









Մաթեմատիկայի ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել`
մաթեմատիկայի մատչելի յուրացմանը (Geogebra, math-o-mir)
Ծրագրի խնդիրները (մաթեմատիկա, հանրահաշիվ)
Ուսումնական միջավայր.
Դասընթացի կազմակերպումը.
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի (մաթեմատիկա 6-րդ դասարան-4 ժամ, հանրահաշիվ-2ժամ, երկրաչափություն — 2 ժամ) և մաթեմատիկա լաբորատորիայի սահմանած օրացույցի, կրթահամալիրյան օրացույցի:
վերջինիս համաձայն որի դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը 25-30 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ուսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով: Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը, առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները: Նախագծի արդյունքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում: Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում աշխատանքները: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը կամ սովորողը առաջարկում իր ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում են տվյալ ծրագրի ուսուցանում մյուս սովորողների համար, տարվում են սովորող-սովորոցնեող աշխատանքներ: Սովորողներն մասնակցում և քննարկում են ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի երկրորդ կամ երրորդ մակարդակի խնդիրները:
Գնահատումը
Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում է սովորողների ուսումնառության գնահատման 1-10 միավորային համակարգ, որի իրականացման ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է այլընտրանքային հեղինակային ծրագիր, այլընտրանքային հեղինակային գնահատման կարգ:
Այսինքն՝ «Մաթեմատիկա» առարկայի գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումն ուղղված է տվյալ առարկայի սովորողի գիտելիքի աճը բնութագրելու, նրան մոտիվացնելու, ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու, առաջընթացը նշելու համար:
«Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում տարին բաղկացած է չորս ուսումնական շրջաններից, ուստի սովորողն տարեվերջյան ամփոփիչ գնահատանիշը ստանումում է չորս
ուսումնական շրջաններում կատարած իր աշխատանքներիի վերջնարդյունքներիի հիման վրա:
Հանրահաշիվ, երկրաչափություն առարկայի սովորողի ուսումնառության գնահատման կարգը:
Միջին դպրոցի սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի՝ 10 միավորանոց համակարգով: Մաթեմատիկական կրթությունը, ինչպես գիտենք, հիմնարար դեր ունի տեխնիկական գիտելիքների ձեռք բերման ու խորացման գործում, այդ իսկ պատճառով գնահատումը կատարվում է հիմք ընդունելով սովորողի
կատարած նախագծային աշխատքներըհամակարգչային ծրագրերով մաթեմատիկական գիտելիքները
բլոգում ներկայացված աշխատանքները
ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերի մասնակցությունը
համագործակցություն Մաթեմատիկա ամսագրին
Գնահատումը դասավանդողի կողմից կատարվում է թափանցիկ, դասավանդողից բացի, այդ աշխատանքի անմիջական մասնակիցներն են՝ սովորողը և ծնողը: Յուաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին թե՛ ծնողը, թե՛ սովորողը ստանում են https://drive.google.com/ -պատրաստված հատուկ ձևաթուղթ, որտեղ սովորողը նշում է այդ ուսումնական շրջանում իրականացրած իր նախագծերը, բլոգում տեղադրված հղումները, վերջնարդյունքները, ամփոփելով այն 1-10 գնահատանիշով, ծնողը նույնպես գնահատում է իր երեխայի աշխատանքը, այսպիսով ստեղծվում է եռակողմ համաձայնություն՝ դասավանդողի-սովորողի-ծնողի միջև:
«Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում գնահատման համակարգը ուղղված է ոչ միայն յուրացված բովանդակությանը, այլև նաև հմտությունների, կարողությունների ստուգմանը, գործնականումը կիրառմանը և ձևավորմանը։ Այս դեպքում է միայն գնահատումը դառնում ամբողջական և ներկայացուցչական։
1-10 գնահատման համակարգի սանդղակն ըստ իմ իրականացման՝
1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:
5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:
7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության, նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:
9-10 միավոր սահմանվում է որպես, նախագծային աշխատանքի յուրացման, նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից ձեռք բերելու, տարբեր աղբյուրներից հավաքելու, համադրելու ու նախագիծը վերջնական ամփոփ տեսքի բերելու համար: «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին խնդիրներ առաջադրելու համար:
Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում, կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:
Բովանդակություն
Նախագծային աշխատանքների իրականացման համակարգչային ծրագրերն են ՝
word (Formula վահանակ), math-o-mor, Geogebra և այլ ծրագրեր…
6-րդ դասարան
Հարաբերություններ, համեմատականություններ, տոկոսներ
Ամենամսյա ֆլեշմոբերի խնդիրների քննարկում, երրորդ մակարդակ (սովորողն իր ցանկությամբ կարող է նախընտրել այլ մակարդակի խնդիրներ)
Սեբաստացիներիս համար ավանդույթ է դարձել ուսումնական տարին դիմավորել մեզ համար խորհրդանշական դարձած լեռան՝ Արագածի գագաթին /3887,8 մ/․․․:
Ժամկետը՝ սեպտեմբերի 4
ժամը՝ 09։00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը-նույն օրը, ժամը՝ մինչև 20։00
Մասնակիցները– Ավագ և միջին դպրոցի սովորողներ
Նպատակը՝
-Կրթական շքերթ հայաստանյան բարձունքներին
Երթուղին-Երևան-Աշտարակ-Բյուրական-Քարի լիճ /լճից՝ վերելք հարավային գագաթ/…վերադարձը՝ նույն երթուղով
Նախահաշիվ՝
Տրանսպորտ, վարորդ՝ ՝37 ST 063, վարորդ՝ Ալեքսանյան Արայիկ
Մասնակիցը վճարում է՝ 3000 դրամ /տրանսպորտի համար/
Արշավականի անհրաժեշտ պարագաները՝
-հարմար ուսապարկ
-ջուր, բրդուճներ
-միրգ, բանջարեղեն
-թեյ, սուրճ
-մարզական տաք հագուստ, ամուր-չսահող կոշիկներ
-ջրադիմացկուն բաճկոն
-արևային և տաք գլխարկներ
-պաշտպանիչ դիմակ-ձեռնոց, ախտահանիչ լուծույթ
-արևապաշտպան քսուք
-թաց և չոր անձեռոցիկ
Քայլարշավի պատասխանատուններ՝
Թաթուլ Շահնազարյան
Արշակ Մարտիրոսյան
Մասնակիցներ՝

Ավարտվեց Ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական ճամբար Սևանում 4-րդ հերթափոխը։
Ընդհանուր առմամբ ճամբարը կարող ենք հաջողված համարել։ Ճամբարականների գործունեությունը կամփոփենք ֆոտոշարքի միջոցով։
Յուրաքանչյուր առավոտ ճամբարի օրը սկսվում էր նախավարժանքով՝







որից հետո, շատ կարևոր եմ համարում յուրաքանչյուր օրվա ռազմամարզական պարապմունքները՝







ինչպես նաև օրվա երկրորդ կեսին լողը Սևանում՝







իսկ ընկեր Սյուզիի հետ երգն ու պարը անպակաս էր մեր առօրյայից։
Եվ վերջում, հետ գալի այցելեցինք Վաղաշենի բնապահպանական ճամբարի 7-րդ հերթափոխին․․․








Օրակարգ
Օգոստոսի 23-27/2021թ.
13:00-ից անհատական կամ փոքր խմբերով աշխատանքներ մաթեմատիկա դասավանդողների հետ
Ծրագրում.
Օգոստոսի 24-26
Ռոբոտաշինության դասընթացներ մաթեմատիկների դասավանդողների համար
ժամը՝ 10:00 — 12:00
Վայրը՝ Ավագ դպրոց, ՏՏ լաբորատորիա
Դասընթացավար՝ Տիգրան Սերոբյան
Օգոստոսի 27
ժամը՝13:00-հանդիպում ֆիզիկական միջավայրում. Միջին դպրոցի ակումբ
Ժամկետը— օգոստոսի 9 -օգոստոսի 13
Վայրը-Գեղարքունիքի մարզ, Սևանի «Ծովինար» ճամբար
Մեկնումը— օգոստոսի 9 -ին, ժամը՝ 08:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը-օգոստոսի 13-ին, ժամը՝ մինչև 17:00
Մասնակիցները-Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Պատասխանատու կազմակերպիչ— Թաթուլ Շահնազարյան
Պատասխանատու — Ալիս Գևորգյան
Մարզիչ — Հրայր Հովհաննիսյան
«Ծովինար» ճամբարի համակարգող- Սյուզի Մարգարյան
Խոհարար- Նորա Բաղդասարյան
Երթուղին
Մեկնումը՝ օգոստոսի 9-ին, առավոտյան 08 .00՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ օգոստոսի 13-ին, ժամը՝ մինչև 17.00՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակ


Նպատակը՝
-ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական-ընթերցողական- ամառային բաց ճամբարի իրականացում պատանի երկրապահների հետ համատեղ՝ «Ծովինար» ճամբարում
Ճամբարի աշխատակարգում՝
-ամենօրյա ֆիզպատրաստվածություն, ուսումնական վարժանքներ, մարմնամարզական պարապմունքներ, քայլք, վազք, վոլեյբոլ, ֆուտբոլ
-շարային, կրակային եւ ֆիզիկակական պատրաստության, առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու հմտությունների փոխանցմանը միտված դասընթացների մասնակցություն
-մարզական և ազգային խաղեր
-ամենօրյա լող Սևանա լճում
-ազգային-ծիսական երգ ու պար
-ամենօրյա երեկոյան ընթերցում-քննարկումներ
-տարածքի մաքրման աշխատանքներ
-նկարչություն, քանդակագործություն
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ-քնապարկ
-դաշտային կյանքի անհատական միջոցներ
-անձնական հիգիենայի պարագաներ
-մարզական տաք հագուստ և կոշիկներ
-լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
-օրապահիկ-բրդուճներ, ջուր՝ 1-ին կանգառ նախաճաշի համար
-նկարահանող թվային միջոցներ
Նախահաշիվ՝
Տրանսպորտի գումար՝ 80 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Մեքենա-վարորդ՝ Մերսեդես-Սպրինտեր, 60 DA 077, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ՝ 094 72 87 27)։
Սնունդ-ճանապարհածախսի մի մասը՝ սովորողների միջոցով-1 անձը՝ 10 000 դրամ /5 օրվա համար/
Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամբարի ընթացքը և արդյունքները ամփոփվում են ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում.
Օրակարգ՝
07։00-վերկաց
07։10-ֆիզպատրաստվածություն
08։00-նախաճաշ
09։00-տարածքի մաքրման աշխատանքներ
10։00-ուսումնավարժական դասընթացներ՝ շարային պատրաստություն, ձեռնամարտ, մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստվածություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն, այլ
13։00-ճաշ
14։00-լող
16։00-ազգային-ծիսական պարերգերի ուսուցում
17։00-ազգային-սպորտային խաղեր
19։00-ընթրիք
20։00-երեկոյան ընթերցում-քննարկումներ
22։00-քուն
Մասնակիցներ / սովորող, դասավանդող, խոհարար/
Օգոստոսի 4 — 6
Մեկնումը՝ օգոստոսի 4-ին, առավոտյան 08 .00՝ Մայր դպրոցի բակի
Վերադարձը՝ օգոստոսի 6-ին, ժամը՝ մինչև 20.00՝ Մայր դպրոցի բակ
Ճամբարային օրակարգ
Օգոստոսի 4
Օր առաջին
Օգոստոսի 5
Օր երկրորդ
Օգոստոսի 6
Օր երրորդ
Պատասխանատուներ՝
Արշավական-ճամբարականին անհրաժեշտ պարագաներ
Գիշերակացը՝Արատեսի դպրական կենտրոնի վրաններում, տնակներում
Տրանսպորտ
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։
Կարևոր
Մասնակիցներ
Չորրորդ ուսումնական շրջանում լիարժեք կատարեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները և ծրագրերը։
Հատկապես կարևորում եմ 9-րդ դասարանցիների մաթեմատիկայի քննության նախապատրաստման և խորհրդատվության աշխատանքները։
Հունիսի 23-ին կազմակերպել եմ 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների խորհրդատվությունը, որից հետո հունիսի 24-ին 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների ստուգող հանձնաժողովի կազմում իրականացրել ենք աշխատանքների ստուգում և գնահատում։
Չորրորդ ուսումնական շրջանում կազմել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի հունիս ամսվա չորրորդ մակարդակի խնդիրները, ինչպես նաև մասնակցել եմ ֆլեշմոբի մայիս ամսվա խնդիրների լուծմանը։
Մասնակցել եմ նաև «Երկրագործությունը՝ ուսումնական գործընթացում» պարապմունքներ Արմեն Մեհրաբյանի հետ։ Սեմինարներին՝ Երկրագործության դասընթաց «Անթափոն բնական արտադրություն» երկրագործ-տեխնոլոգների համար սեմինարին։
Շատ հետաքրքիր էր կլոր սեղան՝ «Տրամաբանություն» դասընթացի փորձարարական ծրագրի իրականացման արդյունքների քննարկում /համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի/ քննարկումներին մասնակցությունս։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
(Մխիթար Սեբաստացի) կրթահամալիր Ավագ դպրոց
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր