Ինչպես հայտնի է, այս ուսումնական շրջանում, բոլորիս կյանքում մեծ փորձությունների և դժվարությունների շրջան էր: Նախ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դասերը կազմակերպեցինք հեռավար, հետո ֆիզիկական միջավայրում շարունակեցինք, և կարծես մտնում եինք հունի մեջ, և բոլորս գլխին փուլ եկավ նոր աղետ: Պատերազմ էր: Բայց պետք է շարունակել ապրել ու աշխատել, աշխատե՛լ էլ ավելի լավ: Եվ բոլորովս, թե՛ ուսուցիչներով, թե՛ աշակերտներով սկսեցինք աշխատել, և դուրս գալ այս ընկճված վիճակից:
Ընդհանուր առմամբ լիարժեք ուսումնասիրել ենք առաջին ուսումնական շրջանի համար ծրագրով հատկացված բոլոր դասընթացները: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:
Իմ անձնական ձեռքբերումներից եմ համարում, այս ուսումնական շրջանում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի մասնակցությունը: Ասեմ, որ մասնակցել եմ բոլոր ամիսների համար նախատեսված ֆլեշմոբերի խնդիրների լուծմանը: Կազմել եմ՝
- Մայիսյան ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները
- Հուլիսյան ֆլեշմոբի չորրորդ մակարդակի խնդիրները
- Հոկտեմբերյան ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները:
Յուրաքանչյուր ամսվա վերջում, ամփոփել եմ տվյալ ամսվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր ամսվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.
- Սեպտեմբերյան աշխատանքների ամփոփում
- Հոկտեմբերի աշխատանքների ամփոփում
- Նոյեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում
- Դեկտեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում
Նշե՛մ նաև, որպես կարևորոր ձեռքբերում եմ համարում մասնակցությունս
- «Մուտք կրթահամալիր» ճամբարին
- «Ճամփորդություն դեպի աստղեր» . Բյուրականի աստղադիտարան ճամբորդությանը
- Սեպտեմբերի 1: Գիտելիքի օրը Արագածի հարավային գագաթին ճամբարդությանը:
Նշեմ նաև, որ տիար Բլեյանի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, սեղմ ժամանակներում սկսել պանրի և այլ կաթնամթերքի արտադրություն: Եվ որպես առաջիկա շատ կարևոր անելիք, պետք է կրկնակի եռանդ ներդնեմ այդ ուղղությամբ: