Рубрика: Հաշվետվություններ

Մարտ ամսվա աշխատանքների ամփոփում

Մարտ ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք մարտին, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Մարտ ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի փետրվար ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Կազմել եմ մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի չորրորդ մակարդակի խնդիրները:

Մասնակցել եմ նաև Քվանտ ամսագրում հրապարակված խնդիրների լուծմանը, որն էլ իր հերթին կհրապարակվի մաթեմատիկա ամսագրում:

Մարտին մասնակցել եմ, մի շարք ակումբների քննարկումների և հանդիպումների: Կարող եմ առաձձնացնել Մանկավարժական ակումբի մասնակցությունս, որտեղ, ըստ ինձ բավականին կարևոր և հետաքրքիր հարցերի շուրջ ենք խոսում:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, փետրվարին անցանք

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Առանձնապես ակտիվ են եղել հետևյալ աշակերտները

Рубрика: Հաշվետվություններ

Փետրվար ամսվա աշխատանքների ամփոփում

Փետրվար ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք փետրվարին, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Փետրվար ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի հունվար ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Փետրվարին մասնակցել եմ, մի շարք ակումբների քննարկումների և հանդիպումների: Կարող եմ առաձձնացնել Մանկավարժական ակումբի մասնակցությունս, որտեղ, ըստ ինձ բավականին կարևոր և հետաքրքիր հարցերի շուրջ ենք խոսում:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, փետրվարին անցանք

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Առանձնապես ակտիվ են եղել հետևյալ աշակերտները

Կարինե Գոմցյան

Рубрика: Հաշվետվություններ

Երկրորդ ուսումնական շրջանում սովորողների կողմից կատարված աշխատանքներ

Ինչպե՛ս հայտնի է, յուրաքանչյուր ուսումնական շրջանի վերջում, ոչ միայն դասավանդողները, այլ նաև սովորողները, պետք է կատարեն ընթհանուր ամփոփում:

Մաթեմատիկայի ջոկատը ղեկավարում էին Թաթուլ Շահնազարյանը և Սյուզի Հակոբյանը ։

Ուսումնական շրջանի բովանդակային ուղղությունները՝

Մաթեմատիկական ջոկատում ներառված սովորողները, իրենց բլոգներում հրապարակել են ամփոփումներ:

Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Արատես ամփոփում

Հունվարի 27-ին առավոտյան ժամը 11:00-ին Մայր դպրոցից մեծ խմբով ՝ 9-10-րդ դասարանի սովորողների, Թաթուլ Շահնազարյան— ի, Գոհար Իսկանդարյան -ի Գոհար Դանիելյան -ի, և  իհարկե, մեր հրաշալի վարորդ Արթուրի հետ, իր հարմարավետ մեքենայով ճանապարհ ընկանք դեպի Արատես դպրական կենտրոն: Բոլորիս տրամադրությունը բարձր էր և ճամփորդական։

Մինչ Արատես հասնելը կանգառ կատարեցինք << Արենի>> գինու գործարանի մոտ: Ծանոթացանք գործարանին, շրջեցինք տարածքով:

Հասնելով Արատես տեղավորվեցինք, ծանոթացանք տեղանքին, պլանավորեցինք և որոշեցինք մեր եռօրյա անելիքները և ընկեր Գոհարի, ընկեր Գոհարի և իմ ուղեկցությամբ իրականացրեցինք ճանաչողական քայլք Արատեսի տարածքում: Օրը շատ պայծառ էր և լուսավոր։

Երեկոյան ընթրիքից հետո Մարկի երաժշտության ելևէջների ներքո քնարկեցինք օրվա անց ու դարձը։Քանի որ երկինքը մի փոքր պարզ էր, և չգիետեինք թե վաղը ինչ եղանակ կլինի, որոշեցինք իրականացնել աստղադիտում։ Ավագ դպրոցի սովորողները օգնեցին կրտսերներին դիտել տիեզեքի մարմիններին։ Քնարկվեցին մի քանի երևույթներ, որոնք տեղի են ունենում տիեզերքում։

Օր երկրորդ։ Առավոտյան ժամը 9։00-ին ընկեր Գոհարի առաջնորդությամբ բոլորը մարզվում էին ներառյալ նաև ես:

Այնուհետև նախաճաշեցին և սկսեցին սահնակներով սահել, ձնագնդի խաղալ, ընկեր Թագուհու և կրտսերների հետ գեղեցիկ քանդակներ ծեփել։

Ճաշից հետո՝ սովորող- սովորեցնող նախագծով, հրաձգության ընտրությամբ խմբի սովորողները ընկեր Գոհարի հետ սովորեցրեցին մյուս մասնակիցներին հրաձգության գաղտնիքները և հնարքները։

Երեկոյան ընթրեցինք, իսկ լուսնյակ գիշերն ու խարույկը բոլորիս հավաքեց իր շուրջը, ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում և տպավորությունների կիսում: 

Այսպիսին էր մեր Արատեսյան եռօրյա աշխատանքային-ուսումնական ձմեռային ճամբարը, դպրոց բնության գրկում, որը յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքի կարիքն ունի…

Рубрика: Հաշվետվություններ

2020-2021 թ. երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանը սկսվեց հունվարի 11-ից: Ես, և Սյուզի Հակոբյանը գլխավորեցինք մաթեմատիկական ջոկատը: Նշեմ, որ ջոկատում ընգրկված էին, ոչ միայն մաթեմատիկայից ուժեղ սովորողները, այլ նաև միջին, ու թույլ սովորողները:

Երկրորդ ուսումնական շրջանում իրականացրեցինք համագործակցային ծրագրեր: Ծրագրերը վերաբերվում էին հիմնականում մաթեմատիկային, քննարկում էինք մաթեմատիկայի օլիմպիադայի խնդիրները: Նշեմ նաև, որ հունվարին կազմակերպեցինք մարզական նախագծեր, և ճամբորդական նախագծեր:

Հունվար ամսում իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝

Յուրաքանչյուր շաբաթվա վերջում, ամփոփել եմ տվյալ շաբաթվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր շաբաթվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը,կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.

Մասնակցել եմ մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրների լուծումներին և քննարկումներին:

Ընդհանուր առմամբ կարելի է հաջողված համարել հունվարյան նախագծերը, և ուսումնական երկրորդ շրջանը:

Рубрика: Հաշվետվություններ

Ամփոփում հունվար 18-22

Երկրորդ ուսումնական շրջանը շարունակեցինք հունվարի 18-22-ը: Մաթեմատիկայի խումբը հիմնականում աշխատում էր ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ դպրոցական փուլի խնդիրների քննարկումով և բլոգում հրապարակելով:

Առավել ակտիվ սովորողները իրենց բլոգներում նույնպես ամփոփել են այս շաբաթվա գործունեությունը՝

Հունվարի 22

09։00-09։15 առավոտյան  ընդհանուր պարապմունք
09։20-10։05-խորհրդատվության ժամ 9-1 դասարան
10:00-10:55-խորհրդատվության ժամ 9-3 դասրան
11։05-12։35 խնդիրների շտեմարան Հանրապետական օլիմպիադայի խնդիրներ
12։35-12։55- ընդմիջում
Հանրապետական օլիմպիադայի խնդիրներ

14:00-15:00 մեդիաուրբաթ

Հունվարի 21

09։00-09։15 առավոտյան  ընդհանուր պարապմունք
09։20-11։00-խնդիրների շտեմարան
11:05-12:35-խորհրդատվության ժամ
12։35-12։55 ընդմիջում
12։55-14։00-սովորողի ընտրությամբ գործունեություն
Հանրապետական օլիմպիադայի խնդիրներ

Հունվարի 20

Հունվարի 20
09։00-09։15 առավոտյան  ընդհանուր պարապմունք
09։20-11։00-խնդիրների շտեմարան
11:05-12:00-խորհրդատվության ժամ
12։00-15։00-ճամփորդություն մարզական ստուգատեսի շրջանակներում

Հունվարի 19

09։00-09։15 առավոտյան  ընդհանուր պարապմունք
09։20-11։00-խնդիրների շտեմարան
11:05-12:35-խորհրդատվության ժամ
12։35-12։55 ընդմիջում
12։55-14։00-սովորողի ընտրությամբ գործունեություն

խնդիրների շտեմարան

հանրապետական օլիմպիադայի խնդիրներ 

15:00- Մանկավարժական ակումբի քննարկումներ

Հունվարի 18

09։00-09։15 առավոտյան  ընդհանուր պարապմունք
09։20-11։00-<<Հայ գյուտարարները>>
11։05-12։35- սովորողի ընտրություն,ֆիզկուլտուրա
13։00-14։00-նախագծային , <<Հայ գյուտարարները>>

Նախագիծ ․ <<Հայ գյուտարարները>>

Տարիներ շարունակ ազգային հարստությունների հորիզոնականում մատնանշվել է հայ
ժողովրդի մտավոր ներուժը` ստեղծագործ միտքը, գիտության, տեխնիկայի, արվեստի
բնագավառներում նրա ստեղծած բարձրարժեք գործերը, գյուտերը, նորարարությունները:
Մարդկության զարգացման առաջընթացն ու բարեկեցությունը հիմնված է տեխնոլոգիաների
ու մշակույթի բնագավառներում մարդու` նոր ստեղծագործություններ արարելու մտավոր
կարողության վրա: Մտավոր սեփականության պահպանությունն ու ոլորտի զարգացումը
նպաստում են տնտեսության աճին, ստեղծում են արդյունաբերության նոր ճյուղեր և նոր
աշխատատեղեր` մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:

Նախագծի նպատակ՝

Տեղեկանալ  հայ գյուտարարների աշխատանքներին, պահել պահպանել հայկականը։

Արդյունքը

Սովորողները ընտրեցին հայ գյուտարարի,համացանցից հավաքեցին տեղեկություններ,մշակեցին ու փոխանցեցին մնացած սովորողներին։
Արդյունքը երևում է յուրաքանչյուրի բլոգում։

Рубрика: Հաշվետվություններ

Ամփոփում հունվար 11-15

Երկրորդ ուսումնական շրջանը սկսեցինք հունվարի 11-ից: Մաթեմատիկայի խումբը ձևավորվել էր 9-րդ դասարնի բոլոր այն սովորողներից ովքեր մաթեմատիկա էին ընտրել:

Առավել ակտիվ սովորողները իրենց բլոգներում նույնպես ամփոփել են այս շաբաթվա գործունեությունը՝

Մերի Երեմյան

Լուիզա Արտենյան

Մարիա Ոսկանյան

Հունվարի 15

09:00-9:15-ընդհանուր պարապմունք
09։20-10։05-(9-1) դասարան, ոչ ստանդարտ խնդիրների շտեմարան
10:10-10:55-(9-3) դասարան, ոչ ստանդարտ խնդիրների շտեմարան
11:05-11:55- ոչ ստանդարտ խնդիրների շտեմարան
12:00-12:35-Դիջիթեքի շրջանակում ուսւոմնասիրել  << learning up>>  ծրագիրը
13:00-14:00 -ռազմամարզական պարապմունքներ
14:00-մեդիուրբաթ

Հունվարի 14

09:00-09:15-ընդհանուր պարապմունք
09։20-11։00-բնությունը և մարդը
Նախագծի նպատակը՝
Ուսումնասիրել համաչափության թեման,աշխատել GeoGebra ծրագրով ։
Գտնել բնության մեջ համաչափ պատկերներ։
Մարդը և համաչափությունը  ( մարդու մարմնի մասերի համաչափությունը)
11:05-11:45-Ազգագրական փառատոն-երգ
11:05-12:35- մաթեմատիկայի  ընտրությամբ գործունեություն
12:35-12:55-ընդմիջում
12։55-14։20 բնատեխնիկական ստուգատեսի շրջանակում ստեղծել փաթեթ ,( մարդու մարմնի մասերի համաչափությունը)
12։55-14։20-նկարչություն, քանդակագործություն

Հունվարի 13

09:00-09:15- ընդհանուր պարապմունք
09։20-10։05-  Ազգագրական փառատոն-պար
10։10-10։55  -Ազգագրական փառատոն-երգ
11։05-12։35- Նախագծային , ոչ ստանդարտ խնդիրներ
1.Հնարավո՞ր է արդյոք 1, 2, 3, …, 9, 10 թվերը դասավորել շրջանաձև այնպես, որ.
ա) ոչ մի երկու հարևան թվերի գումարը չբաժանվի ո՛չ 3-ի, ո՛չ
5-ի և ո՛չ էլ 7-ի;
2.Դի՛ր թվաբանական գործողություններ,որ ստացվի ճիշտ հավասարություն:
+, -, *, :, ()

5 7 7 6  8 2=100

9 6 5 1 7 2=100

12։35-12։55-ընդմիջում
13։00-14։00-ԱՅՍՕՐ ԱՐևՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2021թ․

Հունվար 12

09։00-09։15 ընդհանուր պարապմունք
09։20-11։00- շախմատ +մաթեմատիկա
11։05-11։50-Ազգագրական փառատոն-երգ
11։50-12։35-Ազգագրական փառատոն-երգ
12։35-12։55-ընդմիջում
12։55-14։20-սովորողի ընտրությամբ խումբ

Հունվար 11

09։20-10։10- 9-րդ դասարանի մաթեմատիկական ջոկատ

1.աշխատանքի քննարկում

2.հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծում

10։10-11։00-Բաց դաս , Math-O-Mir, դասընթացը վարում է Արամ Պետրոսյանը ,հղումը տես այստեղ

11։00-12։35 ֆիզկուլտուրա, ընտրած մարզաձև

12։35-12։55-ընդմիջում

13։00-14։00  հանրապետական օլիմպիադայի խնդիրների  քննարկում , կրթահամալիրի սովորողների պատրաստած խաչբառների լուծում

խաչբառ 1 
խաչբառ 2
խաչբառ 3
խաչբառ 4

14։00- «Ծիրանի ծառ» ՄԿՓ և Ուջանի կինոդպրոցի ֆիլմերի ներկայացում-քննարկում,հղումը տես այստեղ 

Рубрика: Հաշվետվություններ, Մենթորական լաբորատորիա

2020-2021 թ. առաջին ուսումնական շրջանի ամփոփում:

Ինչպես հայտնի է, այս ուսումնական շրջանում, բոլորիս կյանքում մեծ փորձությունների և դժվարությունների շրջան էր: Նախ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դասերը կազմակերպեցինք հեռավար, հետո ֆիզիկական միջավայրում շարունակեցինք, և կարծես մտնում եինք հունի մեջ, և բոլորս գլխին փուլ եկավ նոր աղետ: Պատերազմ էր: Բայց պետք է շարունակել ապրել ու աշխատել, աշխատե՛լ էլ ավելի լավ: Եվ բոլորովս, թե՛ ուսուցիչներով, թե՛ աշակերտներով սկսեցինք աշխատել, և դուրս գալ այս ընկճված վիճակից:

Ընդհանուր առմամբ լիարժեք ուսումնասիրել ենք առաջին ուսումնական շրջանի համար ծրագրով հատկացված բոլոր դասընթացները: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Իմ անձնական ձեռքբերումներից եմ համարում, այս ուսումնական շրջանում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի մասնակցությունը: Ասեմ, որ մասնակցել եմ բոլոր ամիսների համար նախատեսված ֆլեշմոբերի խնդիրների լուծմանը: Կազմել եմ՝

Յուրաքանչյուր ամսվա վերջում, ամփոփել եմ տվյալ ամսվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր ամսվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.

Նշե՛մ նաև, որպես կարևորոր ձեռքբերում եմ համարում մասնակցությունս

Նշեմ նաև, որ տիար Բլեյանի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, սեղմ ժամանակներում սկսել պանրի և այլ կաթնամթերքի արտադրություն: Եվ որպես առաջիկա շատ կարևոր անելիք, պետք է կրկնակի եռանդ ներդնեմ այդ ուղղությամբ:

Рубрика: Հաշվետվություններ

Դեկտեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում

Դեկտեմբեր ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք դեկտեմբերին, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք <<էտյուդներ մաթեմատիկոսների մասին>> ժողովածու նախագիծը:

Աշակերտները ոգևորվածությամբ մասնակցեցին նախագծխն:

Կարինե Գոմցյան

Նոննա Թումանյան

Լուիզա Արտենյան

Բանդուրյան Ասյա

Շուշան Փաշինյան

Հայրապետյանի Քնարիկ

Նարե Ազարյան

Նշեմ նաև, որ դեկտեմբեր ամսում հեռավար կերպով աշխատել եմ Կիզոգյլան Սերգեյի հետ, ով համարվում է որպես հատուկ կարիքով սովորող: Եվ պետք է գոհունակությունս հայտնեմ թե՛ իրենից, թե՛ իր պարտաճանաչ մայրիկից՝ մեր բոլորի կողմից սիրված Մարգարիտ Հարությունյանից:

Դեկտեմբեր ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի նոյեմբեր ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Նշեմ նաև, որ մասնակցել եմ Հայրենասիրություն և «Մեր գերդաստանը» նախագծիերին :

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, դեկտեմբերին անցանք

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Գաղափար ռացիոնալ հավասարումների մասին
  2. Երկքառակուսային հավասարումներ
  3. Վերածվող հավասարումներ
  4. Ռացիոնալ հավասարումների լուծումը
  5. Տեքստային խնդիրների լուծում, ռացիոնալ հավասարումների օգնությամբ :

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  1. Անկյան սինուս, կոսինուս, տանգենս:
  2. Եռանկյունաչափական հիմնական նույնությունը:
  3. Բերման բանաձևեր  անկյունների համար:
  4. Կետի կոորդինատների հաշվման բանաձևերը:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Առանձնապես ակտիվ են եղել հետևյալ աշակերտները

Կարինե Գոմցյան

Սյուզի Վահանյան

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՄԱՐԻԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՄԻԼԵՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նարե Ազարյան

Բանդուրյան Ասյա

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ՝

  1. Հիմնական  եռանկյունաչափական  նույնություններ
  2. Բերման  բանաձևեր
  3. Երկու  անկյունների  գումարի և տարբերության  եռանկյունաչափական ֆունկցիաների  բանաձևերը
  4. Կրկնակի  անկյան եռանկյունաչափական  ֆունկցիաների բանաձևերը

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ՝

  1. Լոգարիթմական ֆունկցիա
  2. Լոգարիթմական հավասարումներ
  3. Լոգարիթմական անհավասարումներ:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ՝

  1. Բազմություններ, գործողություններ բազմությունների հետ
  2. Միավորում
  3. Հատում
  4. Տարբերություն

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Рубрика: Հաշվետվություններ

Նոյեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում

Ինչպես գիտենք, նոյեմբերին դասապրոցեսը սկսվեց ամսի 9-ից: Նշեմ, որ կազմել եմ հոկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները :Սակայն չգիտեի, որ այդ աշխատանքը, պետք  է հոկտեմբերի հաշվետվությն մեջ ներկայցնել, դրա համար նոյեմբերի ամփոփման մեջ եմ գրել:

Մասնակցել եմ -«Բարբառներ» ակումբի առաջին պարապմունք-մեկնարկ. նոյեմբերի 5

Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթվա շրջանակմերում մասնակցել եմ հետևյալ միջոցառումներին՝

1.Նոյեմբերի 23, ՀԱԹ, Բաբաջանյան 25․ Մայր դպրոց, Մարմարյա սրահ
ժամը՝ 14․00

Հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյան 
Անվանի փողահար՝ Ավագ Մարգարյան 

2.Նոյեմբերի 25, ՀԱԹ, Բաբաջանյան 25
ժամը՝ 14․00
«Հայ բենդ»
․ ղեկավար՝ Մերի Սիմոնյան

3.Նոյեմբերի 26, ժամը՝  10։00`«Բարբառներ» ակումբի պարապմունք. սեբաստացու օրեր. ավագ դպրոցի ընթերցասրահ

4.Նոյեմբերի 26, ժամը՝  12։00Հեղինակային մանկավարժության ներկայացում-կլոր սեղան Քոլեջում

5.Նոյեմբերի 27, ՀԱԹ, Րաֆֆի 69/1
Ժամը՝ 14․00
Հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար Լիլիթ Բլեյան 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողներ

6.Նոյեմբերի 28. Հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, ծես դպրոցներում:

Նշեմ, որ կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով նոյեմբերի 9-22-ը գտնվում էի ինքնամեկուսացման պայմաններում, իսկ դասապրոցեսը կազմակերպում էի հեռավար կարգով:Աշակերտները շատ արագ մտան հունի մեջ, և սկսեցինք դասապրոցեսները: Դասերը հեռավար կազմակերպեցինք ըստ դասացուցակի:Իսկ նոյեմբերի 23-ից արդեն ֆիզիկական միջավայրում շարունակեցինք:Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Ընդհանուր առմամբ 9-րդ դասարանցիների հետ անցանք՝

Читать далее «Նոյեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում»