Рубрика: Անհատական պլան, Աշխատաժամանակ

Հունվարի 15

Հունվարի 15

09:00-9:15-ընդհանուր պարապմունք
09։20-10։05-(9-1) դասարան, ոչ ստանդարտ խնդիրների շտեմարան
10:10-10:55-(9-3) դասարան, ոչ ստանդարտ խնդիրների շտեմարան
11:05-11:55- ոչ ստանդարտ խնդիրների շտեմարան
12:00-12:35-Դիջիթեքի շրջանակում ուսւոմնասիրել  << learning up>>  ծրագիրը
13:00-14:00 -ռազմամարզական պարապմունքներ
14:00-մեդիուրբաթ

Рубрика: Անհատական պլան, Աշխատաժամանակ

Հունվարի 14

09:00-09:15-ընդհանուր պարապմունք
09։20-11։00-բնությունը և մարդը
Նախագծի նպատակը՝
Ուսումնասիրել համաչափության թեման,աշխատել GeoGebra ծրագրով ։
Գտնել բնության մեջ համաչափ պատկերներ։
Մարդը և համաչափությունը  ( մարդու մարմնի մասերի համաչափությունը)
11:05-11:45-Ազգագրական փառատոն-երգ
11:05-12:35- մաթեմատիկայի  ընտրությամբ գործունեություն
12:35-12:55-ընդմիջում
12։55-14։20 բնատեխնիկական ստուգատեսի շրջանակում ստեղծել փաթեթ ,( մարդու մարմնի մասերի համաչափությունը)
12։55-14։20-նկարչություն, քանդակագործություն

Рубрика: Անհատական պլան, Աշխատաժամանակ

Հունվարի 13

09:00-09:15- ընդհանուր պարապմունք
09։20-10։05-  Ազգագրական փառատոն-պար
10։10-10։55  -Ազգագրական փառատոն-երգ
11։05-12։35- Նախագծային , ոչ ստանդարտ խնդիրներ
1.Հնարավո՞ր է արդյոք 1, 2, 3, …, 9, 10 թվերը դասավորել շրջանաձև այնպես, որ.
ա) ոչ մի երկու հարևան թվերի գումարը չբաժանվի ո՛չ 3-ի, ո՛չ
5-ի և ո՛չ էլ 7-ի;
2.Դի՛ր թվաբանական գործողություններ,որ ստացվի ճիշտ հավասարություն:
+, -, *, :, ()

5 7 7 6  8 2=100

9 6 5 1 7 2=100

12։35-12։55-ընդմիջում
13։00-14։00-ԱՅՍՕՐ ԱՐևՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2021թ․

Рубрика: Անհատական պլան, Աշխատաժամանակ

հունվար 12

հունվար 12

09։00-09։15 ընդհանուր պարապմունք
09։20-11։00- շախմատ +մաթեմատիկա
11։05-11։50-Ազգագրական փառատոն-երգ
11։50-12։35-Ազգագրական փառատոն-երգ
12։35-12։55-ընդմիջում
12։55-14։20-սովորողի ընտրությամբ խումբ

Рубрика: Անհատական պլան, Աշխատաժամանակ

Հունվար 11

09։20-10։10- 9-րդ դասարանի մաթեմատիկական ջոկատ

1.աշխատանքի քննարկում

2.հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծում

10։10-11։00-Բաց դաս , Math-O-Mir, դասընթացը վարում է Արամ Պետրոսյանը ,հղումը տես այստեղ

11։00-12։35 ֆիզկուլտուրա, ընտրած մարզաձև

12։35-12։55-ընդմիջում

13։00-14։00  հանրապետական օլիմպիադայի խնդիրների  քննարկում , կրթահամալիրի սովորողների պատրաստած խաչբառների լուծում

խաչբառ 1 
խաչբառ 2
խաչբառ 3
խաչբառ 4

14։00- «Ծիրանի ծառ» ՄԿՓ և Ուջանի կինոդպրոցի ֆիլմերի ներկայացում-քննարկում,հղումը տես այստեղ 

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Հունվարյան նախագծեր

Ժամկետը՝ հունվարի 11-30

Մասնակիցները՝ 9.5 9.3 դասարաններ

Ձմեռային մարզական ստուգատեսը․

Ճամփորդություններ՝

Այցելություն ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (հունվարի 25-27)

Բնագիտական ստուգատես

Հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծում, քննարկում

Ֆլեշմոբին մասնակցություն(հունվարի 30)

Հետաքրքիր երկրաչափական խնդիրների լուծում

Տրամաբանական խաղերի կազմակերպում

Տրամաբանակն խնդիրների լուծում

Ուսումնահետազոտական և համագործակցային նախագիծ

Սյուզի Հակոբյանի հետ։

Դեկտեմբերյան նախագծի ամփոփում

<< Պարզ թվեր>> նախագծի մեկնարկ:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ և ՆԱԽԱԳԾԵՐ

Դեկտեմբեր ամսվա համար նախատեսվում է իրականացնել <<էտյուդներ մաթեմատիկոսների մասին>> ժողովածու նախագիծը:

Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-25

Օգտագործվող միջոցները՝թվային գործիք

Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:

Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող, պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ, իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիքիպեդիա համակարգից, կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ, հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը, և ըստ իրենց, այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Գաղափար ռացիոնալ հավասարումների մասին
  2. Երկքառակուսային հավասարումներ
  3. Վերածվող հավասարումներ
  4. Ռացիոնալ հավասարումների լուծումը
  5. Տեքստային խնդիրների լուծում, ռացիոնալ հավասարումների օգնությամբ :

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  1. Անկյան սինուս, կոսինուս, տանգենս:
  2. Եռանկյունաչափական հիմնական նույնությունը:
  3. Բերման բանաձևեր  անկյունների համար:
  4. Կետի կոորդինատների հաշվման բանաձևերը:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Հիմնական  եռանկյունաչափական  նույնություններ
  2. Բերման  բանաձևեր
  3. Երկու  անկյունների  գումարի և տարբերության  եռանկյունաչափական ֆունկցիաների  բանաձևերը
  4. Կրկնակի  անկյան եռանկյունաչափական  ֆունկցիաների բանաձևերը

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Լոգարիթմական ֆունկցիա
  2. Լոգարիթմական հավասարումներ
  3. Լոգարիթմական անհավասարումներ:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Բազմություններ, գործողություններ բազմությունների հետ
  2. Միավորում
  3. Հատում
  4. Տարբերություն

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Նոյեմբերի 9-30 աշխատանքները

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից

Նոյեմբերի օրացույց
Նոյեմբերյան օրացույցի ուղեցույցից նոյեմբեր ամսին դասապրոցեսը կկազմակերպվի հետևյալ կերպ:

Նոյեմբերի 9-ից վերսկսում ենք ուսումնկան պարապմունքներ ֆիզիկական միջավայրում:Այն դասավանդողները, ովքեր վարակված են, աշխատում են տանից՝ հրապարակում իրենց անհատական պլանը:9-րդ դասարանները կլինեն հեռավար, կաշախտենք տեսակապով՝ ըստ դասացուցակի դպրոցից: 10-11-երում համակցված ձևն է, որով աշխատում էինք մինչ հեռավարի անցնելը:

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Միջակայքերի եղանակը
  2. Ռացիոնալ անհավասարումների լուծում
  3. Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  • Նման եռանկյունների հատկությունները
  • Նմանության կիրառությունները թեմաները:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Ռադիան:  Դրականև  բացասական ուղղությամբ  պտույտներ
  2. Թվային  արգումենտի  եռանկյունաչափական  ֆունկցիաները
  3. Եռանկյունաչափական  ֆունկցիաների նշանները`  ըստքառորդների թեմաները: 

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Լոգարիթմի սահմանումը
  2. Լոգարիթմի հիմնական հատկությունները թեմաները:
Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Նոյեմբերի նախագծերը

Նոյեմբերի 2-6. ֆլեշմոբյան շաբաթ

Ինչպես գիտենք, նոյեմբերի 2-7՝ 1-12-րդ դասարանցիների ուսումնական արձակուրդ է: Այս արձակուրդային շաբաթը մենք սովորողների հետ բացի կրթահամալիրի նախագծերից, հայտարարում ենք ֆլեշմոբյան շաբաթ:

Կրթահամալիրում իմ դասավանդման ժամանակահատվածում նկատել եմ, որ հատկապես ավագ դպրոցի աշակերտները շատ քիչ են մասնակցում ֆլեշմոբի խնդիրների լուծմանը՝ չնայած այն բանին, որ կան բազմաթիվ խելացի և ընդունակ աշակերտներ:

Անվանումը (վերնագիրը)`Ֆլեշմոբյան շաբաթ :

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝  9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի սովորողներ:

Իրականացման տևողությունը ՝ Նոյեմբերի 2-6 :

Նպատակը ՝ պարզել, թե ինչպես են սովորողները լուծում ֆլեշմոբի խնդրիները և առաջադրանքները:

Խնդիրները ՝ հարցերի և խնդիրների միջոցով պարզել սովորողների գիտելիքները և խթանել ֆլեշմոբի մասնակցության թվի աճը:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ տրամաբանություն, տվյալ թեմաների դասապրոցեսին մասնակից լինելը:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` զարգացնել աշակերտների տրամաբանությունը, մաթեմատիկական գիտելիքները և պատասխանատվությունը իրենց արած-չարածի համար:

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)՝ նոյեմբերի 2-6 աշակերտների գտնվելու ցանկացած միջավայր:

Անհրաժեշտ գործիքները՝ տետր, գրիչ, համակարգիչ, ինտերնետ:

Կիրառվող մեթոդները՝ տեղում գործածել ու սովորել կոնկրետ խնդիրների և առաջադրանքների վրա:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

Նոյեմբերի 2-6 բոլոր աշակերտները որպես հանձնարարություն կփորձեն լուծել հոկտեմբերի ֆլեշմոբի առաջադրանքները: Իններորդ դասարանցիները կփորձեն Սովորողներն են առաջարկում , Առաջին մակարդակ, Երկրորդ մակարդակ, Երրորդ մակարդակ առաջադրանքները: Իսկ ավելի բարձր դասարանցիները նաև Չորրորդ մակարդակ առաջադրանքները:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները.

Խնդիրների լուծումները սովորողները տեղադրում են իրենց բլոգներում: Որպես հեռահար նպատակ սովորողների մոտ հետաքրքրություն է առաջանում ֆլեշմոբի հանդեպ: Աշակերտների ամենամսյա մասնակիցների թվի աճ: Նոր աշակերտների ներգրավում ֆլեշմոբի խնդիրների լուծման պրոցեսում:

Նախագծի ամփոփում , գնահատում .

Նախագծի ամփոփումից հետո սովորողները իրենց աշխատանքները տեղադրում են իրենց բլոգներում:

  • արդյունքներ . Արդյունքները ամփոփում են 9.1 , 9.3 , 9.5 խմբերի աշակերտների բլոգներում և 10, 11, 12 դասարանի աշակերտների բլոգներում:
  • գնահատում . Լավագույն կատարված աշխատանքները կբարձրացնեն աշակերտների ամենամսյա գնահատականները:

Նոյեմբերի 9-30 աշխատանքները

Ելնելով կրթահամալիրի աշխատանքների կազմակերպման մասին հրամանից՝ նոյեմբերի 9-30-ը աշխատանքները կհրապարակվեն ավելի ուշ, երբ պարզ լինի հստակ օրացույցը և արձակուրդի տևողությունը:

Рубрика: Մենթորական լաբորատորիա, Անհատական պլան, Ծրագրեր

Գնահատում

Ընդհանուր մոտեցումներ՝

  • 1-3 միավորով գնահատվում է։ Չաշխատող, առաջարկվող նյութերը չներկայացնող, գործընթացում փաստացի արդյունքներ չներկայացրած սովորողը։
  • 4-6 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային բաղադրիչի նվազագույն շեմը հաղթահարող, բլոգում փաստացի արդյունքներ ներկայացնող, խմբային նախագծերում ներառված, դրանք ներկայացնել կարողացող սովորողը։
  • 6-7 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային բաղադրիչի նվազագույն շեմը հաղթահարող, նախագծային ուսուցման արդյունքում նախագծային արդյունքներ ցույց տվող, գրանցող սովորողը։ Բլոգում նախագծեր, հետազոտություններ ունեցող սովորողը։ Սովորողը, որն ունի անհատական նախագծեր, կարողանում է դրանք ներկայացնել, փոխանցել:
  • 8-10 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային շեմը հաղթահարող, նախագծային ուսուցման արդյունքում նախագծային արդյունքներ ցույց տվող, գրանցող սովորողը, որն ունակ է սեփական նախագծեր ձևակերպել, ներկայացնել ինքնակրթության նյութեր։ Բլոգում առկա են նախագծեր, հետազոտություններ, թարգմանություններ, ամփոփումներ։ Սովորողն իր նախագծերում կարողանում է ներառել կրտսեր ընկերներին, գործում է սովորող-սովորեցնող բաղադրիչը: