Հեղինակային կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները՝
Հեղինակային կրթական ծրագրերի դեպքում, կարծում եմ, մոտեցումները պետք է լինեն միասնական, քանի որ ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում կրթահամալիրի ուսումնական օրացույցը և կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցումը:
Առարկայական ծրագրերը կազմելիս կարևոր է մասնախմբերով քննարկումը, որպեսզի նախ ապահովենք հեղինակային կրթական ծրագրի միասնական մոտեցումը, և հետո՝ քննարկման արդյունքում ունենանք ավելի համակարգված, կոկիկ, ոչ ցաքուցրիվ միասնական ծրագիր: Դրանից հետո յուրաքանչյուր ուսուցիչ կարող է մշակել և ավելացնել իր հեղինակային բաղադրիչը:
Իհարկե, դասընթացի ծրագիրը պետք է ունենա՝ -ընդհանուր նպատակ -այդ նպատակին հասնելու ուղիներ -բովանդակություն
Միջազգային բնապահպանական Earthwatch Institute կազմակարպությունը դեռևս 2008թ․-ին՝ Լոնդոնի Royal Geographic ընկերության ժողովի ժամանակ, հայտարարել է, որ մեղուները մեր մոլորակի ամենից արժեքավոր տեսակն են։ Եթե մեղուներն անհետանային այսօր, մարդկությունը դատապարտված կլիներ հետևելու դրանց:
Գիտնականներն ու վայրի բնության փորձագետները մեղուներին ավելացրել են այն տեսակների շարքին, որոնք մոտ ապագայում դատապարտված են ոչնչացման, եթե մարդկությունը որևէ բան չձեռնարկի իր համար չափազնաց օգտակար այս միջատների պահպանման համար:
Մեղուների կարևորությունը
Մեղուների կորուստը աղետալի կլինի մարդկության համար, քանի որ դրանք անփոխարինելի են: Մեղուների և ծաղկուն բույսերի միջև կապը մոլորակի ամենից ընդարձակ, ներդաշնակ ու փոխկապակցված համագործակցություններից է: Մոտ 100 միլիոն տարվա ընթացքում առաջացած կապը հանգեցրել է տեսակների հարուստ բազմազանությանը, ինչպես նաև նպաստել է Երկրի վրա «մարդ» տեսակի զարգացումը։
Գոյություն ունեն մեղուների ավելի քան 20.000 տեսակներ, որոնց մեծ մասը չեն ապրում փեթակներում։ Դրանք լինում են 2 մմ-ից 4 սմ, և լավ չեն հարմարվում բույսերի նոր տեսակներին:
Սննդամթերքի ստացման համար օգտագործվող մշակաբույսերի 75% -ը մասամբ կամ ամբողջությամբ ձևավորվում է փոշոտման միջոցով։ Փոշոտումը թույլ է տալիս բույսերին վերարտադրվել, որն էլ իր հերթին կերակրում է կենդանիների և թռչունների հազարավոր տեսակների։
Չպետք է մոռանալ նաև մեղրի մասին: Մեղր արտադրող առաջատար պետությունների ընդհանուր արտահանումը, օրինակ 2009թ.-ին, կազմել է 2.4 միլիարդ դոլար: Սա սննդի ևս մեկ հսկայական աղբյուր է, որը պարզապես կվերանա մեղուների հետ միասին:
Մեղուների միջոցով փոշոտվող մշակաբույսերի արժեքը տարեկան հասնում է միլիարդավոր դոլարների: Սա բնության նվեր է իսկ արհեստական փոշոտմանն ապավինելը գրեթե անհնարին է:
Անտառահատում և թունաքիմիկատներ
Մենք արդեն թույլ ենք տվել այնպիսի գործընթացներ, որոնք մոտ ապագայում կարող են հանգեցնել մոլորակի փոշոտող միջատների ոչնչացմանը, և դրա հետ միասին՝ հարյուր հազարավոր այլ տեսակների ոչնչացմանը, այդ թվում՝ մարդու: Անընդհատ աճող բնակչությունը պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է նրան, որ մենք արտադրության ավելացման համար կիրառում ենք ցանկացած մեթոդ. հատկապես անտառային տարածքների համատարած հատումներն ու գյուղատնտեսական նշանակության հողերում թունաքիմիկատների օգտագործումը: Սրա հետևանքով անողնաշարավոր փոշոտող տեսակների 40%-ը, հատկապես՝ մեղուները, կանգնած են ոչնչացման եզրին իսկ երկրագնդի որոշ մասերում կտրուկ նվազել է բնակչության թիվը:
Վնասատուներ, հիվանդություններ և բջջային հեռախոսներ
Համաշխարհային գլոբալիզացիայի պատճառով այլ տարածքներից վնասատուների և ամենատարբեր հարուցիչների (pathogen) շարժը ազդել է որոշ շրջաններում մեղուների թվաքանակի վրա:
Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի գիտնականները կարծում են, որ բջջային հեռախոսների ճառագայթները նույնպես բացասաբար են ազդում մեղուների վրա՝ նպաստելով այս տեսակի անհետացմանը: Զանգերի ժամանակ օգտագործվող ալիքները ապակողմնորոշում են մեղուներին, ինչի պատճառով էլ դրանք կորցնում են տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը:
Թունաքիմիկատներից հրաժարվելը և դրա փոխարեն բնական այլընտրանքների օգտագործումն այլևս դարձել է անհրաժեշտություն: Վայրի բնության տարածները պետք է պահպանվեն: Եվ սա կլինի նվազագույնը, ինչ մենք կարող ենք անել այլևս ոչնչացման եզրին կանգնած մեղուների պահպանության համար: