Рубрика: Մենթորական լաբորատորիա, Անհատական պլան, Ծրագրեր

Գնահատում

Ընդհանուր մոտեցումներ՝

  • 1-3 միավորով գնահատվում է։ Չաշխատող, առաջարկվող նյութերը չներկայացնող, գործընթացում փաստացի արդյունքներ չներկայացրած սովորողը։
  • 4-6 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային բաղադրիչի նվազագույն շեմը հաղթահարող, բլոգում փաստացի արդյունքներ ներկայացնող, խմբային նախագծերում ներառված, դրանք ներկայացնել կարողացող սովորողը։
  • 6-7 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային բաղադրիչի նվազագույն շեմը հաղթահարող, նախագծային ուսուցման արդյունքում նախագծային արդյունքներ ցույց տվող, գրանցող սովորողը։ Բլոգում նախագծեր, հետազոտություններ ունեցող սովորողը։ Սովորողը, որն ունի անհատական նախագծեր, կարողանում է դրանք ներկայացնել, փոխանցել:
  • 8-10 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային շեմը հաղթահարող, նախագծային ուսուցման արդյունքում նախագծային արդյունքներ ցույց տվող, գրանցող սովորողը, որն ունակ է սեփական նախագծեր ձևակերպել, ներկայացնել ինքնակրթության նյութեր։ Բլոգում առկա են նախագծեր, հետազոտություններ, թարգմանություններ, ամփոփումներ։ Սովորողն իր նախագծերում կարողանում է ներառել կրտսեր ընկերներին, գործում է սովորող-սովորեցնող բաղադրիչը: