Рубрика: Մենթորական լաբորատորիա

Մենթորի գործունեության կարգ

Մենթորի գործունեության կարգ

Մենթոր ուսուցիչներ. նշանակման, գործունեության կարգ
Մենթոր (խորհրդատու) լինում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը,
որ ունի կրթահամալիրում բլոգներով, նախագծերով ուսուցում իրականացնելու
արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի
փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության
մեջ ինքնահաստատմանը, մենթորների լաբորատորիայի անդամը ։
Մենթոր ուսուցիչն ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի
ստեղծող-տարածողն է: Նա իր խորհրդատվությունն իրականացնում է.
 վիրտուալ միջավայրում՝ իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի,
սոցցանցերի միջոցով.
 Ֆիզիկական միջավայրում անհատական, խմբային զրույց-քննարկումների
միջոցով․
 ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով՝
մենթորի և (կամ) խորհրդատվություն ստացող ուսուցչի կաբինետում
(դասարանում)․
 մանկավարժական ակումբի պարապմունքների միջոցով:
Մենթոր ուսուցչի ընտրությունը
 Կրթահամալիրի տնօրենը դպրոցների ղեկավարների, կրթահամալիրի
փոխտնօրենի, մանկավարժության կենտրոնի հիմնավորված առաջարկությամբ
նշանակում է կրթահամալիրի տարբեր դպրոցներում մանկավարժական
աշխատողի, աշխատողների խմբի մենթորի ուսուցչի։ Մենթոր ուսուցիչ կցելիս,
հնարավորության դեպքում, հաշվի է առնվում մանկավարժական աշխատողի,
խմբի կարծիքը․
 Կրթահամալիրում աշխատանքի նոր ընդունված մանկավարժական աշխատողին
(ուսուցիչ-ստաժոր) ծրագրային-մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար
կցվում է մենթոր։ Նոր ընդունված ուսուցչի մասնակցությունը մանկավարաժական
ակումբի պարապմունքներին պարտադիր է։
 Մենթորությունը անհատական պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը
անհատական ուսումնական բլոգներում հրապարակում է համագործակցության
ծրագիր, աշխատակարգ, մենթորական աշխատանքի էջը։
 Դպրոցի, քոլեջի ղեկավարը ավելի կարճ ժամկետով մենթոր կարող է նշանակել
այն դասավանդողի համար, որ կոնկրետ մանկավարժական խնդրի լուծումը
միայնակ չի գտնում, և աջակցության կարիք ունի։ Մենթորությունը անհատական
պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը փոխադարձ համաձայնությամբ
հրապարակում է համագործակցության ծրագիրը, նյութերը։
 Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։ Լրավճարը նշանակվում է
մենթորի-ստաժորի հաշվետվության հիման վրա։
Բաց ցանցի մենթորական լաբորատորիա
Կրթահամալիրը ցանցային կազմակերպման նախագծերով գործընկեր դպրոցներին,
հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրվող մանկավարժական աշխատողներին
տեղեկացնում է, որ կրթահամալիրում 2020-2021 ուսումնական տարում գործում է
մենթոր (խորհրդատու) տնօրենի, ուսուցիչների բաց լաբորատորիա։ Որևէ մենթորի
խորհրդատվությունն ընտրելու համար պետք է լրացնել հայտը։ Աշխատանքը մենթոր
ուսուցչի անհատական պլանում գրանցվում է անհատական բլոգում մենթորական
աշխատանքի էջի, աշխատանքի ծրագրի, դրանից օգտվող մանկավարժական
աշխատողների բլոգների հրապարակումից հետո։

Աղբյուրը։