքի կառուցվածքը
Հետազոտական աշխատանք մաթեմատիկայից
Կատարող՝ Միլեն Մխիթարյան
Թեմա՝ Հայտնի մաթեմատիկոսներ, հետաքրքիր փաստեր
Վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 15
Ծավալ՝ նվազագույնը 7 էջ
Ղեկավար՝ Թաթուլ Շահնազարյան
Օգոստոսի 22
Դասավանդողները ներկայացնում են նոր ուսումնական տարվա իրենց ծանրաբեռնվածությունը (մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման կարգ տե՛ս այստեղ):
Դասավանդողները ներկայացնում են ինքնակրթությանն ուղղված (նախապես ուղարկել բլոգներից համապատասխան հղումները) ամառային արձակուրդներին իրենց կատարած աշխատանքները:
Այլ հարցեր:
Օգոստոսի 23
Նոր ուսումնական տարվա առաջին շրջանի նախագծերի քննարկում:
Մաթեմատիկա ամսագրի օրացույցի վերանայում, առաջարկներ, 2022-2023 ուսումնական տարվա Մաթեմատիկա ամսագրի նոր օրացույց:
Հարցեր հուլիսյան ֆլեշմոբի խնդիրներից:
Այլ Հարցեր:
Օգոստոսի 24
Առարկայական ծրագրերի քննարկում, վերանայում, նոր առաջարկներ:
Այլ հարցեր:
Օգոստոսի 25
Առարկայական ծրագրերի քննարկում, վերանայում, նոր առաջարկներ:
Այլ հարցեր:
Օգոստոսի 26
Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն
Ժամանակացույց՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 2
Նպատակը՝ Ավագ դպրոցի ճամբարական սովորողների եռօրյա ճամբար Արատես դպրական կենտրոնում
Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում Վայոց ձորի մարզի մասին։

Ճամփորդության պատասխանատու՝
Թաթուլ Շահնազարյան /099527790/
Մարզիչ՝ Նաիրա Հարությունյան /094806404/
Գիշերակաց՝ Հյուսիսսյին տնակ,ընտանեկան տնակ
Անհրաժեշտ իրերի ցանկ՝
Տրանսպորտ 80000դրամ՝ 40000 վճարում են սովորողները, 40000՝ կրթհամալիրի աջակցությամբ
Վարորդ՝ Ավագյան Սարգիս /098533504/
Mercedes sprinter 23 տեղ. 60DQ077
Օր առաջին
8:00 Մասնակցություն ժամերգությանը
08:15 Մեկնում Արատես, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10։00՝ կանգառ Զանգակատուն գյուղի աղբյուրի մոտ․բրդուճային ընդմիջում
2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ
13:00-Հաղթահարում ենք Սմբատաբերդի բարձունքը
16:00-ժամանում Արատես, տեղավորում տնակներում
17:00-ճաշ
18:00-20:00 մաթեմատիկական խաղեր, մաթեմատիկական ֆլեշմոբի հուլիս ամսվա առաջադրանքների քննարկում։
20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն
22:00- քուն
Օր երկրորդ
07:30-վերկաց
08:00-10:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, նախավարժանք տարածքի կարգի բերում; նախաճաշ
10:30-12:00 Զրույց մաթեմատիկայի մասին, մաթեմատիկայի դժվարությունների և գրավչության մասին:
13:00-ճաշ
14:00-15:00 Հանգստի ժամ
15:00-17:30 մաթեմատիկական խաղեր, մաթեմատիկական ֆլեշմոբի հուլիս ամսվա առաջադրանքների քննարկում
17:30-19:30 ակումբի հատվածի մաքրում, ծառերի ջրում։
19:30-20:30 հանգստի ժամ,ընթրիք
20:30-22:00 խարույկի շուրջ ինտելեկտուալ քննարկումներ, զրույցներ
22:00-քուն
Օր երրորդ
08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն
09։00-12:00 Նախաճաշ;բարեկարգում
13:30 Վերադարձ
18։00՝ ժամանում Երևան՝ Մայր դպրոց
Մասնակիցներ՝
«Մուտք» ճամբարի մասնակից ճամբարականներ՝
· Տրամաբանական, լեզվական մտածողություն
· Թվաբանական գիտելիքներ և մեթոդներ
· Գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
· Որոշումների կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին քննադատաբար վերաբերվելու
· Խմբում աշխատելու կարողություններ
· Ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն, Հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն սերմանել
· Վստահություն սեփական ուժերի նկատմամբ
· Ձևավորել ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու կուլտուրա:
2. Ուսումնական միջավայրը`
Ուսումնական կաբինետ, համացանց, պրոյեկտոր, ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ : Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, դասարանի բլոգ, կրթահամալիրի, գրադարանի կայք : Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, համակարգչային ծրագրերի և ուսումնական նյութերի փաթեթներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ : Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, դասավանդողի կողմից առաջարկված ուսումական նյութերի փաթեթներ, անձնական բլոգ:
Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, խնդրագրքեր, ուսումնական նախագծերի փաթեթներ:
3.Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը :
Ուսումնական պարապմունքների նկարագրություն`
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Սովորողների քանակը` 20-25, որոնց թվում նաև հատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, ընթերցասրահում, բակում և այլ ուսումնական միջավայրում` 45 րոպե տևողությամբ՝ համապատասխան գործիքների, թվային ուսումնական նյութերի օգտագործմամբ: Դասապրոցեսի ընթացքում դասավանդողը կազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի, կարողությունների ու հմտությունների յուրացումը:
Ուսումնական նյութերի, միջոցների օգտագործում :
Սովորողները գրադարանի կայքից ներբեռնում են անհրաժեշտ դասագրքեր, ձեռնարկներ, խնդրագրքեր և այլ ուսումնական նյութեր:Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները, օգտակար տեղեկատվությամբ հոդվածները, ֆիլմերը կամ հղումները տեղադրում է բլոգում, որից օգտվում են սովորողները:
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը:
· Խնդիրների, վարժությունների, թեստերի լուծում
· Գրավոր աշխատանք դասարանում, տանը
· Համակարգչային ծրագրերի օգտագործում ստուգատեսներին և կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերին և ծեսերին :
· Մասնակցություն ուսումնահասարակական նախագծերին, ճամփորդություններին, ճամբարներին
· Մասնակցություն Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի կազմակերպում
· Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, որն ապահովված է անհրաժեշտ ուսումնական գործիքներով և նյութերով:
· Դասի տևողությունը 45 րոպե է:
· Դասարանային աշխատանքները սովորողները կատարում են իրենց անհատական համակարգիչներում, որոնց հետևելու, մեկնաբանելու և խմբագրելու հնարավորություն ունի դասավանդողը:
· Տնային աշխատանքների փաթեթն ուղարկվում է այն սովորողների էլեկտրոնային հասցեներին, ովքեր ընտրել են տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթություն: Այդ աշխատանքը ունի հստակ վերջնաժամկետ, որից հետո դասավանդողը նշանակում է խորհրդատվության (քննարկման) ժամ և քննարկում սովորողների հետ իրենք կատարած աշխատանքը:
4. Գնահատման համակարգ
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ և բանավոր հարցումից , և հանձնարարված նախագծային աշխատանքից: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից ՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի գնահատվում (թվանշանով չի գնահատվում ) , սովորողի կատարած աշխատանքը ուղարկվում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում է այն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե առցանց և թե նախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն: Առավելագույն 10 միավոր սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքների, մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների և արժանանում մրցանակի: Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի թվային և որակական հատկանիշների, իսկ տարեկան գնահատականը նշանակվում է հաշվի առնելով կիսամյակային գնահատականները:
«Մաթեմատիկա» առարկայի ուսուցման հիմնական նպատակներն են.
Ուսուցման նպատակները՝ ըստ կրթական աստիճանների.
9-12-րդ դասարաններում «Հանրահաշիվ և մաթ․անալիզի տարրեր» առարկայի (դասընթացի) ուսուցման նպատակներեն`
9-12-րդ դասարաններում «Երկրաչափություն» առարկայի (դասընթացի) ուսուցման նպատակներն են`
«Մաթեմատիկա» առարկայի հիմնական գաղափարները
Ծրագրի հիմքում դրված են հինգ հիմնական գաղափարներն ու դրանց ենթագաղափարները, դրանց ուսուցման շարունակակնությունն ու աստիճանականությունը, ինչը նպատակաուղղված է սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների` գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների ձևավորմանը հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին։
Թվեր, թվային համակարգեր
Տվյալների վերլուծություն և մեկնաբանում
Մաթ. մոդելավորում, ֆունկցիաներ
Մեծություններ, չափումներ
Երկրաչափություն
Մաթեմատիկա առարկայի ուսուցման հիմնական սկզբունքները
Թվային ֆունկցիաների հատկությունները 15 ժամ
Մեկ անհայտով երկրորդ աստիճանի անհավասարումներ 11 ժամ
Ռացիոնալ անհավասարումներ 10 ժամ
Ռացիոնալ հավասարումներ 14 ժամ
Մեկ փոփոխականով բազմանդամներ 6 ժամ
Ռացիոնալ հավասարումների համակարգեր 15 ժամ
Հաջորդականություններ 19 ժամ
Հավանականությունների տեսություն և վիճակագրության տարրեր 5 ժամ
Կրկնություն 7 ժամ
Շրջանագիծ 28 ժամ
Եռանկյունաչափական առնչություններ։Երկրաչափական մեծությունների հաշվարկներ 25 ժամ
Կանոնավոր բազմանկյուններ։ Շրջանագիծ, շրջան 10 ժամ
Կրկնություն 5 ժամ
Իրական թվեր
Եռանկյունաչափության տարրերը
Թվային ֆունկցիա
Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ և եռանկյունաչափական հավասարումներ
Հավանականության տեսություն և վիճակագրություն
Կրկնություն:
Աստիճանային և ցուցչային ֆունկցիաներ
Լոգարիթմական ֆունկցիա
Թվային հաջորդականություն, սահման
Ֆունկցիայի անընդհատություն: Ածանցյալ
Պայմանական հավանականություն: Նորմալ բաշխում
Կրկնություն
Հավասարումներ և անհավասարումներ
Ինտեգրալ
Միացությունների ու հավանականությունների տեսություն, վիճակագրություն
Կրկնություն
Ուղիղների և հարթությունների զուգահեռությունը
Ուղիղների և հարթությունների ուղղահայացությունը
Բազմանիստեր
Կրկնություն
Գլան, կոն, գունդ
Վեկտորները և կոորդինատները տարածության մեջ
Կրկնություն
Բազմանիստերիծավալ
Պտտական մարմինների ծավալները և մակերևույթները
Կրկնություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
(Մխիթար Սեբաստացի) կրթահամալիր Ավագ դպրոց
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր