Մայիս ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք ապրիլին, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:
Մայիս ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի ապրիլ ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:
Կազմել եմ մայիս ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի չորրորդ մակարդակի խնդիրները:
Մասնակցել եմ նաև Քվանտ ամսագրում հրապարակված խնդիրների լուծմանը, որն էլ իր հերթին կհրապարակվի մաթեմատիկա ամսագրում:
Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը Գևորգ Հակոբյանի հետ կայացել է մայիսի 3, 10, 17, 24 :
Մայիսին մասնակցել եմ, մի շարք ակումբների քննարկումների և հանդիպումների: Կարող եմ առաձձնացնել Մանկավարժական ակումբի մասնակցությունս, որտեղ, ըստ ինձ բավականին կարևոր և հետաքրքիր հարցերի շուրջ ենք խոսում:
Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, մայիս ամսում կուրսը ավարտելուց հետո, անցանք 2020թ. 9-րդ դասարանի քննությունների թեստերի քննարկումներին և լուծումներին:
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
Առանձնապես ակտիվ են եղել հետևյալ աշակերտները
