Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր

Մայիսյան հավաք․Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդության նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 16-րդ հավաքի օրերին՝ մայիսի 14-16-ը ճամփորդում ենք Սյունիքում՝ Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր,  մայիսյան արտագնա հավաք Խնձորեսկի և Տեղի թիվ 1 դպրոցներում

Լուսանկարներում՝ Հին քարանձավային Խնձորեսկ, Հին քարանձավային Կոռնիձոր , Հին քարանձավային  Գորիս

DCIM\100MEDIA\DJI_0020.JPG

Ժամկետը՝ մայիսի 14-16
Վայրը– Սյունիքի մարզ, Գորիս /ԽնձորեսկՏեղԿոռնիձոր/
Մեկնումը- Մայիսի 14-ին, ժամը՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը- մայիսի 16-ին, ժամը՝ մինչև 20:00
Գիշերակացը- Խնձորեսկ գյուղում՝ Թաթուլ Շահնազարյանի ծնողների տանը
Մասնակիցները- Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ-  Թաթուլ Շահնազարյան, Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Երաժիշտ-Աննա Երիցյան

Երթուղին՝ Երևան-Արարատ-Երասխ-Եղեգնաձոր-Զորաց քարեր-Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր…Վերադարձը՝ Խնձորեսկ-Գորիս-Շաքի /Շաքիի ջրվեժ/-Եղեգնաձոր-Երասխ-Արարատ-Երևան

Նպատակը՝
-«Սյունիք» համագործակցային նախագծի միջոցով ճանաչել Հայաստանի հարավային ողնաշարը՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո
մայիսյան արտագնա հավաք Խնձորեսկի և Կոռնիձորի դպրոցներում,  դպիրյան քննարկումներԱշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջներ Խնձորեսկի և Կոռնիձորի միջնակարգ դպրոցներում
-Ուսումնասիրել Զանգեզուրի ազգագրությունը, սովորույթներն ու ավանդույթները, բարբառը, խոհանոցը, բուսականությունը, երկրագործությունը․ «Բարբառներ» ակումբը՝ Զանգեզուրում
-ճամփորդելու միջոցով ճանաչել-արժևորել Սյունյաց աշխարհի պատմամշակութային արժեքները, մասնավորապես՝ Զորաց քարեր, Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ, Հին քարանձավային Գորիս, Հին քարանձավային Խնձորեսկ, Հին քարանձավային Կոռնիձոր, Հին քարանձավային Տեղ
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական, բնապահպանական  գիտելիքների զարգացում և ամրապնդում

Քայլերը՝
-մինչ ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
-կազմել երթուղու քարտեզը
-պայմանավորվել Խնձորեսկի և Կոռնիձորի դպրոցների հետ
-նախագծի մասնակիցների հետ հավաք-քննարկում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ծրագրում՝
Զորաց քարեր
-Գորիս քաղաք
Հին քարանձավային Գորիս /Գորիս գյուղ/
Խնձորեսկ /Հին Խնձորեսկ/
-Խնձորեսկի միջնակարգ դպրոց
-Տեղ գյուղ
Կոռնիձոր գյուղ
-Կոռնիձորի միջնակարգ դպրոց
Շաքիի ջրվեժ,  Շաքի գետ
Որոտան գետ

Կանգառներ՝
Մեկնում՝
-Տիգրանաշենի ոլորաններ՝ Մասիսը դիտակետից
-Արփա գետի ափ /Արենիի շուկայից մի փոքր ներքև/
-Զորաց քարեր /Սիսիանի խաչմերուկ/
-Գորիսի Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Գորիս քաղաք
-Գորիս գյուղ
-Խնձորեսկ
Վերադարձ՝
-Գորիսի նորակառույց Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
-Արփա գետի ափ /Արենիի շուկայից մի փոքր ներքև/
-Երևան

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ
-օրապահիկ՝ բրդուճներ, ջուր /1-ին օրվա համար/
-քնապարկ
-քնապարկ չունեցողները՝ անկողնային պարագաներ /սպիտակեղեն/
-հիգիենայի պարագաներ, սրբիչ
-արևապաշտպան գլխարկ
-սպորտային հագուստ, կոշիկ
-նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում, ֆեյսբուքյան էջերում․

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝
 Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 160 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Սնունդը-1 անձը՝ 3 000 դրամ /3 օր/
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 10 000 դրամ
Վճարող- ծնող

Մասնակիցներ՝
-Ճամփորդությանը կարող են մասնակցել մինչև 17 սովորող.

Ծրագիրն ըստ օրերի՝
14. 05. 2021- Օր 1-ին

09:00-Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ մասնակցություն ամենուրբաթյա առավոտյան ժամերգության
09։30-մեկնում եկեղեցու բակից
11։00-կանգառ Տիգրանաշենի ոլորաններում /Մասիսը՝ դիտակետից/
12:00– կանգառ Արփայի ափին /բրդուճային նախաճաշ/
13:30– կանգառ «Զորաց Քարեր» հնագույն մեգալիթյան համալիրում․ «Զորաց Քարեր» համալիրը՝ հնագույն աստղադիտարան /ներկայացնում է Թաթուլ Շահնազարյանը/․
միասնական պարերգերի կատարում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
15:30-կանգառ Գորիսի Զանգերում՝ քաղաքը դիտակետից
16:00-կանգառ Գորիսում․ քայլք քաղաքում, զրույց-շփումներ գորիսցիների հետ
17։00քայլք քարանձավային Գորիս գյուղում՝ «Մելիքների» եկեղեցի /17-րդ դար/, Խաչերի ձոր՝ «Միրումենց ձիթհան», «Սբ. Մարտիրոս» կիսաժայռափոր մատուռ, «Խաչին աղբյուր», քարանձավային թատրոն՝ «Ամֆիթատրոն»
19:00-Հին քարանձավային Խնձորեսկ՝ իրերի տեղավորում, հանգիստ
20։00-ընթրիք գյուղական բարիքներով
21:00– բարբառային զրույցներ /Խնձորեսկի-Կոռնիձորի-Այգեձորի բարբառներ/, առաջին օրվա տպավորություններ՝ ինքնաեռի /սամավար/ թեյի շուրջ
23։00-քուն․

15. 05. 2021- Օր 2-րդ.
08:00
– վերկաց
08:30– նախաճաշ
09։00քայլք քարանձավային Խնձորեսկում՝ ճոպանուղով քայլք դեպի «Ինը Մանուկ» աղբյուրՍուրբ Հռիփսիմե եկեղեցի /17-րդ դար/, քայլքով Հին Խնձորեսկից Նոր Խնձորեսկ
11:00-12։00մայիսյան արտագնա հավաք Խնձորեսկի միջնակարգ դպրոցում,  դպիրյան քննարկումներԱշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջի սկիզբ Խնձորեսկի դպրոցի հետ, միասնական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
12:00-դեպի Կոռնիձոր
13։00-14։00մայիսյան արտագնա հավաք Կոռնիձորի միջնակարգ դպրոցում,  դպիրյան քննարկումներԱշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջի ամրապնդում Կոռնիձորի դպրոցի հետ, միասնական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
14։00-կոռնիձորի դպրոցականների և ուսուցիչների հետ միասնական քայլք դեպի Հին քարանձավային Կոռնիձոր, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, զրույց-շփումներ գյուղացիների հետ․ Կոռնիձորը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո
15։00-ճաշ հին գյուղում, գողտրիկ բնության գրկում
17:00-Հին Տեղ գյուղ, Մելիք Բարխուդարի ամարաթ
18:00-դեպի Խնձորեսկ, ազատ ժամ-հանգիստ
19:30-ընթրիք գյուղական բարիքներով
21:00– բարբառային զրույցներ /Խնձորեսկի-Կոռնիձորի-Այգեձորի բարբառներ/, երկրորդ օրվա տպավորություններ՝ ինքնաեռի /սամավար/ թեյի շուրջ
23։00-քուն․

16 .05. 2021- Օր 3-րդ՝ վերադարձ
08:00
– վերկաց
08:30– նախաճաշ
09:00-քայլք դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանատեղի
10։00-հավաքվել, պատրաստվել Երևան վերադարձին
11։00-Գորիսի նորակառույց Զանգեր՝ քաղաքը դիտակետից
13:00-Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
16:00– կանգառ Արփայի ափին /բրդուճային ճաշ/
մինչև 20։00-Երևան․

Մասնակիցներ՝
1․ Կարապետյան Վահագն-5 տարեկան /Արևելյան դպրոց-պարտեզ/
2․ Մաշինյան Վահագն-5-րդ դաս․ /Արևմտյան դպրոց/
3․ Ղարիբյան Արգիշտի-5-րդ դաս․ /Արևմտյան դպրոց/
4 Երիցյան Լևոն-7-րդ դաս․ /Աննա Երիցյանի եղբայր/
5․ Խաչատրյան Աշոտ-8-րդ դաս․
6․ Տէր-Մինասյան Ալեն-9-րդ դաս․
7․ Սամուել Աշեղ-9-րդ դաս․
8․ Իսպիրյան Դավիթ-9-րդ դաս․
9. Աբգարյան Մանե-9-րդ դաս․
10. Աղեկյան Արտյոմ-9-րդ դաս․
11․ Խաչիկյան Մերի-10-րդ դաս․
12․ Հարություն Հաջի Մարտիրոսյան-10-րդ դաս․
13․ Պետրոսյան Արկադի-10-րդ դաս․
14․ Գրիգորյան Մարգարիտա-12-րդ դաս․

Share this:

Оставьте комментарий