Рубрика: Հաշվետվություններ, Մենթորական լաբորատորիա

2020-2021 թ. առաջին ուսումնական շրջանի ամփոփում:

Ինչպես հայտնի է, այս ուսումնական շրջանում, բոլորիս կյանքում մեծ փորձությունների և դժվարությունների շրջան էր: Նախ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դասերը կազմակերպեցինք հեռավար, հետո ֆիզիկական միջավայրում շարունակեցինք, և կարծես մտնում եինք հունի մեջ, և բոլորս գլխին փուլ եկավ նոր աղետ: Պատերազմ էր: Բայց պետք է շարունակել ապրել ու աշխատել, աշխատե՛լ էլ ավելի լավ: Եվ բոլորովս, թե՛ ուսուցիչներով, թե՛ աշակերտներով սկսեցինք աշխատել, և դուրս գալ այս ընկճված վիճակից:

Ընդհանուր առմամբ լիարժեք ուսումնասիրել ենք առաջին ուսումնական շրջանի համար ծրագրով հատկացված բոլոր դասընթացները: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Իմ անձնական ձեռքբերումներից եմ համարում, այս ուսումնական շրջանում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի մասնակցությունը: Ասեմ, որ մասնակցել եմ բոլոր ամիսների համար նախատեսված ֆլեշմոբերի խնդիրների լուծմանը: Կազմել եմ՝

Յուրաքանչյուր ամսվա վերջում, ամփոփել եմ տվյալ ամսվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր ամսվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.

Նշե՛մ նաև, որպես կարևորոր ձեռքբերում եմ համարում մասնակցությունս

Նշեմ նաև, որ տիար Բլեյանի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, սեղմ ժամանակներում սկսել պանրի և այլ կաթնամթերքի արտադրություն: Եվ որպես առաջիկա շատ կարևոր անելիք, պետք է կրկնակի եռանդ ներդնեմ այդ ուղղությամբ:

Оставьте комментарий