Рубрика: Հաշվետվություններ

2021-2022 ուսումնական տարվա ամփոփում

Այս ուսումնական տարում լիարժեք ուսումնասիրել ենք ուսումնական տարվա համար ծրագրով հատկացված բոլոր դասընթացները: 2021-2022 ուսումնական տարում ունեցել եմ շաբաթական 22 դասաժամ: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Իմ անձնական ձեռքբերումներից եմ համարում, այս ուսումնական տարում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի մասնակցությունը: Ասեմ, որ մասնակցել եմ բոլոր ամիսների համար նախատեսված ֆլեշմոբերի խնդիրների լուծմանը: Կազմել եմ՝

Չափազանց շատ եմ կարևորում մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  Գևորգ Հակոբյանի հետ  կայացել է յուրաքանչյուր երկուշաբթի օրը: Ի դեպ կարևոր եմ համարում այն, որ մասնակցել եմ բոլոր հավաքներին, և առկա միջավայրում:

Յուրաքանչյուր ամսվա վերջում ամփոփել եմ տվյալ ամսվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր ամսվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը, կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.

Նշե՛մ նաև, որպես կարևորոր ձեռքբերում եմ համարում հետևյալ ճամբարների և ճամփորդություններին

Մասնակցել եմ նաև Քվանտ ամսագրում հրապարակված խնդիրների լուծմանը, որն էլ իր հերթին հրապարակվել է մաթեմատիկա ամսագրում:

Рубрика: Հաշվետվություններ

Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Չորրորդ ուսումնական շրջանում լիարժեք կատարեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները և ծրագրերը։

Հատկապես կարևորում եմ 9-րդ դասարանցիների մաթեմատիկայի քննության նախապատրաստման և խորհրդատվության աշխատանքները

Չորրորդ ուսումնական շրջանում մասնակցել եմ ֆլեշմոբի մայիս ամսվա խնդիրների լուծմանը։

  • Հունիսի 8-ին 12-դասարանի հայոց լեզու և գրականություն քննության ընթացքի կազմակերպիչ
  • Հունիսի 23-ին 9-րդ դասարանի բնագիտությաուն քննության ընթացքի կազմակերպիչ

Մասնակցել եմ նաև

Հանդիպում հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանի հետ

Մարզական ակումբներ (հունիսի 20 — 24) , Հեծանվավարություն

Մաթեմատիկա դասավանդողներ (հունիսի 20 — 24) հավաքին

Շարունակելի

Рубрика: Անհատական պլան, Աշխատաժամանակ

Մանկավարժական ճամբար. հունիսի 20-24

9։00-12։15՝ աշխատանք մանկավարժական խորհուրդներով

տարեկան հաշվետվությունների հրապարակում

12։20-12։50՝ ընդմիջում

13։00-13:20՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում/ փառատոնային պուրակում

13:20 —14։00՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

  • 2021-2022 ուսումնական տարվա հաջողած նախագծերի, նախաձեռնությունների ներկայացում, փորձի փոխանցում

14:00՝ ակումբային գործունեություն

Հունիսի 20, երկուշաբթի

13:20՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Մաթեմատիկա դասավանդողներ — Միջին դպրոց, ֆիզիկայի կաբինետ

Հունիսի 21

Մաթեմատիկա դասավանդողներ— Միջին դպրոց, ֆիզիկայի կաբինետ

Հունիսի 23

9-րդ դասարանի բնագիտության քննություն:

Рубрика: Անհատական պլան, Աշխատաժամանակ

Հունիսի 13-24 անելիքները

Հունիսի 13 -ին մաթեմատիկա դասավանդողների հավաք:

Հունիսի 20 -ին մաթեմատիկա դասավանդողների հավաք:

Հունիսի 23-ին 9-րդ դասարանի բնագիտության քննություն:

Խորհրդատվություն 9-4 և 9-7 դասարաների սովորողների հետ:

Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր

Բակունցյան Գորիսը  և քարանձավային քաղաք Հին Խնձորեսկը  

Ժամանակացույց՝  9. 06-11.06

Վայրը՝  Սյունիքի մարզ, ք. Գորիս, Խնձորեսկ

Մեկնումը՝  հունիսի 9-ին, ժամը՝  08:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

Գիշերակացը՝  Խնձորեսկում

Վերադարձը՝  հունիսի 11-ին, մինչև ժամը՝  20:00

Մասնակիցները՝  Ավագ դպրոցի սովորողներ

Նախագծային խմբերի պատասխանատուներ՝

Թատրոնի ակումբ` Սոֆյա Այվազյան

Քայլարշավ Հին Խնձորեսկում՝  Թաթուլ Շահնազարյան

Միասնական ընթերցումներ՝  Նունե Մովսիսյան

Նպատակը՝

  • Ակսել Բակունցի ծննդյան օրվան ընդառաջ՝  Բակունցի ծննդավայրում և տանը
  • Ավագ դպրոցի թատերական խմբի բակունցյան ներկայացում
  • Քարանձավային քաղաք Հին Խնձորեսկի բացահայտումը
  • Բակունցյան ընթերցումներ Խնձորեսկի դպրոցի սովորողների հետ

Նախապատրաստական աշխատանքներ

  • ուսումնասիրել, տեղեկություններ հավաքել այն վայրերի մասին, որտեղ պետք է ճամփորդենք,
  • կարդալ Ակսել Բակունցի ստեղծագործություններից, ընտրել հատվածներ՝  գրողի ծննդավայրում ընթերցելու համար,
  • ներկայացման սցենար, փորձեր. Կյորես

Ճամփորդության ծրագիրը

Հունիսի 9

Երթուղին՝  Երևան-Արարատ-Եղեգնաձոր-Գորիս-Խնձորեսկ, վերադարձը՝ նույն երթուղով։

Առաջին կանգառը՝  Սևակավանում-նախաճաշ

Երկրորդ կանգառը Եղեգնաձորում՝  Նորավանք

Երրորդ կանգառը Գորիսի «Հին զանգեր» հուշարձան

Քայլք Խնձորեսկ գյուղում

Գիշերակացը՝  Խնձորեսկի հյուրատանը, հանգիստ, ընթրիք

Հունիսի 10

8:30 -վերկաց

09:00- նախաճաշ

10:00- դեպի Գորիս

10:30- Ակսել Բակունցի տուն-թանգարան,

11.00-հանդիպում Խնձորեսկի դպրոցականների հետ, ընթերցումներ, ներկայացում

12:30- Հին Գորիս, քարանձավներ

14:30- ընդմիջում, ճաշ

15:00- այցելություն կախովի կամուրջ, Մխիթար Սպարապետի գերեզման, Սոնայի աղբյուրը

17։00-Հանդիպում Խնձորեսկի Գ․ Սևունցի անվան միջնակարգ դպրոցի սովորողների հետ։ Մայրենիի դասավանդող՝ Անահիտ Ակունց, հեռ. 094. 393.821

19:00- հանգիստ, ընթրիք

20:00-22:00 քննարկում, զրույցներ, տպավորություններ

Հունիսի 11

8.30 վերկաց

9.00 -նախաճաշ

11.00-պատրաստվել վերադարձին

12.30-Շաքիի ջրվեժ

15․00-կանգառ Եղեգնաձորում

20.00-Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի

Արդյունքում՝ սովորողների կողմից կստեղծվեն ուսումնական փաթեթներ, տեսաշարեր, պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր, որոնք մեդիափաթեթով կհրապարակվեն բլոգներում, ենթակայքերում։

Ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • օրապահիկ /բրդուճ/, ջուր
  • արևապաշտպան գլխարկ
  • տաք հագուստ
  • սպորտային կոշիկ
  • թվային միջոցներ

Նախահաշիվը 20 սովորողի հաշվով

Տրանսպորտ-150 000, որից 40 000-ը՝  կրթահամալիրի աջակցությամբ
Գիշերակաց`  5. 000, սնունդը՝  5 000

Ընդհանուր- 15. 000 դրամ

Ճամփորդության և նախագծերի համակարգողներ՝

Տրանսպորտ՝ Mersedes Սպրինտեր 60LO077, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան,
հեռ. 077.577.683

Մասնակիցեր

1.  Տեր-Ստեփանյան Արման
2. Րաֆֆի Համբարչյան
3. Դավիթ Եդոյան
4. Ալբերտ Զախրաբեկյան
5. Սոնա Մկրտչյան
6. Ելենա Միսակյան
7. Զավեն Բալայան
8. Մարիամ Բադալյան
9. Անի Գրիգորյան
10. Հարություն Ավանեսյան
11. Խաչատուր Սարյան
12. Մարգարիտա Բալայան
13. Սարգիս Հովհաննիսյան
14. Զառա Բաբայան
15. Արշակ Սերոբյան
16. Տիգրան Շահվերդյան
17. Հայկ Մարկոսյան
18. Վահե Քոսակյան
19. Սարգիս Խաչատրյան
20. Հայկ Ղազարյան

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան, Աշխատաժամանակ

Ուսումնական չորրորդ շրջան

Ժամանկահատվածը՝ Մայիսի 30-ից հունիսի 10

Աշխատակարգ

Ճամփորդություններ՝

Բակունցյան Գորիսը  և քարանձավային քաղաք Հին Խնձորեսկը  

Պարամետր պարունակող հավասարումների լուծում

Рубрика: Հաշվետվություններ

Մայիս ամսվա աշխատանքների ամփոփում

Մայիս ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք ապրիլին, 6-րդ , 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Նշեմ նաև, որ կազմել եմ մայիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները:

Մայիս ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի մարտ ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  Գևորգ Հակոբյանի հետ  կայացել է մայիսի 2, 9, 16, 23, 30  և որին մասնակցել եմ առկա ձևաչափով:

9-րդ դասարանցիների հետ իրականացրել ենք Մայիսյան 17-րդ հավաք:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, ապրիլ ամսում ուսումնասիրեցինք.

9-դասարան

թեմաները:

10-րդ, 11-րդ , 12-րդ դասարանների հետ ընդհանուր առմամբ նույնպես աշխատեցինք լիարժեք:

6-րդ դասարանցիների հետ անցանք հետևյալ թեմաները՝

Рубрика: Ճամփորդություն

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը բարձունքում

Թեղենիս`Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը :2851 մ

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ  են բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։  Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ- արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջև է տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերը  հիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանրձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ:

Պատասխանատու՝ Թաթուլ Շահնազարյան

Մարզիկ՝ 

Նպատակը
Ուսումնահայրենագիտական- ճանաչողական

Նախապատրաստական փուլ
Տեղեկություններ հավաքել նշված տարածքի աշխարհագրության ու պատմության, ժողովրդագրական կազմի մասին,ներկայացնել բլոգում։

Մեկնում
Մայիսի 27.  9.00- 18.00
Ճամփորդության երթուղին  Երևան- Բուժական- -Թեղենյաց վանք-Թեղենիս
Բուժական գյուղից քայլարշավ դեպի Թեղենիս լեռան բարձունք
Այցելություն Թեղենյաց վանք

Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

ուսապարկ, տաք  հագուստ, սպորտային կոշիկներ, սնունդ, թվային միջոցներ

Մասնակիցների  ցուցակ