Рубрика: Նախագծեր, Աշխատաժամանակ

Մայիսյան նախագծեր

Ժամկետը՝ Մայիսի 1-31

Մասնակիցները՝ 9.1 , 9.5 , 9.3 , 10 , 11, 12 դասարաններ

Ճամփորդություններ՝

Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր

Մայիսյան հավաք․Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդության նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 16-րդ հավաքի օրերին՝ մայիսի 14-16-ը ճամփորդում ենք Սյունիքում՝ Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր,  մայիսյան արտագնա հավաք Խնձորեսկի և Տեղի թիվ 1 դպրոցներում

Լուսանկարներում՝ Հին քարանձավային Խնձորեսկ, Հին քարանձավային Կոռնիձոր , Հին քարանձավային  Գորիս

DCIM\100MEDIA\DJI_0020.JPG

Ժամկետը՝ մայիսի 14-16
Վայրը– Սյունիքի մարզ, Գորիս /ԽնձորեսկՏեղԿոռնիձոր/
Մեկնումը- Մայիսի 14-ին, ժամը՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը- մայիսի 16-ին, ժամը՝ մինչև 20:00
Գիշերակացը- Խնձորեսկ գյուղում՝ Թաթուլ Շահնազարյանի ծնողների տանը
Մասնակիցները- Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ-  Թաթուլ Շահնազարյան, Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Երաժիշտ-Աննա Երիցյան

Երթուղին՝ Երևան-Արարատ-Երասխ-Եղեգնաձոր-Զորաց քարեր-Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր…Վերադարձը՝ Խնձորեսկ-Գորիս-Շաքի /Շաքիի ջրվեժ/-Եղեգնաձոր-Երասխ-Արարատ-Երևան

Նպատակը՝
-«Սյունիք» համագործակցային նախագծի միջոցով ճանաչել Հայաստանի հարավային ողնաշարը՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո
մայիսյան արտագնա հավաք Խնձորեսկի և Կոռնիձորի դպրոցներում,  դպիրյան քննարկումներԱշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջներ Խնձորեսկի և Կոռնիձորի միջնակարգ դպրոցներում
-Ուսումնասիրել Զանգեզուրի ազգագրությունը, սովորույթներն ու ավանդույթները, բարբառը, խոհանոցը, բուսականությունը, երկրագործությունը․ «Բարբառներ» ակումբը՝ Զանգեզուրում
-ճամփորդելու միջոցով ճանաչել-արժևորել Սյունյաց աշխարհի պատմամշակութային արժեքները, մասնավորապես՝ Զորաց քարեր, Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ, Հին քարանձավային Գորիս, Հին քարանձավային Խնձորեսկ, Հին քարանձավային Կոռնիձոր, Հին քարանձավային Տեղ
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական, բնապահպանական  գիտելիքների զարգացում և ամրապնդում

Քայլերը՝
-մինչ ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
-կազմել երթուղու քարտեզը
-պայմանավորվել Խնձորեսկի և Կոռնիձորի դպրոցների հետ
-նախագծի մասնակիցների հետ հավաք-քննարկում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ծրագրում՝
Զորաց քարեր
-Գորիս քաղաք
Հին քարանձավային Գորիս /Գորիս գյուղ/
Խնձորեսկ /Հին Խնձորեսկ/
-Խնձորեսկի միջնակարգ դպրոց
-Տեղ գյուղ
Կոռնիձոր գյուղ
-Կոռնիձորի միջնակարգ դպրոց
Շաքիի ջրվեժ,  Շաքի գետ
Որոտան գետ

Կանգառներ՝
Մեկնում՝
-Տիգրանաշենի ոլորաններ՝ Մասիսը դիտակետից
-Արփա գետի ափ /Արենիի շուկայից մի փոքր ներքև/
-Զորաց քարեր /Սիսիանի խաչմերուկ/
-Գորիսի Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Գորիս քաղաք
-Գորիս գյուղ
-Խնձորեսկ
Վերադարձ՝
-Գորիսի նորակառույց Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
-Արփա գետի ափ /Արենիի շուկայից մի փոքր ներքև/
-Երևան

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ
-օրապահիկ՝ բրդուճներ, ջուր /1-ին օրվա համար/
-քնապարկ
-քնապարկ չունեցողները՝ անկողնային պարագաներ /սպիտակեղեն/
-հիգիենայի պարագաներ, սրբիչ
-արևապաշտպան գլխարկ
-սպորտային հագուստ, կոշիկ
-նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում, ֆեյսբուքյան էջերում․

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝
 Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 160 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Սնունդը-1 անձը՝ 3 000 դրամ /3 օր/
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 10 000 դրամ
Վճարող- ծնող

Մասնակիցներ՝
-Ճամփորդությանը կարող են մասնակցել մինչև 17 սովորող.

Ծրագիրն ըստ օրերի՝
14. 05. 2021- Օր 1-ին

09:00-Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ մասնակցություն ամենուրբաթյա առավոտյան ժամերգության
09։30-մեկնում եկեղեցու բակից
11։00-կանգառ Տիգրանաշենի ոլորաններում /Մասիսը՝ դիտակետից/
12:00– կանգառ Արփայի ափին /բրդուճային նախաճաշ/
13:30– կանգառ «Զորաց Քարեր» հնագույն մեգալիթյան համալիրում․ «Զորաց Քարեր» համալիրը՝ հնագույն աստղադիտարան /ներկայացնում է Թաթուլ Շահնազարյանը/․
միասնական պարերգերի կատարում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
15:30-կանգառ Գորիսի Զանգերում՝ քաղաքը դիտակետից
16:00-կանգառ Գորիսում․ քայլք քաղաքում, զրույց-շփումներ գորիսցիների հետ
17։00քայլք քարանձավային Գորիս գյուղում՝ «Մելիքների» եկեղեցի /17-րդ դար/, Խաչերի ձոր՝ «Միրումենց ձիթհան», «Սբ. Մարտիրոս» կիսաժայռափոր մատուռ, «Խաչին աղբյուր», քարանձավային թատրոն՝ «Ամֆիթատրոն»
19:00-Հին քարանձավային Խնձորեսկ՝ իրերի տեղավորում, հանգիստ
20։00-ընթրիք գյուղական բարիքներով
21:00– բարբառային զրույցներ /Խնձորեսկի-Կոռնիձորի-Այգեձորի բարբառներ/, առաջին օրվա տպավորություններ՝ ինքնաեռի /սամավար/ թեյի շուրջ
23։00-քուն․

15. 05. 2021- Օր 2-րդ.
08:00
– վերկաց
08:30– նախաճաշ
09։00քայլք քարանձավային Խնձորեսկում՝ ճոպանուղով քայլք դեպի «Ինը Մանուկ» աղբյուրՍուրբ Հռիփսիմե եկեղեցի /17-րդ դար/, քայլքով Հին Խնձորեսկից Նոր Խնձորեսկ
11:00-12։00մայիսյան արտագնա հավաք Խնձորեսկի միջնակարգ դպրոցում,  դպիրյան քննարկումներԱշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջի սկիզբ Խնձորեսկի դպրոցի հետ, միասնական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
12:00-դեպի Կոռնիձոր
13։00-14։00մայիսյան արտագնա հավաք Կոռնիձորի միջնակարգ դպրոցում,  դպիրյան քննարկումներԱշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջի ամրապնդում Կոռնիձորի դպրոցի հետ, միասնական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
14։00-կոռնիձորի դպրոցականների և ուսուցիչների հետ միասնական քայլք դեպի Հին քարանձավային Կոռնիձոր, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, զրույց-շփումներ գյուղացիների հետ․ Կոռնիձորը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո
15։00-ճաշ հին գյուղում, գողտրիկ բնության գրկում
17:00-Հին Տեղ գյուղ, Մելիք Բարխուդարի ամարաթ
18:00-դեպի Խնձորեսկ, ազատ ժամ-հանգիստ
19:30-ընթրիք գյուղական բարիքներով
21:00– բարբառային զրույցներ /Խնձորեսկի-Կոռնիձորի-Այգեձորի բարբառներ/, երկրորդ օրվա տպավորություններ՝ ինքնաեռի /սամավար/ թեյի շուրջ
23։00-քուն․

16 .05. 2021- Օր 3-րդ՝ վերադարձ
08:00
– վերկաց
08:30– նախաճաշ
09:00-քայլք դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանատեղի
10։00-հավաքվել, պատրաստվել Երևան վերադարձին
11։00-Գորիսի նորակառույց Զանգեր՝ քաղաքը դիտակետից
13:00-Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
16:00– կանգառ Արփայի ափին /բրդուճային ճաշ/
մինչև 20։00-Երևան․

Մասնակիցներ՝
1․ Կարապետյան Վահագն-5 տարեկան /Արևելյան դպրոց-պարտեզ/
2․ Մաշինյան Վահագն-5-րդ դաս․ /Արևմտյան դպրոց/
3․ Ղարիբյան Արգիշտի-5-րդ դաս․ /Արևմտյան դպրոց/
4 Երիցյան Լևոն-7-րդ դաս․ /Աննա Երիցյանի եղբայր/
5․ Խաչատրյան Աշոտ-8-րդ դաս․
6․ Տէր-Մինասյան Ալեն-9-րդ դաս․
7․ Սամուել Աշեղ-9-րդ դաս․
8․ Իսպիրյան Դավիթ-9-րդ դաս․
9. Աբգարյան Մանե-9-րդ դաս․
10. Աղեկյան Արտյոմ-9-րդ դաս․
11․ Խաչիկյան Մերի-10-րդ դաս․
12․ Հարություն Հաջի Մարտիրոսյան-10-րդ դաս․
13․ Պետրոսյան Արկադի-10-րդ դաս․
14․ Գրիգորյան Մարգարիտա-12-րդ դաս․

Share this:

Рубрика: Նախագծեր, Աշխատաժամանակ, Ծրագրեր

Քննարկումներ նախագծային խմբերով (կարգերի, ծրագրերի լրամշակում)

10։00-10։30՝  Մարտի 22-26

  • մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքներ 







10։30-11։30՝ աշխատանք նախագծային խմբերով, մարտի 22-26Մաթեմատիկան կրթահամալիրում
հեղինակայինը մաթեմատիկայի դասավանդման մեջԱշխատանքի կազմակերպումը երեք տարբեր խմբերով.

  • Կրտսեր դպրոցում դասավանդողների խումբ, խմբի պատասխանատու՝ Գրետա Բակունց
  • Միջին դպրոցում դասավանդողների խումբ, խմբի պատասխանատու՝ Լիանա Հակոբյան
  • Ավագ դպրոցում, Քոլեջում դասավանդողների խումբ, խմբի պատասխանատու՝ Սյուզի Հակոբյանՙ Ելենա Օհանյան

 Երկուշաբթի՝ 11:45-12:30«Մաթեմատիկա» ամսագրի անդամների հավաք մենթոր Գևորգ Հակոբյանի հետՊարապմունքի ձևը՝ համակցվածԹեմա՝ 

  • 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարանների գնահատման նախագծի ներկայացում, քննարկում

 Երեքշաբթի՝ 11:45-12:30«Մաթեմատիկա» ամսագրի անդամների հավաք  Հերմինե Անտոնյանի հետ,թեմա՝ Ինտերակտիվ մոդելներ

13:00 Մանկավարժական ճամբար. մարզական պարապմունք

 Չորեքշաբթի՝ 11:45-12:30«Մաթեմատիկա» ամսագրի անդամների հավաք  Հերմինե Անտոնյանի հետ,թեմա՝ Teams հարթակ

Հինգշաբթի՝ 11:45-12:30 «Մաթեմատիկա» ամսագրի անդամների հավաք՝ Հերմինե Անտոնյանի հետ,թեմա՝ GEOGEBRA ծրագրով աշխատանք

 Ուրբաթ՝ 11:45-12:30«Մաթեմատիկա» ամսագիր անդամները ներկայացնում են.

  • «Ձոն». տեխնոլոգիական ստուգատեսի իրենց նախագծերը,
  • Մարտ ամսվա աշխատանքները:

մարտի 22-26՝   12:30-13:00  ընդմիջում դպրոցներում 
 մարտի 22-26՝  13:00-14:00մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի հավաքներ, լրացուցիչ կրթության պարապմունքներ, բլոգային աշխատանք, առցանց-հեռավար աշխատանք սովորողների հետ, անհատական աշխատանք, ինքնակրթություն

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

ՄԱՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ և ՆԱԽԱԳԾԵՐ

Մարտ ամսվա համար նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները և նախագծերը:

Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ Մարտի 1-31

Օգտագործվող միջոցները՝թվային գործիք

Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:

Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող, պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ, իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիքիպեդիա համակարգից, կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ, հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը, և ըստ իրենց, այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Թվային հաջորդականության գաղափարն ու հատկություններ
  2. Թվաբանական պրոգրեսիա
  3. Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը
  4. Երկրաչափական պրոգրեսիա
  5. Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամներիգումարը
  6. Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  • Գլանի , կոնի և գնդի մակերևույթների մակերեսների հաշվումը
  • Մարմինների ծավալների հաշվումը

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Սինուս  և կոսինուս  ֆունկցիաների հատկություններն  ու գրաֆիկները
  2. Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների  հատկություններն ու գրաֆիկները
  3. Թվի  արկսինուսը և արկկոսինուսը  

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Ածանցյալ
  2. Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները
  3. Երկու ֆունկցիաների քանորդի ածանցման կանոնը
  4. Բարդ ֆունկցիայի ածանցյալ
  5. Տարրական ֆունկցիաների ածանցյալները

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ թեստերից խնդիրների և առաջադրանքների լուծում:

Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր

Ճամփորդություն դեպի Ձմեռային այգի

Ճամփորդության վայր՝ Ձմեռային այգու սահադաշտ

Նպատակը՝ 

  1. Գեղասահքի հմտությունների ձեռքբերում
  2. Ձմեռային խաղեր
  3. Մարմնի կոփում

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն համացանցից տեղեկություններ են փնտրում Ձմեռային այգու, և չմուշկասահքի   մասին։

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունվարի 20-ին՝ ժամը 12։00, Մայր  դպրոցից, Երևան՝ Ձմեռային այգի երթուղով. վերադարձը՝ հունվարի 20՝ ժամը 15։00:

Ճամփորդության պատասխանատուներ՝  Թաթուլ Շահնազարյան, Սյուզի Հակոբյան

Մարզիչ՝ Արինա Թումասյան

Տրանսպորտ՝ Մերսեդես- սպրինտեր, 60DQ077

Վարրորդ՝ Սարգիս Ավագյան, հեռ․ 094-72-87-27

Նախահաշիվ՝

Ճամբարի ուղեգրի արժեքը, մեկ անձի համար՝ 2500 դրամ։

  • Մուտքի տոմսի արժեփը՝ 2000 դրամ, մեկ անձի համար
  • Տրանսպորտի վճար՝ 500 դրամ, մեկ անձի համար։

Վճարող՝ ծնող:

Անհրաժեշտ իրերի ցանկ՝ տաք հագուստ, ֆոտոխցիկ, տեսախցիկ:

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակիցներ՝

1․Արտենյան Դավիթ
2․Արտենյան Լուիզա
3․Մարիա Ոսկանյան
4․Թերեզա Հահոբյան
5․Դավիթ Գալստյան
6․Ստեփան Հարությունյան
7․Նարեկ Դուրգարյան
8․Գոհար Ստեփանյան
9․Մերի Երեմյան
10․Էլեն Գյուլումյան
11․Նարե Մանուկյան
12․Հայկ Ղազարյան
13․Վահե Քոսակյան
14․Ռաֆայել Հովհաննիսյան
15․Սարգիս Խաչատրյան
16․Արտյոմ Աղեկյան

17.Հրաչյա Աբգարյան

18. Ասյա Բանդուրյան

19.Վերգինե Խաչատրյան

20.Միլենա Դանելյան

21.Էդիտա Գասպարյան

Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր, Ծրագրեր

Ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝ 

  • Քայլարաշավների կազմակերպում
  • ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ՝ «ՍՈՎՈՐՈՂ- ՍՈՎՈՐԵՑՆՈՂ»
  • Հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծում
  • Նախագծային , ոչ ստանդարտ խնդիրներ
  • Ձմեռային մարզական խաղեր
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն
  • բացահայտել ֆիզիկայի կապը մյուս առարկաների հետ (մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն, գրականություն  և այլն),
  • ծանոթանալ բնության մեջ և տիեզեքում ընթացող ֆիզիկական երևույթներին,
  • ծանոթանալ երկնային և երկրային երևույթների և մարմինների հետազոտման գործիքներին՝ աստղադիտակներին և դրանց կիրառման ձևերին,

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի  մասին։

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունվարի 27-ին՝ ժամը 11։00, Մայր  դպրոցից, Երևան-Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ նույն երթուղով՝ հակառակ ուղղությամբ հունվարի 29՝ ժամը 12։00:

untitled

Ճամփորդության պատասխանատուներ՝  Թաթուլ Շահնազարյան, Գոհար իսկանդարյան

Մարզիչ՝ Գոհար Դանիելյան

 Տրանսպորտ՝ Մերսեդես սպրինտեր 60CO077

Վարրորդ՝ Եղյազարյան Արտուր, հեռախոս՝ 098 32 50 50

Նախահաշիվ

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։

  • Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Շախմատ +մաթեմատիկա
  • Մարզական գործունեություն
  • ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ՝ «ՍՈՎՈՐՈՂ- ՍՈՎՈՐԵՑՆՈՂ»
  • Ձմեռային խաղեր
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • տաք հագուստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

11։00 Մեկնում Մայր դպրոցից

1-ին կանգառ՝ Արփայի հովիտ

2-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան

3-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք

4-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի

Մինչև 13:30 Արատես, իրերի տեղավորում

13:30-15:00  ճաշ

15:00-18:00 ֆիզիկա և մաթեմատիկա

18:00-20:00 Քննարկումներ Արատեսում, հաջորդ օրվա պլանավորում

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

22:00- քուն

Օր երկրորդ

08:00- վերկաց

08:30- նախավարժանք

08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

09:00-10:00  նախաճաշ

10:00-11:00 Բարեկարգման աշխատանքներ

11:00-13:00 Ձմեռային մարզական  խաղեր

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 Մաթեմատիկական խնդիրների քննարկում

15:00-16:30 քայլարշավ դեպի Սևաժայռ

16:30-17:30 Մտքի ճկունությունը ստուգող և զարգացնող խաղեր

17:30-18:30 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

18:30-21:00 հանգստի ժամ,ընթրիք

21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

22:00-աստղերի դիտում

23:00 -քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-10։00 Նախաճաշ

10։00-12։00 Տարածքի բարեկարգում

12:00  Վերադարձ

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Արդյունքում ՝ սովորողները ձեռք կբերեն նոր գիտելիքներ մաթեմատիկայից, բնության երևոււյթներից,աստղագիտությունից, կծանոթանան աստղադիտակի գործունեությանը և այդ ճամփորդության շրջանակում ձեռք բերած գիտելիքները կվերարտադրեն, կտեղադրեն իրենց անհատական բլոգներում։

Սովորողները կհամոզվեն, որ կան պոետներ, ովքեր բարձր գիտական մտածողություն ունեն, և կան արվեստագետներ, որոնց իրավամբ կարելի է գիտնական կոչել, իսկ յուրաքանչյուր հայտնագործության մեջ առկա է պոեզիայի տարրը։

Մասնակիցներ՝

  1. Հայկ Ղազարյան
  2. Սարգիս Խաչատրյան
  3. Վահե Քոսակյան
  4. Ռաֆայել Հովհաննիսյան
  5. Մերի Երեմյան
  6. Անահիտ Երեմյան (Մերիի քույրը)
  7. Հրաչյա Աբգարյան
  8. Մարիա Ոսկանյան
  9. Դավիթ Արտենյան
  10. Դավիթ Գալստյան
  11. Միկաիլ Մարկ
  12. Մկրտչյան Հայկ
  13. Հաջյան Արմեն
  14. Աթոյան Մարտին
  15. Ղազարյան Հայկ
  16. Ստեփան Հարությունյան
Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Հունվարյան նախագծեր

Ժամկետը՝ հունվարի 11-30

Մասնակիցները՝ 9.5 9.3 դասարաններ

Ձմեռային մարզական ստուգատեսը․

Ճամփորդություններ՝

Այցելություն ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (հունվարի 25-27)

Բնագիտական ստուգատես

Հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծում, քննարկում

Ֆլեշմոբին մասնակցություն(հունվարի 30)

Հետաքրքիր երկրաչափական խնդիրների լուծում

Տրամաբանական խաղերի կազմակերպում

Տրամաբանակն խնդիրների լուծում

Ուսումնահետազոտական և համագործակցային նախագիծ

Սյուզի Հակոբյանի հետ։

Դեկտեմբերյան նախագծի ամփոփում

<< Պարզ թվեր>> նախագծի մեկնարկ:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ և ՆԱԽԱԳԾԵՐ

Դեկտեմբեր ամսվա համար նախատեսվում է իրականացնել <<էտյուդներ մաթեմատիկոսների մասին>> ժողովածու նախագիծը:

Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-25

Օգտագործվող միջոցները՝թվային գործիք

Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:

Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող, պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ, իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիքիպեդիա համակարգից, կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ, հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը, և ըստ իրենց, այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Գաղափար ռացիոնալ հավասարումների մասին
  2. Երկքառակուսային հավասարումներ
  3. Վերածվող հավասարումներ
  4. Ռացիոնալ հավասարումների լուծումը
  5. Տեքստային խնդիրների լուծում, ռացիոնալ հավասարումների օգնությամբ :

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  1. Անկյան սինուս, կոսինուս, տանգենս:
  2. Եռանկյունաչափական հիմնական նույնությունը:
  3. Բերման բանաձևեր  անկյունների համար:
  4. Կետի կոորդինատների հաշվման բանաձևերը:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Հիմնական  եռանկյունաչափական  նույնություններ
  2. Բերման  բանաձևեր
  3. Երկու  անկյունների  գումարի և տարբերության  եռանկյունաչափական ֆունկցիաների  բանաձևերը
  4. Կրկնակի  անկյան եռանկյունաչափական  ֆունկցիաների բանաձևերը

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Լոգարիթմական ֆունկցիա
  2. Լոգարիթմական հավասարումներ
  3. Լոգարիթմական անհավասարումներ:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Բազմություններ, գործողություններ բազմությունների հետ
  2. Միավորում
  3. Հատում
  4. Տարբերություն

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Նոյեմբերի 9-30 աշխատանքները

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից

Նոյեմբերի օրացույց
Նոյեմբերյան օրացույցի ուղեցույցից նոյեմբեր ամսին դասապրոցեսը կկազմակերպվի հետևյալ կերպ:

Նոյեմբերի 9-ից վերսկսում ենք ուսումնկան պարապմունքներ ֆիզիկական միջավայրում:Այն դասավանդողները, ովքեր վարակված են, աշխատում են տանից՝ հրապարակում իրենց անհատական պլանը:9-րդ դասարանները կլինեն հեռավար, կաշախտենք տեսակապով՝ ըստ դասացուցակի դպրոցից: 10-11-երում համակցված ձևն է, որով աշխատում էինք մինչ հեռավարի անցնելը:

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Միջակայքերի եղանակը
  2. Ռացիոնալ անհավասարումների լուծում
  3. Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  • Նման եռանկյունների հատկությունները
  • Նմանության կիրառությունները թեմաները:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Ռադիան:  Դրականև  բացասական ուղղությամբ  պտույտներ
  2. Թվային  արգումենտի  եռանկյունաչափական  ֆունկցիաները
  3. Եռանկյունաչափական  ֆունկցիաների նշանները`  ըստքառորդների թեմաները: 

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Լոգարիթմի սահմանումը
  2. Լոգարիթմի հիմնական հատկությունները թեմաները:
Рубрика: Նախագծեր, ԻՄ ՍՏԵՂԾԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տարեդարձի պատվին ստեղծում ենք մեր անվանական <<էտյուդներ մաթեմատիկոսների մասին>> ժողովածուն:

Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ Նոյեմբերի 9-13

Օգտագործվող միջոցները՝թվային գործիք

Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:

Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիկիպեդիա համակարգից կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը և ըստ իրենց այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին: