Рубрика: Նախագծեր

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՖԻԶԻԿԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

Այսօր 10:00-ին ըստ նախնական պայմանավորվածության միջին դպրոցում հանդիպեցի Նունե Թեմուրյանի հետ: Առանց ժամանակ ծախսելու շտապեցինք ֆիզիկայի լաբորատորիա, և սկսեցինք դասակարգել և խմբավորել սարքերը և սարքավորումները: Ասեմ, որ լաբորատորիան բավականին հագեցված է էլեկտրական սարքերով: Էլեկտրականության և մագնիսականության վերաբերյալ փորձերի մոտ 90% կարելի կատարել եղած սարքեով և սարքավորումներով:

Բավականին արդյունավետ աշխատանք կատարեցինք ըստ ինձ: Տեղում վերանորոգեցինք որոշակի փչացած դետալներ, իսկ այն սարքերը որոնք օգտագործման համար պիտանի չեն առանձնացրեցինք հետագայում դուրս գրման համար: Քայլ առ քայլ, պետք է աշխատանքներ կատարենք, որպեսզի նոր ուսումնական տարում ունենանք լրիվ նոր որակի ֆիզիկայի լաբորատորիա:Պայմանավորվեցինք հտագա հանդիպումների օրվա վերաբերյալ որպեսզի նույն տեմպով շարունակենք աշխատանքները:

Рубрика: Նախագծեր

Բնագիտական լաբորատորիների վերազինում

Հուլիսի 6-ին բնագիտություն դասավանդողներով հանդիպեցինք կրթահամալիրի տնօրենի և փոխտնօրենի հետ: Շրջայց կատարեցինք կրթահամալիրի բնագիտական լաբորատորիաններով, մանրամասն քննարկելով յուրաքանչյուր լաբորատորիայի վերազինման և արդիականացման ծրագրերը, և կոնկրետ անելիքները:

Ես և Նունե Թեմուրյանը հանձն առանք զբաղվել ֆիզիկայի լաբորատորիայի այսպես կոչված գույքագրման, սարքեր և սարքավորումների աշխատունակության ստուգման, դրանց արդիականացմանն ուղղված գործառույթները:Հուլիս-օգոստոս ամիսների աշխատանքներն ուղղված են լաբորատորիայի գործիքների ուսումնասիրման, վերահաշվման և թարմացման, նոր գործիքների ձեռք բերման գործընթացին:

Եվ իհարկե չմոռանանք նաև աստղագիտությունունը, որը կրթահամալիրում արդեն ունի իր կայացած պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև մեզ հասած աստղադիտակները՝  CELESTRON ֆիրմայի NexStar 8SE մոդելի և  Celestron — NexStar 102SLT   աստղադիտակները:  Դրանք կարգի են բերվում, և սպասում են սովորողների կողմից կատարվող տիեզերքի դիտարկումներին՝ ամենատարբեր  ու նոր բացահայտումներին:

Այնուհետև կրթահամալիրի տնօրենի և փոխտնօրենի հետ շրջայց կատարեցինք կրթահամալիրի մասնաշենքերում, ասեմ որ իմ համար եղան շատ հաճելի բացահայտումներ և կանաչ տարածքների առատությամբ, և բարձր մակարդակի կազմակերպվածությամբ: Հատկապես տպավորիչ և հիացած եմ Խաղողի և գինու դպրոցից, գինու մառանից: Ասեմ նաև, որ նվեր ստացա մեկ շիշ գինի, որը տուն հասնելուն պես փորձեցի և շատ լավ գինի էր: Հիացած եմ: Շատ հագեցած և արդյունավետ օր էր:

Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի ունեցավ կրթահամալիրի աշխատողների առցանց հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ: Խումբը հիմնականում կազմված էր մաթեմատիկներից , օտար լեզվի մասնագետներից, ովքեր կարծում եմ կարևոր աշխատանք են կատարում աճող սերնդի կրթման ու զարգացման գործում: Կարծում եմ, շատ կարևոր է նման հանդիպումները հատկապես, եթե խմբում նույն մասնագիտություն ունեցող դասավանդողներ են: Շատ օգտակար է լսել գործընկերներիդ դիտարկումները, քննարկումները: Յուրաքանչյուրին ուղղված հարցը ես իմ մտքում պատասխանում եմ, կատարում վերլուծություններ, լսում այլ կարծիքներ:

Այսօրվա հանդիպումը բավականին ջերմ մթնոլորտում անցավ: Եվս մեկ անգամ համոզվում ես, թե ինչ կարևոր դեր ունի առանձին դպրոցի տնօրենը, և ընդհանրապես կրթահամալիրի տնօրենը, իր աշխատողների գործունեության կայացման ընթացքին: Հանդիպման ընդացքում առաջարկեցի, ստեղծել գրքույկ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մաթեմատիկայի ֆլեշմոբի լավագույն խնդիրները և լուծումները 2020

որը կարող է դառնա կրթահամալիրի այցեքարտերից մեկը: Որը կարելի է նվիրել հյուրեր ընդունելիս, կամ հյուրընկալվելիս: Արդյունքում ավելի մեծ հետաքրքրություն կդրսևորվի դեպի մաթեմատիկան:

Հանդիպման ընդացքում ձեռք բերեցինք պայմանացորվածություն երկու նախատծի վերաբերյալ:

1.Առաջարկում եմ գույքագրել ֆիզիկայի լաբորատորիայի պարունակությունը, բոլոր հնարավոր միջոցներով համալրել այն, որպեսզի նոր ուսումնական տարում ունենանք բոլորովին նոր որակի և հագեցվածության ֆիզիկայի լաբորատորիա:

2.Պետք է աշխատանքներ կատարել կաթնամթերքի ֆերմայում, մածունի, պանրի արտադրություն կազմակերպելու համար: Ընդ որում, իմ կարծրքով պետք է տեսանելի արդյունքներ ապահովել առաջիկա ամիսների ընդացքում:

Ամփոփելով այսօրը ասեմ, որ հանդիպումը օգտակար եղավ ինձ համար, ստացա բավականին դրական լիցքեր և ամբողջովին տրամադրված եմ հուլիս-օգոստոսյան աշխատանքներին:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

ՀՈՒՆԻՍ-ՀՈՒԼԻՍՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հունիս-հուլիս ամիսները ճիշտ ժամանակն է գնահատել կատարած աշխատանքները, վերլուծել բացթողումները և թերացումները:Կցանկանայի անրադառնալ մեր հեղինակային կրթության հիմնական բաղադրիչ հանդիսացող նախագծային աշխատանքների պատշաճ կատարմանը:

Պետք է շատ լրջորեն վերաբերվել նախագիծ ասվածին: Այնպես է ստացվել, որ իմ դասավանդման ժամանակահատվածը հիմնականում համնկավ կորոնավիրուսային համաճարակի ժամանակահատվածի հետ, և հիմնականում ես դասապրոցեսը իրականացնում էի հեռահար, համացանցի միջոցով: Որը շատ ավելի արդյունավետ անցավ, քան ես էի սկզբից մտածում:

Հունիս ամսին նամակագրական կապի մեջ էինք աշակերտների հետ: Քննարկում էինք ո՛չ միայն մաթեմատիկա առարկայի, այլ նաև, ֆիզիկային վերաբերվող մի շարք ահարցեր: Նախ, ի՛մ կարծիքով հնարավոր չէ, լավ ֆիզիկա իմանալ, առանց լավ մաթեմատիկա իմանալու, և հակառակը: Այս ցանկին կարելի է ավելացնել, նաև փիլիսոփայությունը:

Ինչպես հունիս, այնպես էլ հուլիս ամսում, պատրաստվում ենք քննարկել ֆլեշմոբի խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

Ես ունեմ երկու կարևոր, և՛ իմ կարծիքով հետաքրքիր առաջարկներ:

  1. Առաջարկում եմ, տիար Գևորգի կողմից յուրաքանչյուր ամիս ընտրել յուրաքանչյուր տարբերակից մեկական լավագույն խնդիր-վարժություն: Արդյունքում ստացվում է 5 խնդիր, իր լուծումներով: Տարվա վերջում կստացվի 60 խնդիր-վարժություն իր լուծումներով: ԵՎ կարելի է տարվա վերջում կազմել գրքույկ,

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մաթեմատիկայի ֆլեշմոբի լավագույն խնդիրները և լուծումները 2020

որը կարող է դառնա կրթահամալիրի այցեքարտերից մեկը: Որը կարելի է նվիրել հյուրեր ընդունելիս, կամ հյուրընկալվելիս: Արդյունքում ավելի մեծ հետաքրքրություն կդրսևորվի դեպի մաթեմատիկան:

2. Առաջարկում եմ գույքագրել ֆիզիկայի լաբորատորիայի պարունակությունը, բոլոր հնարավոր միջոցներով համալրել այն, և շաբաթական առնվազը 1 դասաժամ հատկացնել ֆիզիկայի փորձերին: Առցանց կրթյության դեպքում կարելի է օգտվել օնլայն լաբորատորյաներից, փորձեր կատարելու համար:

Երկրորդ միջոցառման շրջանակներում արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել այցելել լաբորատորիա, հասկանալ ինչ կա, որքանով են սարքերը աշխատանքային վիճակում, ինչ է անհրաժեշտ համալրելու այն: Ըստ ինձ հուլիս-օգոստոս ամիսները դա իրականացնելու լավագույն ժամանակահատվածն է:

Հաշվի առնելով վերը նշվածները, հայտիս մեջ նշել եմ և՛ մաթեմատիկա և՛ ֆիզիկա առարկաները, և պատրաստ եմ մեծ պատասխանատվությամբ մոտենալ 2020-2021թթ. ուսումնական տարվա աշխատանքներին:

Рубрика: Նախագծեր

Ճշգրիտ երկրաչափական պատկերների գծում հողի վրա

Անվանումը (վերնագիրը)`բաց դաշտում երկրաչափական պատկերների գծում հողի վրա՝ անկյուն, եռանկյուն, ուղղանկյուն, շրջանագիծ և այլն:

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝  4 — 5-րդ դասարաններ:

Իրականացման տևողությունը ՝ 3 դասաժամ:

Նպատակը ՝ հասկանալ, թե ինչպես էին հին դարերում մարդիկ կառուցում ճշգրիտ ճարտարապետական հիանալի կառույցներ, շենքեր:

Խնդիրները ՝սովորեցնել ձեռքի տակ եղած պարզագույն առարկաներով ստանալ ճշգրիտ, երկրաչափական պատկերներ, տալ հատվածի ոսկե հատման գաղափարը:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ տրամաբանել, պարզ թվաբանություն:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` զարգացնել աշակերտների տրամաբանությունը, աբստրակտ մտածողությունը:

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)՝ բաց դաշտ, կամ վայր, որտեղ կարելի է կավիճով գծել:

Անհրաժեշտ գործիքները՝ թել 30 մ, փայտե ձողեր 5 հատ, մուրճ, ռետինե բարակ խողովակ 10 մ, ջրով լիքը շշեր 5 լ:

Կիրառվող մեթոդները՝ տեղում գործածել ու սովորել պրակտիկայի վրա:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

  • թելի օգնությամբ կարողանալ գծել ուղիղ, երկու կետով անցնող ուղիղի մասին աքսիոման օգտագործելով, սովորել փայտե ձողերի միջոցով գծել ուղիղ
  • խողովակի և ջրի օգնությամբ ստանալ հարթություն (այսինքն՝ ստանալ այսպես կոչված շենքերի հիմքի մակերեսը )
  • սովորել գծել անկյուններ, ուղիղ անկյուն, 45° անկյուն և այլն
  • սովորել գծել ուղղանկյուն, հավասարակողմ եռանկյուն
  • սովորել գծել շրջանագիծ:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Որպես տնային հանձնարարություն աշակերտները պետք տանը առանց անկյունաչափ օգտագործելու թելի և քանոնի միջոցով գծեն 45°, 60°, 90°, 75°, 105°, 150°, 30°, 15° անկյուններ,շրջանագիծ, քառակուսի և տեսագրել այդ պրոցեսը:

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում

Рубрика: Հաշվետվություններ, Հոդվածներ, Ճամփորդություն, Նախագծեր, Վերապատրաստման անփոփում, Անհատական պլան, Ծրագրեր

Մեղուները «Մոլորակի Ամենակարևոր Կենդանի Արարածներն» Են

Մեղուների ոչնչացումը կնշանակիմարդկության վերջը

Միջազգային բնապահպանական Earthwatch Institute կազմակարպությունը դեռևս 2008թ․-ին՝  Լոնդոնի Royal Geographic ընկերության ժողովի ժամանակ, հայտարարել է, որ մեղուները  մեր մոլորակի ամենից արժեքավոր տեսակն են։ Եթե ​​մեղուներն անհետանային այսօր, մարդկությունը դատապարտված կլիներ հետևելու դրանց:

Գիտնականներն ու վայրի բնության փորձագետները մեղուներին ավելացրել են այն ​​տեսակների շարքին, որոնք մոտ ապագայում դատապարտված են ոչնչացման, եթե մարդկությունը որևէ բան չձեռնարկի իր համար չափազնաց օգտակար այս միջատների պահպանման համար:

Մեղուների կարևորությունը

Մեղուների կորուստը աղետալի կլինի մարդկության համար, քանի որ դրանք անփոխարինելի են: Մեղուների և ծաղկուն բույսերի միջև կապը մոլորակի ամենից ընդարձակ, ներդաշնակ ու փոխկապակցված համագործակցություններից է: Մոտ 100 միլիոն տարվա ընթացքում առաջացած կապը հանգեցրել է տեսակների հարուստ բազմազանությանը, ինչպես նաև նպաստել է Երկրի վրա «մարդ» տեսակի զարգացումը։

Գոյություն ունեն մեղուների ավելի քան 20.000 տեսակներ, որոնց մեծ մասը չեն ապրում փեթակներում։ Դրանք լինում են 2 մմ-ից 4 սմ, և լավ չեն հարմարվում բույսերի նոր տեսակներին:

Սննդամթերքի ստացման համար օգտագործվող մշակաբույսերի 75% -ը մասամբ կամ ամբողջությամբ ձևավորվում է փոշոտման միջոցով։ Փոշոտումը թույլ է տալիս բույսերին վերարտադրվել, որն էլ իր հերթին կերակրում է կենդանիների և թռչունների հազարավոր տեսակների։

Չպետք է մոռանալ նաև մեղրի մասին: Մեղր արտադրող առաջատար պետությունների ընդհանուր արտահանումը, օրինակ 2009թ.-ին, կազմել է 2.4 միլիարդ դոլար: Սա սննդի ևս մեկ հսկայական աղբյուր է, որը պարզապես կվերանա մեղուների հետ միասին:

Մեղուների միջոցով փոշոտվող մշակաբույսերի արժեքը տարեկան հասնում է միլիարդավոր դոլարների: Սա բնության նվեր է իսկ արհեստական ​​փոշոտմանն ապավինելը գրեթե անհնարին է:

Անտառահատում և թունաքիմիկատներ

Մենք արդեն թույլ ենք տվել այնպիսի գործընթացներ, որոնք մոտ ապագայում կարող են հանգեցնել մոլորակի փոշոտող միջատների ոչնչացմանը, և դրա հետ միասին՝ հարյուր հազարավոր այլ տեսակների ոչնչացմանը, այդ թվում՝ մարդու: Անընդհատ աճող բնակչությունը պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է նրան, որ մենք արտադրության ավելացման համար կիրառում ենք ցանկացած մեթոդ. հատկապես անտառային տարածքների համատարած հատումներն ու գյուղատնտեսական նշանակության հողերում թունաքիմիկատների օգտագործումը: Սրա հետևանքով անողնաշարավոր փոշոտող տեսակների 40%-ը, հատկապես՝ մեղուները, կանգնած են ոչնչացման եզրին իսկ երկրագնդի որոշ մասերում կտրուկ նվազել է բնակչության թիվը:

Վնասատուներ, հիվանդություններ և բջջային հեռախոսներ

Համաշխարհային գլոբալիզացիայի պատճառով այլ տարածքներից վնասատուների և ամենատարբեր հարուցիչների (pathogen) շարժը ազդել է որոշ շրջաններում մեղուների թվաքանակի վրա:

Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի գիտնականները կարծում են, որ բջջային հեռախոսների ճառագայթները նույնպես բացասաբար են ազդում մեղուների վրա՝ նպաստելով այս տեսակի անհետացմանը: Զանգերի ժամանակ օգտագործվող ալիքները ապակողմնորոշում են մեղուներին, ինչի պատճառով էլ դրանք կորցնում են տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը:

Թունաքիմիկատներից հրաժարվելը և դրա փոխարեն բնական այլընտրանքների օգտագործումն այլևս դարձել է անհրաժեշտություն: Վայրի բնության տարածները պետք է պահպանվեն: Եվ սա կլինի նվազագույնը, ինչ մենք կարող ենք անել այլևս ոչնչացման եզրին կանգնած մեղուների պահպանության համար: