Рубрика: Հաշվետվություններ

2020-2021 ուսումնական տարվա ամփոփում

Ինչպես հայտնի է, այս ուսումնական տարին, բոլորիս կյանքում մեծ փորձությունների և դժվարությունների շրջան էր: Նախ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դասերը կազմակերպեցինք հեռավար, հետո ֆիզիկական միջավայրում շարունակեցինք, և կարծես մտնում եինք հունի մեջ, և բոլորիս գլխին փուլ եկավ նոր աղետ: Պատերազմ էր: Բայց պետք է շարունակել ապրել ու աշխատել, աշխատե՛լ էլ ավելի լավ: Եվ բոլորովս, թե՛ ուսուցիչներով, թե՛ աշակերտներով սկսեցինք աշխատել, և դուրս գալ այս ընկճված վիճակից:

Ընդհանուր առմամբ լիարժեք ուսումնասիրել ենք ուսումնական տարվա համար ծրագրով հատկացված բոլոր դասընթացները: 2020-2021 ուսումնական տարում ունեցել եմ շաբաթական 23 դասաժամ: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Իմ անձնական ձեռքբերումներից եմ համարում, այս ուսումնական տարում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի մասնակցությունը: Ասեմ, որ մասնակցել եմ բոլոր ամիսների համար նախատեսված ֆլեշմոբերի խնդիրների լուծմանը: Կազմել եմ՝

Յուրաքանչյուր ամսվա վերջում ամփոփել եմ տվյալ ամսվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր ամսվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը, կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.

Նշե՛մ նաև, որպես կարևորոր ձեռքբերում եմ համարում մասնակցությունս

Կարող եմ առանձնացնել Մանկավարժական ակումբի բոլոր հանդիպումների մասնակցությունս, որտեղ, ըստ ինձ բավականին կարևոր և հետաքրքիր հարցերի շուրջ ենք խոսում:

Չափազանց շատ եմ կարևորում մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  Գևորգ Հակոբյանի հետ  կայացել է յուրաքանչյուր երկուշաբթի օրը: Ի դեպ կարևոր եմ համարում այն, որ մասնակցել եմ բացառապես բոլոր հավաքներին, և առկա միջավայրում:

Մասնակցել եմ նաև Քվանտ ամսագրում հրապարակված խնդիրների լուծմանը, որն էլ իր հերթին հրապարակվել է մաթեմատիկա ամսագրում:

Որպես աշխատանք մենթորի հետ, գոհունակությունս և շնորհակալությունս եմ հայտնում Հերմինե Անտոնյանին՝ ցանկացած հարցով օգնելու և ընդառաջելու համար:

Оставьте комментарий