Երկրագնդի ուղեծրում էներգիա առաջացնող պլատֆորմի ստեղծման գաղափարը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել ինժեներ Փիթեր Գլասերի կողմից, սակայն այն տարածում գտավ միայն որոշ գիտնականների շրջանում, և ֆինանսական ու տեխնոլոգիական դժվարությունների պատճառով դարձավ գիտական ֆանտաստիկայի նյութ։

Այժմ, շնորհիվ զարգացած տեխնոլոգիաների ու ահռելի ներդրումների, գիտական ֆանտաստիկան հնարավորություն ունի տեսանելի ապագայում իրականություն դառնալու։
Չինաստանը պատրաստվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում հեղափոխություն կատարել: Չինական տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիան աշխատանքներ է տանում ուղեծրային կայան ստեղծելու համար, որն արևային էներգիան կուտակելու է տիեզերքում և ապա փոխանցելու է Երկիր:

Նախատեսվող կայանը կտեղակայվի Երկրից 36000 կմ հեռավորության վրա։ Շնորհիվ նախատեսված շարժման ուղեծրի, այն մշտապես կունենա ուղիղ հասանելիություն դեպի արևը, միաժամանակ բացառելով մթնոլորտի ներգործությունը, այս եղանակով էներգիայի արտադրության արդյունավետությունը կավելանա մոտ 6 անգամ՝ համեմատած Երկրի արևային էլեկտրակայանների հետ:
Ըստ նախագծողների, արևային էլեկտրակայանը մարդկության համար ճանապարհ կբացի դեպի «մաքուր էներգիայի անսպառ աղբյուր»: Երկիր փոխանցելու համար էլեկտրական էներգիան նախ կվերածվի միկրոալիքային կամ լազերային ճառագայթների, այնուհետև կփոխանցվի Երկր:

Նշենք, որ առաջարկվող տեխնոլոգիայում տիեզերական էլեկտրակայանից կուտակված էներգիան դեպի Երկիր տեղափոխվոլու է միկրոալիքային ճառագայթներով, որը նշանակում է այս ճառագայքենրի անընդհատ ներգործություն Երկրի վրա։ Այս տեսանկյունից անհրաժետ է գնահատել միկրոալիքների երկարաժամկետ ազդեցությունը Երկրի մթնոլորտի և էկոլոգիայի վրա։
Նախքան ծրագրի վերջնական իրականացումը, դեռևս, գոյություն ունեն տեխնիկական բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղիները դեռ միանշանակ չեն, ինչպես, օրինակ՝ էլեկտրակայանի զանգվածը, որը նախատեսվում է լինել 1000 տոննա, ինչը գերազանցում է Միջազգային տիեզերակայանի զանգվածից 2,5 անգամ (վերջինս 400 տոննա է):

Հետազոտողները ուսումնասիրում են 3D տպիչների և անդրոիդների օգնությամբ տիեզերքում էլեկտրակայան կառուցման հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա խուսափել Երկրից ծանր սարքավորումների տեղափոխելուց:
Առաջին փորձարարական տիեզերական էլեկտրակայանի շինարարությունն արդեն սկսվել է Չունցին քաղաքում: Սկզբնական շրջանում չինացի գտնականները պլանավորում են կառուցել և գործարկել փոքր և միջին արևային էլեկտրակայաններ ստրատոսֆերայում (մթնոլորտի վերին շերտ՝ վերնոլորտ), որտեղ կարտադրվի էլեկտրաէներգիա 2021-ից 2025 թվականներին: Հաջորդ քայլը, ենթադրաբար, արեգակնային կայանի կառուցումն է, որի հզորությունը մինչև 2030 թվականը կլինի մոտ մեկ մեգավատ։
