Рубрика: Հաշվետվություններ

Հոկտեմբերի 19-30 աշխատանքների ամփոփում

Սիրելի սովորողներ, ինչպես գիտեք՝  հանրապետությունում ուսումնական հաստատությունները նորից փակվեցին, աշնանային երկշաբաթյա արձակուրդները տեղափոխվեցին հոկտեմբեր՝ հոկտեմբերի 15-30: Սակայն կրթահամալիրը իր հեղինակային ինքնավարության շնորհիվ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ հոկտեմբերի 15-30-ը անցնում է հեռավար ուսուցման, իսկ նոյեմբերի առաջին շաբաթը մեզ համար կլինի արձակուրդային շաբաթ:

Ելնելով կրթահամալիրի աշխատանքների կազմակերպման մասին հրամանինց

Հրաման՝ Կրթահամալիրում հոկտեմբերի 15-30-ը աշխատանքի կազմակերպման մասին կազմակերպեցինք հեռավար և ընտանեկան ուսուցումը:

Աշակերտները շատ արագ մտան հունի մեջ և սկսեցինք դասապրոցեսները: Դասերը հեռավար կազմակերպեցինք ըստ դասացուցակի: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Ընդհանուր առմամբ 9-րդ դասարանցիների հետ անցանք՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

2.1 Մեկ անհայտով երկրորդ աստիճանի անհավասարման գաղափարը

2.2 Դրական տարբերիչով երկրորդ աստիճանի անհավասարումներ

2.3 Զրոյի հավասար տարբերիչով երկրորդ աստիճանի անհավասարումների լուծումը
2.4 Բացասական տարբերիչով երկրորդ աստիճանի անհավասարումներ

2.5 Երկրորդ աստիճանի անհավասարման բերվող անհավասարումներ

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

1.Նման եռանկյունների սահմանումը

2. Եռանկյունների նմանության հայտանիշները

3. Նման եռանկյունների հատկությունները

Ստորև ներկայացնեմ առավել ակտիվ աշակերտների որոշ աշխատանքներ.

10-րդ դասարանցիների հետ անցանք

6. Իրական թվի n-րդ աստիճանի արմատ

7. Երկու ոչ բացասական թվերի n-րդ աստիճանի արմատների արտադրյալը

8. Ռացիոնալ ցուցիչով աստիճանի սահմանումը

11-րդ դասարանցիների հետ անցանք

3. ՑՈՒՑՉԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱ

4. ՑՈՒՑՉԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

5. ՑՈՒՑՉԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

12-րդ դասարանցիների հետ անցանք

5. Համակցված հավասարումներ և անհավասարումներ

6.Պարամետր պարունակող հավասարումներ

7. Պարամետր պարունակող անհավասարումներ

թեմաները և լուծեցինք թեմայի վերաբերյալ մի շարք խնդիրներ և վարժություններ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 19-30 ընկած ժամանակահատվածը համարում եմ արդյունավետ օգտագործված:

Оставьте комментарий