Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Նոյեմբերի նախագծերը

Նոյեմբերի 2-6. ֆլեշմոբյան շաբաթ

Ինչպես գիտենք, նոյեմբերի 2-7՝ 1-12-րդ դասարանցիների ուսումնական արձակուրդ է: Այս արձակուրդային շաբաթը մենք սովորողների հետ բացի կրթահամալիրի նախագծերից, հայտարարում ենք ֆլեշմոբյան շաբաթ:

Կրթահամալիրում իմ դասավանդման ժամանակահատվածում նկատել եմ, որ հատկապես ավագ դպրոցի աշակերտները շատ քիչ են մասնակցում ֆլեշմոբի խնդիրների լուծմանը՝ չնայած այն բանին, որ կան բազմաթիվ խելացի և ընդունակ աշակերտներ:

Անվանումը (վերնագիրը)`Ֆլեշմոբյան շաբաթ :

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝  9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի սովորողներ:

Իրականացման տևողությունը ՝ Նոյեմբերի 2-6 :

Նպատակը ՝ պարզել, թե ինչպես են սովորողները լուծում ֆլեշմոբի խնդրիները և առաջադրանքները:

Խնդիրները ՝ հարցերի և խնդիրների միջոցով պարզել սովորողների գիտելիքները և խթանել ֆլեշմոբի մասնակցության թվի աճը:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ տրամաբանություն, տվյալ թեմաների դասապրոցեսին մասնակից լինելը:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` զարգացնել աշակերտների տրամաբանությունը, մաթեմատիկական գիտելիքները և պատասխանատվությունը իրենց արած-չարածի համար:

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)՝ նոյեմբերի 2-6 աշակերտների գտնվելու ցանկացած միջավայր:

Անհրաժեշտ գործիքները՝ տետր, գրիչ, համակարգիչ, ինտերնետ:

Կիրառվող մեթոդները՝ տեղում գործածել ու սովորել կոնկրետ խնդիրների և առաջադրանքների վրա:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

Նոյեմբերի 2-6 բոլոր աշակերտները որպես հանձնարարություն կփորձեն լուծել հոկտեմբերի ֆլեշմոբի առաջադրանքները: Իններորդ դասարանցիները կփորձեն Սովորողներն են առաջարկում , Առաջին մակարդակ, Երկրորդ մակարդակ, Երրորդ մակարդակ առաջադրանքները: Իսկ ավելի բարձր դասարանցիները նաև Չորրորդ մակարդակ առաջադրանքները:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները.

Խնդիրների լուծումները սովորողները տեղադրում են իրենց բլոգներում: Որպես հեռահար նպատակ սովորողների մոտ հետաքրքրություն է առաջանում ֆլեշմոբի հանդեպ: Աշակերտների ամենամսյա մասնակիցների թվի աճ: Նոր աշակերտների ներգրավում ֆլեշմոբի խնդիրների լուծման պրոցեսում:

Նախագծի ամփոփում , գնահատում .

Նախագծի ամփոփումից հետո սովորողները իրենց աշխատանքները տեղադրում են իրենց բլոգներում:

  • արդյունքներ . Արդյունքները ամփոփում են 9.1 , 9.3 , 9.5 խմբերի աշակերտների բլոգներում և 10, 11, 12 դասարանի աշակերտների բլոգներում:
  • գնահատում . Լավագույն կատարված աշխատանքները կբարձրացնեն աշակերտների ամենամսյա գնահատականները:

Նոյեմբերի 9-30 աշխատանքները

Ելնելով կրթահամալիրի աշխատանքների կազմակերպման մասին հրամանից՝ նոյեմբերի 9-30-ը աշխատանքները կհրապարակվեն ավելի ուշ, երբ պարզ լինի հստակ օրացույցը և արձակուրդի տևողությունը:

Оставьте комментарий