Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Նոյեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումները

Նոյեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումներին  կարող ենք ծանոթանալ նշված հղումով:

Նոյեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, ֆլեշմոբի խնդիրների լուծումների տարբերակ տալու տեսքով էր:

Ստորևէ ներկայացնում եմ նոյեմբերի ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծման իմ տարբերակը:

Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Հոկտեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումները

Հոկտեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումներին կարող ենք ծանոթանալ նշված հղումով:

Հոկտեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրների կազմելու և լուծումների տարբերակ տալու տեսքով էր:

Ստորևէ ներկայացնում եմ հոկտեմբերի ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծման իմ տարբերակը:

չորրորդ մակարդակ  4

4.Արկղում կան կարմիր, կանաչ, կապույտ և դեղին 100 գնդակներ: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ է պետք հանել արկղից, որ գոնե տասը գնդակներ լինեն միևնույն գույնի:

Լուծում. Մենք  պետք է քննարկենք, այսպես ասած, վատագույն դեպքը: Քննարկենք նախավերջին քայլը: Այսինքն, եթե գնդակները  հանել ենք և ստացել ենք 9-կարմիր,  9-կանաչ, 9- կապույտ,  9-դեղին  գնդակներ: Հաջորդ հանված  գնդակը  արդեն կդարձնի 10 գնդակ միևնույն գույնի: Գումարելով այս թվերը  կստանանք  խնդրի  պատասխանը՝   9+9+9+9+1 = 37:

                                                                                                                  Պատասխան՝   37

չորրորդ մակարդակ  7

7.Առավելագույնը քանի՞ հատ 2×2×1 չափանի աղյուս է հնարավոր տեղադրել 3 կողով խորանարդի մեջ:

Լուծում. Քանի որ խորանարդը  ունի  կենտրոնական  սիմետրիկություն, հետևաբար  հետևաբար  կապ  չունի  թե  որ  նիստն  որպես  հիմք  կվերցնենք: Աղյուսները կարող ենք դասավորել հետևյալ կերպ: Խորանարդի հիմքին իրար վրա կդնենք երեք աղյուս, որից հետո կմնա ուղղահայաց երկու աղյուսի տեղ: Դրանք էլ տեղադրելով կստանանք առավելագույնը 5 աղյուս:

                                                                                                                        Պատասխան՝  5

չորրորդ մակարդակ  7

10. Փոքր քառակուսու գագաթները գտնվում են մեծ քառակուսու կողմերի վրա: Գտեք փոքր քառակուսու մակերեսը, եթե CH= 5, BF=3:

Լուծում.

Рубрика: Հաշվետվություններ, Մենթորական լաբորատորիա

2020-2021 թ. առաջին ուսումնական շրջանի ամփոփում:

Ինչպես հայտնի է, այս ուսումնական շրջանում, բոլորիս կյանքում մեծ փորձությունների և դժվարությունների շրջան էր: Նախ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դասերը կազմակերպեցինք հեռավար, հետո ֆիզիկական միջավայրում շարունակեցինք, և կարծես մտնում եինք հունի մեջ, և բոլորս գլխին փուլ եկավ նոր աղետ: Պատերազմ էր: Բայց պետք է շարունակել ապրել ու աշխատել, աշխատե՛լ էլ ավելի լավ: Եվ բոլորովս, թե՛ ուսուցիչներով, թե՛ աշակերտներով սկսեցինք աշխատել, և դուրս գալ այս ընկճված վիճակից:

Ընդհանուր առմամբ լիարժեք ուսումնասիրել ենք առաջին ուսումնական շրջանի համար ծրագրով հատկացված բոլոր դասընթացները: Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Իմ անձնական ձեռքբերումներից եմ համարում, այս ուսումնական շրջանում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի մասնակցությունը: Ասեմ, որ մասնակցել եմ բոլոր ամիսների համար նախատեսված ֆլեշմոբերի խնդիրների լուծմանը: Կազմել եմ՝

Յուրաքանչյուր ամսվա վերջում, ամփոփել եմ տվյալ ամսվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր ամսվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.

Նշե՛մ նաև, որպես կարևորոր ձեռքբերում եմ համարում մասնակցությունս

Նշեմ նաև, որ տիար Բլեյանի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, սեղմ ժամանակներում սկսել պանրի և այլ կաթնամթերքի արտադրություն: Եվ որպես առաջիկա շատ կարևոր անելիք, պետք է կրկնակի եռանդ ներդնեմ այդ ուղղությամբ:

Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր, Ծրագրեր

Ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝ 

  • Քայլարաշավների կազմակերպում
  • ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ՝ «ՍՈՎՈՐՈՂ- ՍՈՎՈՐԵՑՆՈՂ»
  • Հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծում
  • Նախագծային , ոչ ստանդարտ խնդիրներ
  • Ձմեռային մարզական խաղեր
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն
  • բացահայտել ֆիզիկայի կապը մյուս առարկաների հետ (մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն, գրականություն  և այլն),
  • ծանոթանալ բնության մեջ և տիեզեքում ընթացող ֆիզիկական երևույթներին,
  • ծանոթանալ երկնային և երկրային երևույթների և մարմինների հետազոտման գործիքներին՝ աստղադիտակներին և դրանց կիրառման ձևերին,

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի  մասին։

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունվարի 27-ին՝ ժամը 11։00, Մայր  դպրոցից, Երևան-Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ նույն երթուղով՝ հակառակ ուղղությամբ հունվարի 29՝ ժամը 12։00:

untitled

Ճամփորդության պատասխանատուներ՝  Թաթուլ Շահնազարյան, Գոհար իսկանդարյան

Մարզիչ՝ Գոհար Դանիելյան

 Տրանսպորտ՝ Մերսեդես սպրինտեր 60CO077

Վարրորդ՝ Եղյազարյան Արտուր, հեռախոս՝ 098 32 50 50

Նախահաշիվ

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։

  • Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Շախմատ +մաթեմատիկա
  • Մարզական գործունեություն
  • ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ՝ «ՍՈՎՈՐՈՂ- ՍՈՎՈՐԵՑՆՈՂ»
  • Ձմեռային խաղեր
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • տաք հագուստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

11։00 Մեկնում Մայր դպրոցից

1-ին կանգառ՝ Արփայի հովիտ

2-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան

3-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք

4-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի

Մինչև 13:30 Արատես, իրերի տեղավորում

13:30-15:00  ճաշ

15:00-18:00 ֆիզիկա և մաթեմատիկա

18:00-20:00 Քննարկումներ Արատեսում, հաջորդ օրվա պլանավորում

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

22:00- քուն

Օր երկրորդ

08:00- վերկաց

08:30- նախավարժանք

08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

09:00-10:00  նախաճաշ

10:00-11:00 Բարեկարգման աշխատանքներ

11:00-13:00 Ձմեռային մարզական  խաղեր

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 Մաթեմատիկական խնդիրների քննարկում

15:00-16:30 քայլարշավ դեպի Սևաժայռ

16:30-17:30 Մտքի ճկունությունը ստուգող և զարգացնող խաղեր

17:30-18:30 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

18:30-21:00 հանգստի ժամ,ընթրիք

21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

22:00-աստղերի դիտում

23:00 -քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-10։00 Նախաճաշ

10։00-12։00 Տարածքի բարեկարգում

12:00  Վերադարձ

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Արդյունքում ՝ սովորողները ձեռք կբերեն նոր գիտելիքներ մաթեմատիկայից, բնության երևոււյթներից,աստղագիտությունից, կծանոթանան աստղադիտակի գործունեությանը և այդ ճամփորդության շրջանակում ձեռք բերած գիտելիքները կվերարտադրեն, կտեղադրեն իրենց անհատական բլոգներում։

Սովորողները կհամոզվեն, որ կան պոետներ, ովքեր բարձր գիտական մտածողություն ունեն, և կան արվեստագետներ, որոնց իրավամբ կարելի է գիտնական կոչել, իսկ յուրաքանչյուր հայտնագործության մեջ առկա է պոեզիայի տարրը։

Մասնակիցներ՝

  1. Հայկ Ղազարյան
  2. Սարգիս Խաչատրյան
  3. Վահե Քոսակյան
  4. Ռաֆայել Հովհաննիսյան
  5. Մերի Երեմյան
  6. Անահիտ Երեմյան (Մերիի քույրը)
  7. Հրաչյա Աբգարյան
  8. Մարիա Ոսկանյան
  9. Դավիթ Արտենյան
  10. Դավիթ Գալստյան
  11. Միկաիլ Մարկ
  12. Մկրտչյան Հայկ
  13. Հաջյան Արմեն
  14. Աթոյան Մարտին
  15. Ղազարյան Հայկ
  16. Ստեփան Հարությունյան
Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Հունվարյան նախագծեր

Ժամկետը՝ հունվարի 11-30

Մասնակիցները՝ 9.5 9.3 դասարաններ

Ձմեռային մարզական ստուգատեսը․

Ճամփորդություններ՝

Այցելություն ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (հունվարի 25-27)

Բնագիտական ստուգատես

Հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծում, քննարկում

Ֆլեշմոբին մասնակցություն(հունվարի 30)

Հետաքրքիր երկրաչափական խնդիրների լուծում

Տրամաբանական խաղերի կազմակերպում

Տրամաբանակն խնդիրների լուծում

Ուսումնահետազոտական և համագործակցային նախագիծ

Սյուզի Հակոբյանի հետ։

Դեկտեմբերյան նախագծի ամփոփում

<< Պարզ թվեր>> նախագծի մեկնարկ: