Рубрика: Ծրագրեր

Մանկավարժական դպրոց. աշխատաժամանակ

Օգոստոսի 19

09:00-09:30` այցելություն Մայր դպրոց

09:30- 10:00` հավաք մանկավարժական խորհրդով՝ խստորեն պահպանելով անվտանգության կանոնները

10:00-12:00`  ներսի աշխատանքներ

12:00-12:30 ` ընդմիջում

12:30- 14:00` աշխատանք ծրագրերի վրա

15:00` Կրթահամալիրի մանկավարժական խորհրդի առցանց քննարկում

Рубрика: Անհատական պլան, Ծրագրեր

2020-2021 ուս. տարվա 9-12-րդ դասարանների մաթեմատիկայի ծրագիր

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
1.ՍՈՎՈՐՈՂԻ ՄՈՏ ՁԵՒԱՎՈՐԵԼ ԵՒ ԶԱՐԳԱՑՆԵԼ

·    Տրամաբանական, լեզվական մտածողություն
·    Թվաբանական գիտելիքներ և մեթոդներ
·    Գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ  դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
·   Որոշումների կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին քննադատաբար վերաբերվելու
·    Խմբում աշխատելու կարողություններ
· Ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն, Հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն  սերմանել
·     Վստահություն սեփական ուժերի նկատմամբ
·     Ձևավորել ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու կուլտուրա:

2. Ուսումնական միջավայրը`
Ուսումնական կաբինետ,  համացանց, պրոյեկտոր, ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ : Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, դասարանի բլոգ, կրթահամալիրի, գրադարանի կայք : Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք,  էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, համակարգչային ծրագրերի և ուսումնական նյութերի փաթեթներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ : Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, դասավանդողի կողմից առաջարկված ուսումական նյութերի փաթեթներ, անձնական բլոգ:
Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված  դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, խնդրագրքեր, ուսումնական նախագծերի փաթեթներ:

3.Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը :
Ուսումնական պարապմունքների նկարագրություն`
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Սովորողների քանակը` 20-25, որոնց թվում նաև հատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, ընթերցասրահում, բակում և այլ ուսումնական միջավայրում` 45 րոպե տևողությամբ՝ համապատասխան գործիքների, թվային ուսումնական նյութերի օգտագործմամբ: Դասապրոցեսի ընթացքում դասավանդողը կազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի, կարողությունների ու հմտությունների յուրացումը:
Ուսումնական նյութերի, միջոցների օգտագործում :
Սովորողները գրադարանի կայքից ներբեռնում են անհրաժեշտ դասագրքեր, ձեռնարկներ, խնդրագրքեր և այլ ուսումնական նյութեր:Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները, օգտակար տեղեկատվությամբ հոդվածները, ֆիլմերը կամ հղումները տեղադրում է բլոգում, որից օգտվում են սովորողները:
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը:

·        Խնդիրների, վարժությունների, թեստերի լուծում
·        Գրավոր աշխատանք դասարանում, տանը
·        Համակարգչային ծրագրերի օգտագործում  ստուգատեսներին և կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերին և ծեսերին :
·        Մասնակցություն  ուսումնահասարակական նախագծերին, ճամփորդություններին, ճամբարներին
·        Մասնակցություն Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի կազմակերպում
·        Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, որն ապահովված է անհրաժեշտ ուսումնական գործիքներով և նյութերով:
·        Դասի տևողությունը 45 րոպե է:
·        Դասարանային աշխատանքները սովորողները կատարում են իրենց անհատական համակարգիչներում, որոնց հետևելու, մեկնաբանելու և խմբագրելու հնարավորություն ունի դասավանդողը:
·        Տնային աշխատանքների փաթեթն ուղարկվում է այն սովորողների էլեկտրոնային հասցեներին, ովքեր ընտրել են տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթություն: Այդ աշխատանքը ունի հստակ վերջնաժամկետ, որից հետո դասավանդողը նշանակում է խորհրդատվության (քննարկման) ժամ և քննարկում սովորողների հետ իրենք կատարած աշխատանքը:

4. Գնահատման համակարգ
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ և բանավոր հարցումից , և հանձնարարված նախագծային աշխատանքից: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից ՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի գնահատվում (թվանշանով չի գնահատվում ) , սովորողի կատարած աշխատանքը ուղարկվում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում է այն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե առցանց և թե նախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն: Առավելագույն 10 միավոր սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքների, մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների և արժանանում մրցանակի: Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի թվային և որակական հատկանիշների, իսկ տարեկան գնահատականը նշանակվում է հաշվի առնելով կիսամյակային գնահատականները:

«Մաթեմատիկա» առարկայի ուսուցման հիմնական նպատակներն են.

  • մաթեմատիկական այնպիսի գիտելիքների ու կարողությունների հաղորդումն ու ձևավորումը, ինչն անհարաժեշտ է գործնական կիրառությունների, հարակից առարկաների ուսումնասիրման և կրթության շարունակականության համար,
  • սովորողների մտքի պարզության ու հստակության, քննադատական, վերլուծական, տրամաբանական և ալգորիթմական մտածողության, ինտուիցիայի, տարածական պատկերացումների ձևավորումն ու զարգացումը,
  • մաթեմատիկայի, որպես գիտության ու տեխնիկայի ունիվերսալ լեզվի, երևույթների ու պրոցեսների մոդելավորման միջոցի մասին պատկերացումների ձևավորումը,
  • մաթեմատիկայի, որպես համամարդկային մշակույթի բաղադրիչի, գիտա-տեխնիկական առաջընթացում նրա նշանակալի ներդրման ընկալման ձևավորումը:

Ուսուցման նպատակները՝ ըստ կրթական աստիճանների.

9-12-րդ դասարաններում «Հանրահաշիվ և մաթ․անալիզի տարրեր» առարկայի (դասընթացի) ուսուցման նպատակներեն`

  • ընդհանուր մտահորիզոնի ընդլայնումը, տրամաբանական, լեզվական մտածողության զարգացումը,
  • որպես գիտության և տեխնիկայի ուսումնասիրության համընդհանուր լեզվի, ինչպես նաև որպես երևույթների և գործընթացների համակարգման միջոց՝ մաթեմատիկական հասկացությունների և մեթոդների պատկերացման ձևավորումը,
  • մտավոր կարողությունների զարգացումը, ինչպես նաև անհատին ժամանակակից հասարակությանը ներգրավվելու համար անհրաժեշտ անձնային որակների ձևավորումը. մտքի հստակություն և ճշգրտություն, վերլուծական և տրամաբանական մտածողություն, տարածական ընկալում, դժվարությունների հաղթահարման հմտություններ և այլն,
  • հետազոտական աշխատանքների կարողության զարգացումը,
  • ինքնուրույն աշխատելու, ընկերների հետ համագործակցելու, համաձայնության գալու, սեփական կարծիքը հայտնելու մշակույթի զարգացումը:

9-12-րդ դասարաններում «Երկրաչափություն» առարկայի (դասընթացի) ուսուցման նպատակներն են`

  • հարթաչափության դասընթացից ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների զարգացումն ու ամրապնդումը,
  • երկրաչափական լեզվի տիրապետումը, շրջակա աշխարհը նկարագրելու դրա օգտագործման հմտության զարգացումը, տարածական պատկերացումների, նկարչական կարողությունների, երկրաչափական կառուցումների, գծագրերում, մոդելներում և իրական աշխարհում երկրաչափական պատկերների ճանաչման հմտությունների ձևավորումը,
  • տրամաբանական մտածողության, երևակայության,  ինտուիցիայի զարգացումը,
  • ապացուցման մեթոդների, լուծման ալգորիթմների տիրապետումը և կիրառումը, խնդիրների լուծման ընթացքում ապացուցման դատողություններ անելու կարողությունը,
  • ԲՈՒՀ -ում մաթեմատիկայի, ֆիզիկայի ու ճարտարագիտական մասնագիտությունների ուսումնասիրման նախապատրաստմանը,
  • գիտության գործնական նշանակության, բնագիտական առարկաներում ու մարդու տեխնիկական գործունեությունում բազմաբնույթ կիրառությունների մասին պատկերացումների զարգացումը,
  • նախաձեռնողականության դաստիարակումը, դժվարությունները հաղթահարելու կամային որակների ու պատրաստակամության զարգացումը,
  • ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումը:

«Մաթեմատիկա» առարկայի հիմնական գաղափարները

Ծրագրի հիմքում դրված են հինգ հիմնական գաղափարներն ու դրանց ենթագաղափարները, դրանց ուսուցման շարունակակնությունն ու աստիճանականությունը, ինչը նպատակաուղղված է սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների` գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների ձևավորմանը հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին։

Թվեր, թվային համակարգեր

  • Թվեր, բազմություններ
  • Թվաբանական և հանրահաշվական արտահայտություններ և գործողություններ
  • Թվերի համեմատում

Տվյալների վերլուծություն և մեկնաբանում

  • Վիճակագրություն
  • Հավանականությունների տեսություն
  • Միացություններ

Մաթ. մոդելավորում, ֆունկցիաներ

  • Մաթեմատիկական տրամաբանություն
  • Հավասարումներ
  • Անհավասարումներ
  • Ֆունկցիաներ
  • Տեքստային խնդիրներ
  • Մաթ. անալիզի տարրեր

Մեծություններ, չափումներ

  • Երկրաչափական և ֆիզիկական մեծությունների չափում

Երկրաչափություն

  • Հարթաչափություն
  • Տարածաչափություն
  • Կոորդինատներ, վեկտորներ

Մաթեմատիկա առարկայի ուսուցման հիմնական սկզբունքները

  • Գիտականության սկզբունքը: 
  • Դաստիարակության սկզբունքը:
  • Ակնառուության սկզբունքը:
  • Գիտակցվածության, ակտիվության ու ինքնուրույնության սկզբունքը:
  • Գիտելիքների ու կարողությունների կիրառելության սկզբունքը:
  • Համակարգվածության ու հաջորդականության սկզբունքը:
  • Հասանելության սկզբունքը:
  • Տարբերակվածության սկզբունքը:
  • Աշակերտակենտրոնության սկզբունքը։
  • Արժեքային ուսուցման սկզբունքը։

Բովանդակություն

9-րդ   դասարան հանրահաշիվ(102ԺԱՄ)

Թվային ֆունկցիաների հատկությունները 15 ժամ

  1. Թվային ֆունկցիայի գաղափարը
  2. Թվային ֆունկցիայի հատկությունները՝ աճման, նվազման, նշանապահպանման միջակայքերը և զրոները, մեծագույն և փոքրագույն արժեքները:
  3. y = ax2 ֆունկցիան և նրա գրաֆիկը
  4. y = a(x – x0)2 + y0 ֆունկցիան և նրա գրաֆիկը
  5. Քառակուսային ֆունկցիայի գրաֆիկը
  6. y=|x| ֆունկցիան ու նրա գրաֆիկը
  7. Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխության հիմնական տեսակները` f(x+a), f(x)+a, af(x), — f(x)
  8. Առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գրաֆիկական եղանակը:

Մեկ անհայտով երկրորդ աստիճանի անհավասարումներ 11 ժամ

  1. Մեկ անհայտով երկրորդ աստիճանի անհավասարման գաղափարը
  2. Երկրորդ աստիճանի անհավասարումների լուծումը
  3. Երկրորդ աստիճանի անհավասարումների բերվող  անհավասարումներ:

Ռացիոնալ անհավասարումներ 10 ժամ

  1. Միջակայքերի եղանակը
  2. Ռացիոնալ անհավասարումների լուծում
  3. Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

Ռացիոնալ հավասարումներ 14 ժամ

  1. Գաղափար ռացիոնալ հավասարումների մասին
  2. Երկքառակուսային հավասարումներ
  3. Վերածվող հավասարումներ
  4. Ռացիոնալ հավասարումների լուծումը
  5. Տեքստային խնդիրների լուծում ռացիոնալ հավասարումների օգնությամբ :

Մեկ փոփոխականով բազմանդամներ 6 ժամ

  1. Գործողություններ մեկ փոփոխականով բազմանդամների հետ
  2. Բեզուի թեորեմը
  3. Մեկ փոփոխականով բազմանդամի արմատները: 

Ռացիոնալ հավասարումների համակարգեր 15 ժամ

  1. Ռացիոնալ հավասարումների համակարգի գաղափարը
  2. Առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների համակարգեր
  3. Խնդիրների լուծում առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ
  4. Խնդիրների լուծում ռացիոնալ հավասարումների համակարգերի օգնությամբ:

Հաջորդականություններ 19 ժամ

  1. Թվային հաջորդականության գաղափարն ու հատկություններ
  2. Թվաբանական պրոգրեսիա
  3. Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը
  4. Երկրաչափական պրոգրեսիա
  5. Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամներիգումարը
  6. Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա

Հավանականությունների տեսություն և վիճակագրության տարրեր 5 ժամ

  1. Պատահույթի հավանականություն,  հավանականությունների գումարման և բազմապատկման օրենքները
  2. Տվյալների միջին քառակուսային շեղումը
  3. Հիստոգրամներ 

Կրկնություն 7 ժամ

Երկրաչափություն 9-րդ դասարան 68 ժամ

Շրջանագիծ 28 ժամ

  1. Լարի միջնակետով անցնող շառավիղը:
  2. Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը:
  3. Շրջանագծի շոշափող:
  4. Շրջանագծի աղեղի աստիճանային չափը:
  5. Կենտրոնային և ներգծյալ անկյուններ:
  6. Թեորեմ կենտրոնային անկյան մասին, թեորեմ ներգծյալ անկյան մասին:
  7. Անկյան կիսորդի և հատվածի միջնուղղահայացի հատկությունները:
  8. Թեորեմ եռանկյան բարձրությունների հատման մասին:
  9. Եռանկյանը ներգծած շրջանագիծ:
  10. Եռանկյանն արտագծած շրջանագիծը:
  11. Ներգծյալ և արտագծյալ քառանկյունների հատկությունները:
  12. Քառանկյանը շրջանագիծ ներգծելու և արտագծելու պայմանները:
  13. Երկու  շրջանագծերի փոխադարձ դասավորությունը:
  14. Հատվող լարերի հատկություն
  15. Շրջանագծի հատողի և շոշափողի հատկությունը:

Եռանկյունաչափական առնչություններ։Երկրաչափական մեծությունների հաշվարկներ 25 ժամ

  1. Անկյան սինուս, կոսինուս, տանգենս:
  2. Եռանկյունաչափական հիմնական նույնությունը:
  3. Բերման բանաձևեր  անկյունների համար:
  4. Կետի կոորդինատների հաշվման բանաձևերը:
  5. Եռանկյան և զուգահեռագծի մակերեսը անկյան միջոցով: 
  6. Սինուսների թեորեմը:
  7. Կոսինուսների թեորեմը:
  8. Եռանկյունների լուծումը:
  9. Քառանկյան մակերեսի բանաձևը անկյունագծերի միջողով: 
  10. Եռանկյան մակերեսի բանաձևը ներգծյալ, արտագծյալ շրջանագծերի շառավղերի միջոցով:
  11. Հերոնի բանաձևը:
  12. Չափողական աշխատանքներ։
  13. Վեկտորների սկալյար արտադրյալը: Երկու վերկտորների կազմած անկյուն։

Կանոնավոր բազմանկյուններ։ Շրջանագիծ, շրջան 10 ժամ

  1. Կանոնավոր բազմանկյուն։
  2. Կանոնավոր բազմանկյանն արտագծած ևներգծած շրջանագծերը, դրանց շառավիվների կապը։
  3. Կանոնավոր բազմանկյան կողմի և նրաններգծած, արտագծած շրջանագծերի շառավիղների կապը։
  4. Կանոնավոր բազմանկյան մակերեսը ներգծած, արտագծած շրջանագծերի շառավիղների միջոցով։
  5. Շրջանագծի երկարությունը, աղեղի երկարությունը։
  6. Շրջանի մակերեսը, շրջանային սեկտորի և սեգմենտի մակերեսները։

Կրկնություն 5 ժամ

Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10-րդ դասարան (խորացված)

Իրական թվեր

  1. Բնական,  ամբողջ և  ռացիոնալ թվեր
  2. Ռացիոնալ թվերի գրառումը տասնորդական կոտորակներով 
  3. Իրական  թվեր
  4. Թվաբանական  գործողություններ  իրական թվերով
  5. Իրական  թվի ո-րդ  աստիճանի  արմատ
  6. Իրական  թվի ռացիոնալ  ցուցիչով աստիճան
  7. Իրական  թվի իռացիոնալ  ցուցիչով աստիճան:

Եռանկյունաչափության տարրերը

  1. Ռադիան:  Դրականև  բացասական ուղղությամբ  պտույտներ
  2. Թվային  արգումենտի  եռանկյունաչափական  ֆունկցիաները
  3. Եռանկյունաչափական  ֆունկցիաներինշանները`  ըստքառորդների  
  4. Հիմնական  եռանկյունաչափական  նույնություններ
  5. Բերման  բանաձևեր
  6. Երկու  անկյունների  գումարի և տարբերության  եռանկյունաչափական ֆունկցիաների  բանաձևերը
  7. Կրկնակի  անկյան եռանկյունաչափական  ֆունկցիաների բանաձևերը
  8. Կես  անկյան  եռանկյունաչափական  ֆունկցիաների բանաձևերը
  9. Եռանկյունաչափական  ֆունկցիաների արտադրյալի  և գումարի բանաձևերը
  10. Եռանկյունաչափական  արտահայտությունների  նույնական ձևափոխություններ

Թվային ֆունկցիա

  1. Թվային  ֆունկցիա
  2. Ֆունկցիայի  գրաֆիկ
  3. Գործողություններ  ֆունկցիաների հետ
  4. Ֆունկցիայի  գրաֆիկի ձևափոխություններ
  5. Կոտորակագծային  ֆունկցիա
  6. Սահմանափակություն,  մեծագույն և փոքրագույն  արժեքներ
  7. Ֆունկցիայի  պարբերականությունը
  8. Զույգ  ևկենտ  ֆունկցիաներ
  9. Ֆունկցիաների  մոնոտոնության միջակայքերը  և էքստրեմումները
  10. Ֆունկցիայի  հետազոտման ուրվագիծը  ևգրաֆիկի կառուցումը
  11. Հակադարձ  ֆունկցիան և  նրա գրաֆիկը:

Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ և եռանկյունաչափական հավասարումներ

  1. Սինուս  և կոսինուս  ֆունկցիաների հատկություններն  ու գրաֆիկները 
  2. Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների  հատկություններն ու գրաֆիկները 
  3. Թվի  արկսինուսը և արկկոսինուսը  
  4. Թվի արկտանգենսը  և արկկոտանգենսը
  5. Պարզագույն  եռանկյունաչափական  հավասարումների լուծման  բանաձևերը
  6. Եռանկյունաչափական  հավասարումներ:

Հավանականության տեսություն և վիճակագրություն

  1. Անկախ և կախյալ պատահույթներ
  2. Դիսկրետ պատահական մեծություններ
  3. Դիսկրետ պատահական մեծությունների մաթեմատիկական սպասում և դիսպերսիա 
  4. Դիսկրետ բաշխումներ, երկանդամային բաշխում:

Կրկնություն:

Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 11-րդ դասարան (խորացված)

Աստիճանային և ցուցչային ֆունկցիաներ

  1. Աստիճանային ֆունկցիա
  2. ֆունկցիան և նրա հատկությունները
  3. Ցուցչային ֆունկցիա
  4. Ցուցչային հավասարումներ
  5. Ցուցչային անհավասարումներ:

Լոգարիթմական ֆունկցիա

  1. Լոգարիթմի սահմանումը
  2. Լոգարիթմի հիմնական հատկությունները
  3. Լոգարիթմական ֆունկցիա
  4. Լոգարիթմական հավասարումներ
  5. Լոգարիթմական անհավասարումներ:

Թվային հաջորդականություն, սահման

  1. Թվային հաջորդականություն
  2. Հաջորդականության սահման, զուգամետ/ոչ զուգամետ հաջորդականություններ
  3. Սահմանների հաշվման օրինակներ
  4. Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարի բանաձև,
  5. Պարբերական կոտորակներ
  6. Շրջանագծի երկարությունը և շրջանի մակերեսը

Ֆունկցիայի անընդհատություն: Ածանցյալ

  1. Ֆունկցիայի անընդհատություն
  2. Տարրական ֆունկցիաների անընդհատություն
  3. Ակնթարթային արագություն և արագացում
  4. Ածանցյալ
  5. Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները
  6. Երկու ֆունկցիաների քանորդի ածանցման կանոնը
  7. Բարդ ֆունկցիայի ածանցյալ
  8. Տարրական ֆունկցիաների ածանցյալները
  9. Ֆունկցիայի գրաֆիկի շոշափող
  10. Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքեր: Կրիտիկական կետեր
  11. Ֆունկցիայի էքստրեմումներ
  12. Ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքներ
  13. Ֆունկցիայի հետազոտումը ածանցյալի միջոցով: Գրաֆիկի կառուցում
  14. Օպտիմիզացիայի խնդիրներ
  15. Երկրորդ կարգի ածանցյալ:

Պայմանական հավանականություն: Նորմալ բաշխում

  1. Պայմանական հավանականություն
  2. Անընդհատ պատահական մեծություններ
  3. Անընդհատ պատահական մեծությունների մաթեմատիկական սպասում և դիսպերսիա
  4. Նորմալ բաշխում: Ստանդարտացում
  5. Նորմալ բաշխումով մոդելավորում

Կրկնություն

Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր12-րդ դասարան (խորացված)

Հավասարումներ և անհավասարումներ

  1. Անհավասարումների լուծման միջակայքերի եղանակ
  2. Իռացիոնալ հավասարումներ
  3. Իռացիոնալ անհավասարումներ
  4. Մոդուլի նշան պարունակող հավասարումներ
  5. Մոդուլի նշան պարունակող անհավասարումներ
  6. Համակցված հավասարումներ
  7. Համակցված անհավասարումներ
  8. Պարամետրով հավասարումներ
  9. Պարամետրով անհավասարումներ:

Ինտեգրալ

  1. Ֆունկցիայի նախնական
  2. Անորոշ ինտեգրալ, հատկությունները և հիմնական բանաձևերը
  3. Որոշյալ ինտեգրալ, հիմնական հատկությունները, Նյուտոն-Լեյբնիցի բանաձև
  4. Ինտեգրալի կիրառությունը խնդիրներ լուծելիս
  5. Մակերեսի հաշվում
  6. Պտտման մարմնի ծավալի հաշվում
  7. Շարժում, աշխատանք:

Միացությունների ու հավանականությունների տեսություն, վիճակագրություն

  1. Բազմություններ, գործողություններ բազմությունների հետ
  2. Միավորում
  3. Հատում
  4. Տարբերություն
  5. Դեկարտյան արտադրյալ
  6. Բազմության ենթաբազմությունների քանակ
  7. Կարգավորություններ, խնդիրների լուծում
  8. Տեղափոխություններ, խնդիրների լուծում
  9. Զուգորդություններ, խնդիրների լուծում
  10. Նյուտոնի երկանդամ, Պասկալի եռանկյունի
  11. Հավանականության տեսության խնդիրների լուծում՝ միացությունների տարրերի կիրառմամբ
  12. Նորմալ բաշխում, հավանականությունների որոշում աղյուսակների, ծրագրերի միջոցով:

Կրկնություն

Երկրաչափություն 10-րդ դասարան (խորացված)

Ուղիղների և հարթությունների զուգահեռությունը

  1. Տարածաչափության աքսիոմները և հետևանքները։
  2. Զուգահեռ ուղիղներ ըտարածության մեջ
  3. Երեք ուղիղների զուգահեռությունը
  4. Ուղղի և հարթության զուգահեռությունը
  5. Խաչվող ուղիղներ
  6. Համուղղված կողմերով անկյուններ, ուղիղների կազմած անկյունը
  7. Հարթությունների զուգահեռությունը
  8. Զուգահեռ հարթությունների հատկությունները
  9. Քառանիստ։
  10. Զուգահեռանիստ։
  11. Հատույթների կառուցման խնդիրներ։

Ուղիղների և հարթությունների ուղղահայացությունը

  1. Ուղղի և հարթության ուղղահայացությունը
  2. Հարթությանն ուղղահայաց, զուգահեռ ուղիղներ
  3. Ուղղի և հարթության ուղղահայցության հայտանիշը
  4. Թեորեմ հարթությաննուղղահայց ուղղի մասին
  5. Կետի հեռավորությունը հարթությունից
  6. Թեորեմ երեքուղղահայացների մասին
  7. Ուղղի և հարթության կազմած անկյունը
  8. Երկնիստանկյուն
  9. Երկու հարթությունների ուղղահայացության հայտանիշը
  10. Ուղղանկյուն զուգահեռանիստ:

Բազմանիստեր

  1. Բազմանիստեր։
  2. Ուռուցիկ և ոչ ուռուցիկ բազմանիստեր։
  3. Պրիզմա, նրա մակերևույթը, մակերևությի փռվածքը։
  4. Ուղիղ և թեք պրիզմա։Կանոնավոր պրիզմա։
  5. Բուրգ, դրա մակերևույթը, մակերևույթի փռվածքը։
  6. Հատած բուրգ, դրա մակերևույթը, մակերևույթի փռվածքը։
  7. Պրիզմայի, զուգահեռանիստի, ուղղանկյունանիստի, խորանարդի, բուրգի հատույթներ։

Կրկնություն

Երկրաչափություն 11-րդ դասարան (խորացված)

Գլան, կոն, գունդ

  1. Գլանային մակերևույթ: Գլան, նրա տարրերը, առնչություններ գլանի տարրերի միջև: Գլանի ստացումը պտտման միջոցով: Գլանի հատումը առանցքին ուղղահայաց և զուգահեռ հարթություններով:
  2. Գլանի մակերևույթի փռվածքը, կողմնային և լրիվ մակերևույթների մակերեսները:
  3. Կոնային մակերևույթ: Կոն, դրա տարրերը, առնչություններ կոնի տարրերի միջև, կոնի ստացումը պտտման միջոցով: Կոնի հատումը առանցքին ուղղահայաց և գագաթով անցնող հարթություններով:
  4. Կոնի մակերևույթի փռվածքը, կողմնային և լրիվ մակերևույթների մակերեսները:
  5. Հատածկոն, դրատարրերը, առնչություններ հատած կոնի տարրերիմիջև, հատած կոնի ստացումը պտտման միջոցով:
  6. Հատած կոնի մակերևույթի փռվածքը, մակերևույթի մակերեսը:
  7. Գնդային մակերևույթև գունդ:
  8. Գնդային մակերևույթի և հարթության փոխադարձ դասավորությունը: Գնդային մակերևույթի շոշափողուղիղ և հարթություն, դրանց և շոշափման կետին տարված շառավիղի հատկությունները:
  9. Գնդի հատումը հարթությամբ:
  10. Գնդային մակերևույթի, գնդային գոտու, սեգմենտի, սեկտորի մակերևույթի մակերեսների բանաձևերը:
  11. Պտտական մարմինների ններգծյալ և արտագծյալ բազմանիստեր:
  12. Բազմանիստերի և պտտական մարմինների համակցումով ստացված մարմիններ:

Վեկտորները և կոորդինատները տարածության մեջ

  1. Վեկտորի հասկացությունը: Համագիծ և տարագիծ վեկտորներ:
  2. Վեկտորների հավասարությունը:
  3. Վեկտորների գումարումը և հանումը:
  4. Վեկտորի բազմապատկումը թվով:
  5. Համահարթ և տարահարթ վեկտորներ, վեկտորների համահարթության հայտանիշը, երեք տարահարթ վեկտորների գումարման զուգահեռանիստի կանոնը:
  6. Վեկտորի վերածումը ըստ երեք տարահարթ վեկտորների: Վեկտորների կիրառությունը երկրաչափական խնդիրներ լուծելիս:
  7. Կոորդինատների ուղղանկյուն համակարգը տարածության մեջ:
  8. Կետի կոորդինատները և վեկտորի կոորդինատները, դրանց կապը:
  9. Երկու կետերի հեռավորությունը կոորդինատներով, վեկտորի երկարությունը, հատվածի միջնակետի կոորդինատները:
  10. Կոորդինատային սկզբնակետի, առանցքների և հարթությունների նկատմամբ համաչափ կետերի կոորդինատները:
  11. Վեկտորների գումարման, հանման, թվով բազմապատկման գործողությունները կոորդինատներով:
  12. Վեկտորների կազմած անկյունը, վեկտորների սկալյար արտադրյալը:
  13. Ուղղի, հարթության կանոնական հավասարումները, գնդային մակերևույթի հավասարումը:
  14. Կոորդինատային մեթոդի կիրառությունը երկրաչափական խնդիրներ լուծելիս:
  15. Հարթության և տարածության արտապատկերումներ. հարթության վրա զուգահեռ տեղափոխում և պտույտ կետի շուրջը, տարածության մեջ կենտրոնային, առանցքային համաչափություններ, զուգահեռ տեղափոխում և պտույտ առանցքի շուրջը:

Կրկնություն

Երկրաչափություն 12-րդ դասարան (խորացված)

Բազմանիստերիծավալ

  1. Ծավալի գաղափարը
  2. Ուղղանկյունանիստի ծավալը
  3. Պրիզմայի ծավալը
  4. Բուրգի ևհատած բուրգի ծավալները:

Պտտական մարմինների ծավալները և մակերևույթները

  1. Գլանի ծավալը
  2. Կոնի ծավալը
  3. Հատած կոնի ծավալը
  4. Գնդի ծավալը
  5. Գնդի մասերը. կիսագունդ, գնդային գոտի, թաղանթ, սեկտոր և սեգմենտ: Գնդի և նրա մասերի մակերևույթների մակերեսները:
  6. Բազմանիստերի և պտտական մարմինների համակցումից ստացված մարմինների ծավալը
  7. Գնդային մակերևույթի մակերեսը:

Կրկնություն:

Рубрика: Անհատական պլան, Ծրագրեր

Դասընթացի ծրագրին ներկայացվող պահանջներ

Հեղինակային կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները՝

Հեղինակային կրթական ծրագրերի դեպքում, կարծում եմ, մոտեցումները պետք է լինեն միասնական, քանի որ ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում կրթահամալիրի ուսումնական օրացույցը և կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցումը:

Առարկայական ծրագրերը կազմելիս կարևոր է մասնախմբերով քննարկումը, որպեսզի նախ ապահովենք հեղինակային կրթական ծրագրի միասնական մոտեցումը, և հետո՝ քննարկման արդյունքում ունենանք ավելի համակարգված, կոկիկ, ոչ ցաքուցրիվ միասնական ծրագիր: Դրանից հետո յուրաքանչյուր ուսուցիչ կարող է մշակել և ավելացնել իր հեղինակային բաղադրիչը:

Իհարկե, դասընթացի ծրագիրը պետք է ունենա՝
-ընդհանուր նպատակ
-այդ նպատակին հասնելու ուղիներ
-բովանդակություն

Рубрика: Հետաքրքիր նյութեր, ԷՏՅՈՒԴՆԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շրյոդինգերի կատու

Շրյոդինգերի կատումտային փորձ, երբեմն նկարագրվում է որպես պարադոքս, առաջարկել է ավստրիացի ֆիզիկոս Էրվին Շրյոդինգերը 1935 թվականին՝ որպես լուսաբանություն քվանտային մեխանիկայիկոպենհագենյան մեկնաբանության խնդրին, երբ այն կիրառվում է առօրյա օբյեկտների նկատմամբ։ Ներկայացնում է կատվի, որը միաժամանակ և՛ ողջ է, և՛ մեռած՝ մի վիճակ, որը հայտնի է քվանտային վերադրում անունով և արդյունք է կամայական ներատոմային իրադարձության, որը կարող է առաջանալ կամ չի կարող։ Այս մտային փորձը հաճախ է հիշատակվում նաև քվանտային մեխանիկայի մեկնաբանություններում։ Մտային փորձը կազմելու ընթացքում Շրյոդինգերը կիրառում է Verschränkung (խճճվածություն) տերմինը։

Ծագումը և մոտիվացիան

Իրական չափերով կատվի արձան Ցյուրիխի Հուտտենշտրասսե 9 հասցեով տան պարտեզում։ Շրյոդինգերն ապրում էր այս տանը 1921–1926 թվականներին։ Կախված լուսավորությունից, կատուն թվում է ողջ կամ մեռած։

Շրյոդինգերն այս մտային փորձը ձեռնարկել է որպես Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզենի պարադոքսի քննարկում։ Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզենի հոդվածում ընդգծվում է քվանտային վերադրման տարօրինակ բնույթը, երբ քվանտային համակարգը, ինչպես ատոմը կամ ֆոտոնը, կարող է միաժամանակ գոյություն ունենալ որպես տարբեր հնարավոր ելքերի համապատասխանող բազմաթիվ վիճակների կոմբինացիա։ Ընթացիկ տեսությունը՝ Կոպենհագենյան մեկնաբանությունը, պնդում էր, որ քվանտային համակարգը մնում է վերադրված վիճակում այնքան ժամանակ, մինչև կփոխազդի արտաքին աշխարհի հետ կամ կենթարկվի դիտարկման։ Այս դեպքում վերադրումը տրոհվում է՝ անցնելով այս կամ այն հնարավոր որոշված վիճակին (ալիքային ֆունկցիայի կոլապս)։ ԱՌՊ փորձը ցույց տվեց, որ միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվող մասնիկներից կազմված համակարգը կարող է գտնվել այդպիսի վերադրված վիճակում։ Շրյոդինգերը և Այնշտայնը նամակներ էին փոխանակում Այնշտայնի ԱՊՌ հոդվածի վերաբերյալ, ինչի ընթացքում Այնշտայնը ցույց տվեց, որ անկայուն վիճակում գտնվող վառոդով լի տակառիկը մի որոշ ժամանակ անց կլինի միաժամանակ պայթած և չպայթած վերադրման վիճակներում։

Ավելին լուսաբանելու համար Շրյոդինգերը նկարագրեց, թե ինչպես գործնականում կարելի է վերադրում ստեղծել մեծամասշտաբ համակարգում՝ այն կախված դարձնելով վերադրման վիճակում գտնվող քվանտային մասնիկից։ Շրյոդինգերն առաջարկեց մետաղական խցիկում փակված կատվի սցենարը, որտեղ կատվի կյանքը կամ մահը կախված է ռադիոակտիվ ատոմի վիճակից, այսինքն՝ ատոմը կտրոհվի և կճառագայթի, թե՝ ոչ։ Ըստ Շրյոդինգերի՝ Կոպենհագենյան մեկնաբանությունը ենթադրում է, որ կատուն միաժամանակ ողջ և մեռած է մինչև իր վիճակը դիտարկելը։ Շրյոդինգերը չէր ցանկանում առաջ քաշել ողջ և մեռած կատուների գաղափարը որպես լուրջ հնարավորություն․ նա մտադրվել էր այս օրինակով լուսաբանել գոյություն ունեցող քվանտամեխանիկական տեսակետի աբսուրդայնությունը[1]։ Սակայն Շրյոդինգերի ժամանակից ի վեր ֆիզիկոսներն առաջարկեցին քվանտային մեխանիկայի տարբեր մեկնաբանություններ, որոնցից մի քանիսը «ողջ և մեռած» կատվի վերադրումը դիտարկում են որպես միանգամայն հնարավոր։ Հղացված լինելով որպես կոպենհագենյան մեկնաբանության (որը գերիշխում էր 1935 թվականին) քննադատություն՝ Շրյոդինգերի կատվի մտային փորձը մնում է քվանտային մեխանիկայի արդի մեկնաբանությունների փորձաքարը։ Ֆիզիկոսները հաճախ օգտագործում են որևէ մեկնաբանության վերաբերմունքը Շրյոդինգերի կատվին՝ լուսաբանելու և համեմատելու համար տվյալ մեկնաբանության որոշակի հատկությունները, առավելություններն ու թերությունները։

Փորձի էությունը

Փակ տուփում տեղադրված է կատու, թունավոր գազով լի սրվակ և ռադիոակտիվ միջուկի հիման վրա մեխանիզմ։ Փորձի պարամետրերն ընտրված են այնպես, որ ռադիոակտիվ միջուկը մեկ ժամվա ընթացքում 1/2 հավանականությամբ կարող է տրոհվել։ Եթե միջուկը տրոհվի, դա կհանգեցնի նրան, որ մեխանիզմը կաշխատի, սրվակը կջարդվի և կատուն կմեռնի։ Ըստ քվանտային մեխանիկայի, քանի դեռ միջուկի վրա փորձ չի կատարվել, նրա վիճակը նկարագրվում է քվանտային վերադրման սկզբունքով՝ տրոհված և չտրոհված միջուկների վիճակում, հետևաբար, եթե կատուն նստած է տուփում, նա և ողջ է, և մահացած միաժամանակ։ Եթե ​​դուք բացեք այն տուփը, որը փորձարարը կարող է տեսնել միայն ինչ-որ մի հատուկ վիճակ է «միջուկ փլուզված և կատուն զոհվել է» կամ «միջուկ էր տրոհվում, իսկ կատուն ողջ է»:

Հարցն այն է, երբ համակարգը դադարում գոյություն ունենալ սուպերպոզիցիոն վիճակում ու ընտրում է մեկը։ Փորձի նպատակն է ցույց տալ, որ քվանտտային մեխանիկան թերի է առանց որոշակի կանոնների, որ նշած է, թե ինչ պայմաններում է տեղի ունենում ալիքային ֆունկցիայի կոլլապս, և կատուն դառնում է մահացած կամ ողջ է մնում, բայց այն դադարում է լինել սուպերպոզիցիոն վիճակում։

Քանի որ պարզ է, որ կատուն պետք է լինի ողջ կամ մահացած (չկա միջանկյալ վիճակ ​​կյանքի և մահվան միջև), դա նշանակում է, որ սա ճշմարիտ է ատոմային միջուկի համար։ Դա, անկասկած, լինելու է կամ տրոհված կամ չտրոհված։

Բնօրինակը հոդվածը հրապարակվել է գերմանական Naturwissenschaften («Բնական գիտություններ») ամսագրում 1935 թվականին։

Քվանտային մեխանիկա
\sigma_x \sigma_p \ge \frac{\hbar}{2}
Անորոշությունների սկզբունք

Կոպենհագենյան մեկնաբանում

Համաձայն կոպենհագենյան մեկնաբանման համակարգը դադարում է լինել սուպերպոզիցիոն վիճակում և ընտրում է դրանցից մեկը այն ժամանակ, երբ կատարվում է դիտում, չափում։ Կատվի փորձը ցույց է տալիս, որ այս մեկնաբանմամբ քվանտային չափումը լավ սահմանված չէ։

Այսպիսով, մենք կարող ենք ապավինել հետևյալ մոտեցումանը՝ մակրոսկոպիկ համակարգերում մենք չենք կարող դիտարկել քվանտ երևույթներ, բացառությամբ գերհոսելիության և գերհաղորդականության, այդ պատճառով, երբ մակրոսկոպիկ ալիքային ֆունկցիայի վերադդրումը ալիքային ֆունկցիայի հանգեցնում է ալիքային ֆունկցիայի կոլլապսի։ Քանի որ կատուն մակրոսկոպիկ օբյեկտ է, ապա ըստ կոպենհագենյան մեկնաբանման կատուն սուպերպոզիցիոն վիճակում չի էլ եղել։

Էվերետտի բազմաթիվ աշխարհների մեկնաբանումը

Քվանտային ֆիզիկայի բազմաթիվ աշխարհների մեկնաբանման համաձայն, չափումը չի համարում յուրահատուկ գործողություն․ կատվի երկու վիճակները գոյություն ունեն, բայց դեկոհերենցիայի են ենթարկվում։

Վիգների ընկերոջ պարադոքսը

Վիգների ընկերոջ պարադոքսը Շրեդինգերի կատվի բարդացված տարբերակն է։

Փորձի իմաստը

Յուջին Վիգները մտցրել է ընկերոջ մասին գաղափարը։ Համաձայն նրա փորձի, փորձարարի կատվի վիճակը պարզելուց հետո, նրա ընկերը, ով գտնվում է լաբորատորիայից դուրս, դեռ չգիտի կատուն մեռած է, թե ողջ։ Ընկերը կճանաչի կատվին մեռած կամ ողջ, եթե նրան հաղորդեն դա։ Բայց մնացած ընկերների համար կատվի վիճակը կշարունակվի լինել անորոշ։ Այսպիսով կատուն կհամարվի մեռած կամ ողջ, եթե աշխարհի բոլոր մարդիկ իմանան։ Մինչ այդ պահը կատուն շարունակվում է մնալ միաժամանակ մեռած և ողջ վիճակներում։

Рубрика: Հետաքրքիր նյութեր, ԷՏՅՈՒԴՆԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Էրվին Շրյոդինգեր

Էրվին Ռուդոլֆ Ջոզեֆ Ալեքսանդր Շրյոդինգեր (գերմ.՝ Erwin Rudolf Josef Alexander Schrödinger, օգոստոսի 121887, ՎիեննաԱվստրո-Հունգարիա — հունվարի 41961ՎիեննաԱվստրիա), ավստրիացի ֆիզիկոսքվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933)։

Ավարտել է Վիեննայի համալսարանը (1910)։ 1920 թվականից՝ Շտուտգարտի, 1921 թվականից՝ Բրեսլաուի (Վրոցլավ), 1921 — 1927 թվականներին՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցների, 1927 թվականից՝ Բեռլինի, 1933 — 1935 թվականներին՝ Օքսֆորդի, 1936 — 1938 թվականներին՝ Գրացի, 1938-1939 թվականներին՝ Գենտի համալսարանների պրոֆեսոր։ 1940 թվականից՝ Դուբլինի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, ապա իր հիմնադրած բարձրագույն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ 1956 թվականից՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկայինհարաբերականության տեսությանըատոմային ֆիզիկայինկենսաֆիզիկային։ Ուսումնասիրել է բյուրեղային ցանցի տեսությունը, ստեղծել (1920) գույնի մաթեմատիկական տեսությունը, որն ընկած է արդի գունաչափության հիմքում։

Շրյոդինգերի կարևորագույն վաստակը քվանտային մեխանիկայի տեսության ստեղծումն է (1925 թվականի վերջ — 1926 թվականի սկիզբ)։ Ելնելով մատերիայի ալիքների մասին Լուի դը Բրոյլի վարկածից, Շրյոդինգերը ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։

Գտել է ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու Վերներ ՀայզենբերգիՄաքս Բոռնի և Պ. Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շրյոդինգերի զարգացրած մաթեմատիակական ֆորմալիզմը և ներմուծած ψ ալիքային ֆունկցիան քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ մաթեմատիկական ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։

Իմ գիտական աշխատություններում, նաև ընդհանրապես կյանքում, ես երբեք հակված չեմ եղել որևէ ընդհանուր գծի, չեմ հետևել ղեկավարող ծրագրի՝ երկարաժամկետ հաշվարկով: Չնայած ես վատ եմ աշխատում թիմում, այդ թվում, ցավոք, աշակերտների հետ, այնուամենայնիվ իմ աշխատանքը երբեք ամբողջովին ինքնուրույն չի եղել, քանի որ որևէ հարցի շուրջ իմ հետաքրքրությունը կախված է եղել ուրիշների հետաքրքրությունից: Ես հազվադեպ եմ ասում առաջին բառը, բայց հաճախ՝ երկրորդը, քանի որ նրա շարժառիթը սովորաբար բողոքելու կամ ուղղելու ցանկություն է…— Է. Շրյոդիննգեր, Ինքնակենսագրություն, էջ 345
1927 թվականի Սոլվեյի կոնֆերանսի մասնակիցներ։ Շրյոդինգերը կանգնած է հետևի շարքում՝ կենտրոնում

Փիլիսոփայական հայացքներ

Շրյոդինգերի կիսանդրին, տեղադրված Վիեննայի համալսարանի հիմնական շենքի բակի կամարաշարում (քանդակագործ Ֆերդինանդ Ուելզ, 1984)

1960 թվականին Շրյոդինգերը հիշել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակների մասին.

Ես մտադրված էի դասավանդել տեսական ֆիզիկա, որպես նմուշ ընդունելով իմ սիրելի ուսուցիչ Ֆրիդրիխ Հազենյոռլի դասախոսությունները, ով զոհվել էր պատերազմի ժամանակ: Մնացած ժամանակ ենթադրում էի զբաղվել փիլիսոփայությունով: Այդ ժամանակ ես խորասուզվել էի Բենեդիկտ ՍպինոզայիԱրթուր ՇոպենհաուերիՌիխարդ Ավենարիուսի աշխատանքներում…Դրանից ոչինչ չստացվեց: Ես ստիպված էի մնալ տեսական ֆիզիկայում և, ի զարմանս ինձ, դրանից ինչ-որ բան ստացվում էր— Էրվին Շրյոդինգեր. Իմ տեսակետը աշխարհի մասին:

Միայն Դուբլին տեղափոխվելուց հետո նա կարողացավ բավականաչափ ժամանակ տրամադրել փիլիսոփայության հարցերին: Նրա մի շարք աշխատանքներ նվիրված էին ոչ միայն գիտության փիլիսոփայության խնդիրներին, այլև ունեին համընդհանուր փիլիսոփայական բնույթ. «Գիտություն և հումանիզմ» (1952), «Բնությունը և հույները» (1954), «Խելքն ու մատերիան» (1958) և «Իմ տեսակետն աշխարհի մասին»: Շրյոդինգերը հատուկ ուշադրություն էր դարձնում դասական փիլիսոփայությանը, որը նրան գրավում էր իր միասնականությամբ և այն նշանակությամբ, որ կարող էր լուծել մի շարք ժամանակակից խնդիրներ: Դրա հետ կապված նա գրել է.

Հնագույն մտածողների մտավոր միջավայր վերադառնալու լուրջ փորձի օգնությամբ, ովքեր ավելի քիչ իմանալով այն, ինչը վերաբերում է բնության իրական վարքագծին, բայց հաճախ շատ քիչ կողմնակալ լինելով, մենք նորից կարող ենք ստանալ նրանցից մտքի ազատությունը, գուցե նրա համար, որ օգտագործենք դա գիտական փաստերի մեր առավել իմացությունը նրանց վաղ սխալներն ուղղելու համար, որոնք դեռևս կարող են մեզ տանել դեպի փակուղի։— Է. Շրյոդինգեր, «Բնությունը և հույները» (1954)

Իր աշխատանքներում, դիմելով հնդկական և չինական փիլիսոփայությանը, Շրյոդինգերը փորձում էր միասնական տեսանկյունից դիտարկել գիտությունն ու կրոնը, մարդկային հասարակությունն ու էթիկայի խնդիրները. միասնության խնդիրը նրա փիլիսոփայական ստեղծագործության հիմնական շարժառիթներից էր: Աշխատանքներում, որոնք կարող են վերագրվել գիտության փիլիսոփայությանը, նա շեշտը դնում էր գիտության և հասարակության ու մշակույթի ամբողջական զարգացման սերտ կապի վրա, քննարկում էր իմացաբանական խնդիրները:

Հիշողություն

Շրյոդինգերի դիմանկարը ավստրիական հազար շիլինգանոց թղթադրամի վրա

  • Շրյոդինգերի անունն է կրում Լուսնի վրա գտնվող խառնարաններից մեկը, լուսնային հովիտ (Vallis Schrödinger) և աստերոիդ (13092 Schrödinger):
  • Ֆիզիկայում և քվանտային մեխանիկայում նրա անունն են կրում Շրյոդինգերի կատու քվանտային պարադոքսը, նաև մի շարք այլ հասկացություններ. Շրյոդինգերի հավասարումՇրյոդինգերի պատկերացում:
  • 1983 թվականին Ավստրիայում թողարկվեցին Շրյոդինգերի դիմանկարով 1000 շիլինգանոց թղթադրամներ: Դրանք շրջանառության մեջ էին՝ մինչ երկրի եվրոյի անցումը:
  • Շրյոդինգերի անունն է կրում Վիեննայի հրապարակներից մեկը, Հումբոլդտի համալսարանի կենտրոնական բնական գիտությունների գրադարանը (Erwin-Schrödinger-Zentrum), 1993 թվականին հիմնադրված Վիեննայի մաթեմատիկական ֆիզիկայի ինստիտուտը (Erwin-Schrödinger-Institut für Mathematische Physik):
  • 1956 թվականին Ավստրիայի գիտությունների ակադեմիան սահմանել է Էրվին Շրյոդինգերի անվան մրցանակ (Erwin Schrödinger-Preis), որի առաջին դափնեկիրն ինքն էր: Տեսական և հաշվողական քիմիայի համաշխարհային ասոցիացիան (World Association of Theoretical and Computational Chemists) պարգևատրում է Շրյոդինգերի մեդալով «աչքի ընկնող քիմիկոս‐հաշվարկողին, ով նախկինում չեն արժանացել այդ մրցանակին»:
  • Պատկերված է 1987 թվականի ավստրիական նամականիշի վրա:
Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Հունիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

Հունիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից նույնպես անցավ շատ հետաքրքիր: Հունիսին իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, խնդիրների լուծումների տարբերակ առաջարկելու տեսքով է: Ստորևէ ներկայացնում եմ հունիսյան ֆլեշմոբի խնդիրների լուծման իմ տարբերակը:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Կաթնամթերքի արտադրության սկսում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Անվանումը (վերնագիրը)`կրթահամալիրի տարածքում կազմակերպել կաթնամթերքի արտադրություն:

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝  բոլոր դասարանների սովորողների, ինչպես նաև կրթահամալիրի այն աշխատողների՝ ովքեր հետաքրքրված են կաթնամթերքի արտադրությամբ:

Իրականացման տևողությունը ՝ առաջնային փուլում նախատեսված է իրականացնել մեկ ուսումնական կիսամյակ:

Նպատակը ՝ հասկանալ, թե ինչպես է պատրաստվում առօրյայում օգտագործվող կաթնամթերքը, հասկանալ, թե ինչեր են մտնում այդպիսի մթերքների բաղադրության մեջ, սովորել տարբերակել լավ ու որակյալ կաթնամթերքը վատից:

Խնդիրները ՝սովորեցնել, թե ինչպես է կաթից ստացվում մոտ 100 տեսակի կաթնային մթերքներ, ինքնուրույն պատրաստել դրանցից որոշները, և համտեսել պատրաստի արդյունքները:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ կարողանալ աշխատել խոհանոցային տեխնիկայի հետ, խստորեն պահպանել անվտանգության, մաքրության և հակահամաճարակային կանոները:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` զարգացնել աշակերտների գիտելիքները կաթ պարունակող մթերքների պատրաստման և կիրառության վերաբերյալ, զարգացնել աշակերտների հմտություները խոհանոցում, զարգացնել աշակերտների տրամաբանությունը, :

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)՝ կաթնամթերքի արտադրության համար նախատեսված հատուկ առանձնացված տարածք:

Անհրաժեշտ գործիքները՝

  • Ալյումինե կաթսա 40լ երկու հատ
utest.am : Ալյումինե կաթսաների մեջ այևս ...
  • Ալյումինե կաթսա 10 լ երկու հատ
Как очистить алюминиевую кастрюлю от черноты внутри – Как очистить ...
  • Գազօջախ մեկ հատ
Standalone cooker BOMPANI BI640KB/N - PC Electronics
  • Սառնարան վիտրինա երկու հատ մեծ
սառնարան Instagram posts - Gramho.com
  • Էլեկտրական սեպերատոր՝ զտիչ մեկ հատ
Сепаратор Мотор СИЧ СЦМ-100-15 купить недорого
  • ապակյա տարաներ՝ բանկա, իրենց կափարիչներով 1լ 100 հատ
Блог пчеловода для любителей мёда. Пчеловодство для начинающих и ...
  • ապակյա տարաներ՝ բանկա, իրենց կափարիչներով 0.5 լ 50 հատ
Մեղր ապակյա բանկա արտադրողների եւ ...
  • խոհանոցային պարագաների հավաքածու
Basiese Cheesemaking Supplies en Bestanddele
  • պանիր քամելու ցանցապատ տարա 5 հատ
AgroService
  • պանիր քամելու քսակ 5 հատ
pampered chef | Sassy Susan Creates
  • քամիչ 5 հատ
Gnel.am | Ունիվերսալ պլաստմասե տարրա ...
  • տարբեր չափի էմալապատ տարաներ 5 հատ
Կովշ Лысьвенский

Կիրառվող մեթոդները՝ տեղում գործածել ու սովորել պրակտիկայի վրա:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

  • Կաթից ստանալ մածուն: Մածունկաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։
  • Կաթից ստանալ ռեժան: Կաթի սեր՝ ռեժան է անվանվում կաթի սերից ստացվող սերուցքը: Այն ստացվում է թարմ կաթը մեկ օր թողնելով սառը տեղում: Կաթնային թեթև յուղը աստիճանաբար բարձրանում է մակերես, որի վրա առաջանում է սերուցքի շերտ: Հենց այս շերտն է հավաքվում և կոչվում ռեժան:
  • Կաթից ստանալ պանիր: Պանիրը կաթից ստացվող կաթնամթերք է, որը արտադրվում է համային տեսականիներով, հյուսվածքներով և ձևերով` կաթնային սպիտակուցային պրազեինների կոագուլյացիայի միջոցով: Այն պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, սովորաբար պատրաստվում է կովերիգոմեշներիայծերի կամ ոչխարների կաթից։ Արտադրության ընթացքում կաթը սովորաբար թթվեցնում են, և հավելում ֆերմենտային շիճուկով, վերջինս էլ առաջացնում է կոագուլյացիա: Պինդ նյութերը բաժանվում և սեղմվում են ընդունելով վերջնական տեսք:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Որպես տնային հանձնարարություն աշակերտները պետք տանը խոհանոցում փորձեն պատրաստել վերընշված մթերքները, կատարեն պատրաստման պրոցեսի նկարահանումներ ստացված արդյունքները քննարկել կրթահամալիրում:

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում :

Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր, Անհատական պլան

Ֆիզիկայի լաբորատորիայում աշխատանքները. հուլիս 6-17

Հուլիսի 6-ից 17-ը ընկած ժամանակահատվածում լաբորատորիայում կատարված աշխատանքները համարում եմ բավարար, որի արդյունքում մաքրեցինք և վերադասավորեցինք լաբորատոր սարք-սարքավորումները, կատարեցինք վերանորոգման աշխատանքներ, դուրս գրեցինք և տեղափոխեցինք պահեստ չաշխատող և ջարդված սարք- սարքավորումները: Աշխատանքներին մասնակցում էր միջին դպրոցի ֆիզիկայի դասավանդող Նունե Թեմուրյանը:

Կազմեցինք հետաքրքիր և ուսուցողական փորձեր կատարելու համար անհրաժեշտ սարք-սարքավորումների ցանկը և ներկայացրեցինք տնօրինությանը:

Պատրաստվում ենք նույն տեմպով շարունակել աշխատանքները, որպեսզի նոր ուսումնական տարում ունենանք բոլորովին նոր ու լավ կահավորված լաբորատորիա:

Рубрика: Հոդվածներ, Նախագծեր

Ֆիզիկայի լաբորատորիայում աշխատանքները շարունակվում են

Լաբարատորիայի աշխատանքները շարունակեցինք հուլիսի 9-ին ժամը 10:00-ին: Ինչպես նախորդ այցի, այս այցի ժամանակ էլ մասնակցում էր  Նունե Թեմուրյանը: Երկուսով շարունակեցինք սարք-սարքավորումների դասակարգումը և դասավորումը: Լաբարատորիան կահավորեցինք նոր պահարանով, սեղաններով և աթոռներով: Որոշակի ջարդված և չաշխատող սարքեր առանձնացրեցինք դուրս գրման նպատակով: Ընկեր Նունեի հետ պայմանավորվեցինք համացանցում փնտրել, թե ինչ սարք-սարքավորումներ են անհրաժեշտ, որպեսզի ամբողջովին կահավորենք լաբորատորիան: Միասին որոշեցինք, հաջորդ այցին, հենց դպրոցում կազմել անհրաժեշտ սարք-սարքավորումների ցուցակ, և ներկայացնել դպրոցի տնօրինությանը:

Рубрика: Նախագծեր

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՖԻԶԻԿԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

Այսօր 10:00-ին ըստ նախնական պայմանավորվածության միջին դպրոցում հանդիպեցի Նունե Թեմուրյանի հետ: Առանց ժամանակ ծախսելու շտապեցինք ֆիզիկայի լաբորատորիա, և սկսեցինք դասակարգել և խմբավորել սարքերը և սարքավորումները: Ասեմ, որ լաբորատորիան բավականին հագեցված է էլեկտրական սարքերով: Էլեկտրականության և մագնիսականության վերաբերյալ փորձերի մոտ 90% կարելի կատարել եղած սարքեով և սարքավորումներով:

Բավականին արդյունավետ աշխատանք կատարեցինք ըստ ինձ: Տեղում վերանորոգեցինք որոշակի փչացած դետալներ, իսկ այն սարքերը որոնք օգտագործման համար պիտանի չեն առանձնացրեցինք հետագայում դուրս գրման համար: Քայլ առ քայլ, պետք է աշխատանքներ կատարենք, որպեսզի նոր ուսումնական տարում ունենանք լրիվ նոր որակի ֆիզիկայի լաբորատորիա:Պայմանավորվեցինք հտագա հանդիպումների օրվա վերաբերյալ որպեսզի նույն տեմպով շարունակենք աշխատանքները: