Рубрика: Հաշվետվություններ

Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Չորրորդ ուսումնական շրջանում լիարժեք կատարեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները և ծրագրերը։

Հատկապես կարևորում եմ 9-րդ դասարանցիների մաթեմատիկայի քննության նախապատրաստման և խորհրդատվության աշխատանքները։

Հունիսի 23-ին կազմակերպել եմ 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների խորհրդատվությունը, որից հետո հունիսի 24-ին 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների  ստուգող հանձնաժողովի կազմում իրականացրել ենք աշխատանքների ստուգում և գնահատում։

Չորրորդ ուսումնական շրջանում կազմել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի հունիս ամսվա չորրորդ մակարդակի խնդիրները, ինչպես նաև մասնակցել եմ ֆլեշմոբի մայիս ամսվա խնդիրների լուծմանը։

Մասնակցել եմ նաև «Երկրագործությունը՝ ուսումնական գործընթացում» պարապմունքներ Արմեն Մեհրաբյանի հետ։ Սեմինարներին՝ Երկրագործության դասընթաց «Անթափոն բնական արտադրություն» երկրագործ-տեխնոլոգների համար սեմինարին։

Շատ հետաքրքիր էր կլոր սեղան՝ «Տրամաբանություն» դասընթացի փորձարարական ծրագրի իրականացման արդյունքների քննարկում /համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի/ քննարկումներին մասնակցությունս։

Оставьте комментарий