Рубрика: Հաշվետվություններ

Հոկտեմբերի 19-30 աշխատանքների ամփոփում

Սիրելի սովորողներ, ինչպես գիտեք՝  հանրապետությունում ուսումնական հաստատությունները նորից փակվեցին, աշնանային երկշաբաթյա արձակուրդները տեղափոխվեցին հոկտեմբեր՝ հոկտեմբերի 15-30: Սակայն կրթահամալիրը իր հեղինակային ինքնավարության շնորհիվ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ հոկտեմբերի 15-30-ը անցնում է հեռավար ուսուցման, իսկ նոյեմբերի առաջին շաբաթը մեզ համար կլինի արձակուրդային շաբաթ:

Ելնելով կրթահամալիրի աշխատանքների կազմակերպման մասին հրամանինց

Հրաման՝ Կրթահամալիրում հոկտեմբերի 15-30-ը աշխատանքի կազմակերպման մասին կազմակերպեցինք հեռավար և ընտանեկան ուսուցումը:

Աշակերտները շատ արագ մտան հունի մեջ և սկսեցինք դասապրոցեսները: Դասերը հեռավար կազմակերպեցինք ըստ դասացուցակի: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Ընդհանուր առմամբ 9-րդ դասարանցիների հետ անցանք՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

2.1 Մեկ անհայտով երկրորդ աստիճանի անհավասարման գաղափարը

2.2 Դրական տարբերիչով երկրորդ աստիճանի անհավասարումներ

2.3 Զրոյի հավասար տարբերիչով երկրորդ աստիճանի անհավասարումների լուծումը
2.4 Բացասական տարբերիչով երկրորդ աստիճանի անհավասարումներ

2.5 Երկրորդ աստիճանի անհավասարման բերվող անհավասարումներ

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

1.Նման եռանկյունների սահմանումը

2. Եռանկյունների նմանության հայտանիշները

3. Նման եռանկյունների հատկությունները

Ստորև ներկայացնեմ առավել ակտիվ աշակերտների որոշ աշխատանքներ.

10-րդ դասարանցիների հետ անցանք

6. Իրական թվի n-րդ աստիճանի արմատ

7. Երկու ոչ բացասական թվերի n-րդ աստիճանի արմատների արտադրյալը

8. Ռացիոնալ ցուցիչով աստիճանի սահմանումը

11-րդ դասարանցիների հետ անցանք

3. ՑՈՒՑՉԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱ

4. ՑՈՒՑՉԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

5. ՑՈՒՑՉԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

12-րդ դասարանցիների հետ անցանք

5. Համակցված հավասարումներ և անհավասարումներ

6.Պարամետր պարունակող հավասարումներ

7. Պարամետր պարունակող անհավասարումներ

թեմաները և լուծեցինք թեմայի վերաբերյալ մի շարք խնդիրներ և վարժություններ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 19-30 ընկած ժամանակահատվածը համարում եմ արդյունավետ օգտագործված:

Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր, Անհատական պլան

Ֆիզիկայի լաբորատորիայում աշխատանքները. հուլիս 6-17

Հուլիսի 6-ից 17-ը ընկած ժամանակահատվածում լաբորատորիայում կատարված աշխատանքները համարում եմ բավարար, որի արդյունքում մաքրեցինք և վերադասավորեցինք լաբորատոր սարք-սարքավորումները, կատարեցինք վերանորոգման աշխատանքներ, դուրս գրեցինք և տեղափոխեցինք պահեստ չաշխատող և ջարդված սարք- սարքավորումները: Աշխատանքներին մասնակցում էր միջին դպրոցի ֆիզիկայի դասավանդող Նունե Թեմուրյանը:

Կազմեցինք հետաքրքիր և ուսուցողական փորձեր կատարելու համար անհրաժեշտ սարք-սարքավորումների ցանկը և ներկայացրեցինք տնօրինությանը:

Պատրաստվում ենք նույն տեմպով շարունակել աշխատանքները, որպեսզի նոր ուսումնական տարում ունենանք բոլորովին նոր ու լավ կահավորված լաբորատորիա:

Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի ունեցավ կրթահամալիրի աշխատողների առցանց հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ: Խումբը հիմնականում կազմված էր մաթեմատիկներից , օտար լեզվի մասնագետներից, ովքեր կարծում եմ կարևոր աշխատանք են կատարում աճող սերնդի կրթման ու զարգացման գործում: Կարծում եմ, շատ կարևոր է նման հանդիպումները հատկապես, եթե խմբում նույն մասնագիտություն ունեցող դասավանդողներ են: Շատ օգտակար է լսել գործընկերներիդ դիտարկումները, քննարկումները: Յուրաքանչյուրին ուղղված հարցը ես իմ մտքում պատասխանում եմ, կատարում վերլուծություններ, լսում այլ կարծիքներ:

Այսօրվա հանդիպումը բավականին ջերմ մթնոլորտում անցավ: Եվս մեկ անգամ համոզվում ես, թե ինչ կարևոր դեր ունի առանձին դպրոցի տնօրենը, և ընդհանրապես կրթահամալիրի տնօրենը, իր աշխատողների գործունեության կայացման ընթացքին: Հանդիպման ընդացքում առաջարկեցի, ստեղծել գրքույկ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մաթեմատիկայի ֆլեշմոբի լավագույն խնդիրները և լուծումները 2020

որը կարող է դառնա կրթահամալիրի այցեքարտերից մեկը: Որը կարելի է նվիրել հյուրեր ընդունելիս, կամ հյուրընկալվելիս: Արդյունքում ավելի մեծ հետաքրքրություն կդրսևորվի դեպի մաթեմատիկան:

Հանդիպման ընդացքում ձեռք բերեցինք պայմանացորվածություն երկու նախատծի վերաբերյալ:

1.Առաջարկում եմ գույքագրել ֆիզիկայի լաբորատորիայի պարունակությունը, բոլոր հնարավոր միջոցներով համալրել այն, որպեսզի նոր ուսումնական տարում ունենանք բոլորովին նոր որակի և հագեցվածության ֆիզիկայի լաբորատորիա:

2.Պետք է աշխատանքներ կատարել կաթնամթերքի ֆերմայում, մածունի, պանրի արտադրություն կազմակերպելու համար: Ընդ որում, իմ կարծրքով պետք է տեսանելի արդյունքներ ապահովել առաջիկա ամիսների ընդացքում:

Ամփոփելով այսօրը ասեմ, որ հանդիպումը օգտակար եղավ ինձ համար, ստացա բավականին դրական լիցքեր և ամբողջովին տրամադրված եմ հուլիս-օգոստոսյան աշխատանքներին:

Рубрика: Հաշվետվություններ, ՖԼԵՇՄՈԲ

Մայիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

Մայիսյան ֆլեշմոբին արդեն մասնակցեցի և խնդիրներ կազմելով, և լուծումների իմ տարբերակը առաջարկելով: Նշեմ որ խնդիրների լուծման իմ տարբերակը առաջարկելը շատ ավելի հեշտ էր քան խնդիրների տարբերակներ առաջարկելը: Սակայն Գևորգ Հակոբյանի խորհուրդներով խնդիրների իմ առաջարկած տարբերակը ամբողջական տեսք ստացավ:

Ստորևէ ներկայացնում եմ մայիսյան ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները:

Երրորդ մակարդակ

1. Ի՞նչ ժամանակ է ցույց տալիս այս պահի դրությամբ ժամացույցը, եթե օրվա (24 ժամ) ավարտին մնացել է նրա 4/5 մասը:

2. Դրական a, b, c, d, e թվերն ընտրված են այնպես, որ ab=2, bc=3, cd=4, de=5 : Ինչի՞ է հավասար e/a հարաբերությունը :

3. ABCD քառանկյան պարագիծը 42 սմ Է: Գտեք BC կողմի երկարությունը, եթե AD=6սմ:

Подпись отсутствует

4. 500մ շրջանագծով շարժվում են երկու կետեր: Նրանք հանդիպում են յուրաքանչյուր 10վ հետո, եթե շարժվում են հակառակ ուղղությամբ և յուրաքանչյուր 50վ հետո, եթե շարժվում են միևնույն ուղղությամբ: Հաշվեք կետերից յուրաքանչյուրի արագությունը:

5. Քանի՞ տոկոսով կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը մեծացնենք 15 %-ով, իսկ լայնությունը 20 %-ով:

6. a, b, 3, 5 և 7 թվերի միջին թվաբանականը 15 է: Գտեք a և b թվերի միջին թվաբանականը:

7. Դասարանի աշակերտներից 25-ը ցանկություն հայտնեց սովորելու մաթեմատիկա, 13-ը՝ ֆիզիկա, 10-ը՝ քիմիա: Միաժամանակ մաթեմատիկա և ֆիզիկա ցանկացավ սովորել 7 աշակերտ, մաթեմատիկա և քիմիա՝ 4 աշակերտ, իսկ միաժամանակ ֆիզիկա և քիմիա ոչ մի աշակերտ չցանկացավ սովորել: Աշակերտներից յուրաքանչյուրը կարող է ընտրել երեք դասընթացից մեկը կամ երկուսը։ Քանի՞ աշակերտ է սովորում այդ դասարանում:

8. Քսանինգ թվեր՝ [-10, 14] հատվածին պատկանող բոլոր ամբողջ թվերը, տեղադրված են 5×5 չափսի աղյուսակի վանդակներում այնպես, որ յուրաքանչյուր տողում, սյունում և գլխավոր անկյունագծերում գրված թվերի գումարները նույն թիվն են ստացվել: Գտեք այդ թիվը:

9. ABC հավասարասրուն եռանկյան մեջ AB=BC: D, F և E կետերը ընտրված են այնպես, որ BD=DF=FE=EC=AC: Գտեք ABC անկյունը:

Подпись отсутствует

10. Աճման կարգով վերադասավորել են 1, 2, 3, 4, …, 2020, 1^2, 2^2, 3^2, 4^2, …, 2020^2 հաջորդականության անդամները: Ո՞ր թիվը կլինի նոր հաջորդականության 2020-րդ անդամը:

Խնդիրները կազմեց Թաթուլ Շահնազարյանը:

Ստորևէ ներկայացնում եմ մայիսյան ֆլեշմոբի խնդիրների լուծման իմ տարբերակը:

Մայիսյան ֆլեշմոբի լուծումները

Рубрика: Հաշվետվություններ, ՖԼԵՇՄՈԲ

Ապրիլյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

Ապրիլյան ֆլեշմոբի խնդիրների լուծմանը առաջին անգամ մասնակցեցի: Նշեմ, որ խնդիրները շատ հետաքրքիր էին, և մեծ հաճույքով լուծեցի ինձ հատկացրած խնդիրները:

Ստորևէ ներկայացնում եմ խնդիրների լուծման իմ տարբերակը:

Ապրիլյան ֆլեշմոբի լուծումները

երկրորդ մակարդակ   8

8. Վարդուհին տետրի մեջ գրեց 11-ից մինչև 111 թվերը: Քանի՞ անգամ նա գրեց  0 թվանշանը:

Լուծում: Նախ 11-ից մինչև 100 թվերը գրելու համար հաշվենք թե քանի անգամ պետք է գրել 0 թվանշանը: Այդ թվեր են 20,30,40,…,100: Այսինքն անհրաժեշտ է  10 անգամ գրել 0 թվանշան: Այնուհետև 101-ից մինչև 111 թվերը գրելու համար հաշվենք թե քանի անգամ պետք է գրել 0 թվանշան: Այդ թվերն են 101,102,103,…,110: Այսինքն անհրաժեշտ է  10 անգամ գրել 0 թվանշան:Հետևաբար ընդամենը Վարդուհուն անհրաժեշտ կլինի 20 անգամ գրել 0 թվանշանը:

                                                                                                                  Պատ.՝ 20:

  երրորդ մակարդակ   2

2. Գտեք սեղանի բարձրությունը` օգտվելով նկարից:

Լուծում:Կատարենք հետևյալ նշանակումները:

սեղանի բարձրությունը  x,     կատվի բարձրությունը   y,

 կրյայի բարձրությունը    k: Ըստ պատկերված նկարի կունենանք՝

Համակարգի առաջի և երկրորդ հավասարումները գումարենք իրար կստանանք՝

                                                                                             Պատ.՝ 150 սմ:

 երրորդ մակարդակ    9

9. Օդապարիկը գտնվում է Երկիր մոլորակի մակերևույթից 4 կմ բարձրության վրա: Ինչքա՞ն հեռուն կարող է տեսնել օդապարիկում գտնվող մարդը, եթե հայտնի է, որ Երկրագնդի շառավիղը 6370 կմ : Պատասխանը կլորացրեք մինչև ամբողջ թիվը:

Լուծում: Խնդիրը հանգում է հետևյալ երկրաչափական խնդրին՝

Նկատենք որ AB-ն իրենից ներկայացնում է շոշափող, հետևաբար ուղղահայաց  է  OB-ին:

                                                                                Պատ.՝ 226 կմ:

   երրորդ մակարդակ   10

10. Տրված է АBCD ուռուցիկ քառանկյունը, որտեղ AB=BC=CD և անկյունագծերը հավասար են ու հավասար են АD կողմին: Հաշվեք քառանկյան անկյունները:

Լուծում:

Քանի որ քառանկյունը ուռուցիկ է հետևաբար նրա ներքին անկյունների գումարը 360 աստիճան է:

                                                                       Պատ.՝

  չորրորդ մակարդակ   10

10. Հայտնի է, որ a+b+c<0 և ax2+bx+c=0 հավասարումը իրական արմատ չունի: Որոշեք c թվի նշանը:

Լուծում: Նախ նշենք որպեսզի քառակուսային հավասարումը չունենա իրական արմատ պետք է՝ 

ա.ենթադրենք որ  c=0, այդ դեպքում կունենանք

Հետևաբար մեր հավասարումը ունի իրական արմատներ,որը հակասում է խնդրի պայմաններին, հետևաբար մեր ենթադրությունը սխալ է և :

բ.ենթադրենք   c>0  , այդ դեպքում նախ կունենանք

Եվ կատարենք հետևյալ ձևափոխությունը՝

Այս դեպքում ստանում ենք  D>0  որը հակասում է այն պայմանին,որ մեր քառակուսային հավասարումը իրական արմատներ չունի: Հետևաբար մեր ենթադրությունը սխալ է և ստանում ենք միակ հնարավոր տարբերակը՝ c<0:

                                                                                        Պատ.՝  c<0:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մայիսի 18-մայիսի 22/

Մայիսի 18- մայիսի 22-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծելԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ, Հարթաչափության աքսիոմաների մասին բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել 3.Եռանկյունաչափական ֆունկցիաների նշաններն ըստ քառորդների թեման, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ կատարեցինք ածանցյալի վերաբերվող նյութերի կրկնությոն  և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մայիսի 11-մայիսի 15/

Մայիսի 11- մայիսի 15-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծել ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել 1. ՌԱԴԻԱՆ: ԴՐԱԿԱՆ և ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊՏՈՒՅՏՆԵՐ, 2.ԹՎԱՅԻՆ ԱՐԳՈՒՄԵՆՏԻ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ թեմաները, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ կատարեցինք ածանցյալի վերաբերվող նյութերի կրկնությոն  և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մայիսի 4-մայիսի 8/

Մայիսի 4- մայիսի 8-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծել ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել 6.6 Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը, 6.7 Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա  թեմաները, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ կատարեցինք ածանցյալի վերաբերվող նյութերի կրկնությոն  և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /ապրիլի 27-մայիսի 1/

Ապրիլի 27- մայիսի 1-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Այս շաբաթվա ընդացքում ես առաջին անգամ մասնակցեցի Մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբ խնդիրների լուծմանը: Պր. Գևորգ Հակոբյան առաջարկությամբ ներկայացրեցի թե, ապրիլյան ֆլեշմոբի հետևյալ խնդիրները ինչպե՞ս եմ քննարկելու ընտանեկան դպրոցներում:երկրորդ մակարդակ -8,  երրորդ մակարդակ   2, 9, 10, չորրորդ մակարդակ   10: Որը կատարեցի մեծ հաճույքով, և հետաքրքրությամբ:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծել ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ, 6.4 Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը թեմաները, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ անցանք 7. ԲԱՐԴ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱԾԱՆՑՅԱԼԸ թեման և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /ապրիլի 20-ապրիլի 24/

Ապրիլի 20-24-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Ի տարբերություն նախորդ շաբաթների, այս շաբաթվա ընդացքում տեղի ունեցավ դասացուցակի փոփոխություն: Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:

Դասապատրաստման պրոցեսը իրականացրեցինք 10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում նախ կատարեցինք կրկնություն, լուծեցինք թեստերին վերաբերվող դժվար խնդիրներից, այս շաբաթը նվիրեցինք ընդանուր կրկնության և առավել բարդ խնդիրների լուծմանը:

Նկատելով, որ 10-րդ դասարանի աշակերտները ունեն թերացում պրոգրեսիաների մասին գիտելիքներից, որոշեցինք նորից անցնել պրոգրեսիա: Դասապրոցեսը սկսեցինք 6. ԹՎԱՅԻՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ թեմայից, տվեցինք պրոգրեսիայի սահմանումները:

11-րդ դասարանի հետ անցանք 7. ԲԱՐԴ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱԾԱՆՑՅԱԼԸ թեման և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր: