Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Հոկտեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումները

Հոկտեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումներին կարող ենք ծանոթանալ նշված հղումով:

Հոկտեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրների կազմելու և լուծումների տարբերակ տալու տեսքով էր:

Ստորևէ ներկայացնում եմ հոկտեմբերի ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծման իմ տարբերակը:

չորրորդ մակարդակ  4

4.Արկղում կան կարմիր, կանաչ, կապույտ և դեղին 100 գնդակներ: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ է պետք հանել արկղից, որ գոնե տասը գնդակներ լինեն միևնույն գույնի:

Լուծում. Մենք  պետք է քննարկենք, այսպես ասած, վատագույն դեպքը: Քննարկենք նախավերջին քայլը: Այսինքն, եթե գնդակները  հանել ենք և ստացել ենք 9-կարմիր,  9-կանաչ, 9- կապույտ,  9-դեղին  գնդակներ: Հաջորդ հանված  գնդակը  արդեն կդարձնի 10 գնդակ միևնույն գույնի: Գումարելով այս թվերը  կստանանք  խնդրի  պատասխանը՝   9+9+9+9+1 = 37:

                                                                                                                  Պատասխան՝   37

չորրորդ մակարդակ  7

7.Առավելագույնը քանի՞ հատ 2×2×1 չափանի աղյուս է հնարավոր տեղադրել 3 կողով խորանարդի մեջ:

Լուծում. Քանի որ խորանարդը  ունի  կենտրոնական  սիմետրիկություն, հետևաբար  հետևաբար  կապ  չունի  թե  որ  նիստն  որպես  հիմք  կվերցնենք: Աղյուսները կարող ենք դասավորել հետևյալ կերպ: Խորանարդի հիմքին իրար վրա կդնենք երեք աղյուս, որից հետո կմնա ուղղահայաց երկու աղյուսի տեղ: Դրանք էլ տեղադրելով կստանանք առավելագույնը 5 աղյուս:

                                                                                                                        Պատասխան՝  5

չորրորդ մակարդակ  7

10. Փոքր քառակուսու գագաթները գտնվում են մեծ քառակուսու կողմերի վրա: Գտեք փոքր քառակուսու մակերեսը, եթե CH= 5, BF=3:

Լուծում.